Թվեր 27։1-23

27  Դրանից հետո եկան Հովսեփի որդի Մանասեի տոհմից Մանասեի+ որդի Մաքիրի որդի Գաղաադի որդի Օֆերի որդի Սալպաադի+ աղջիկները։ Սրանք էին նրա աղջիկների անունները՝ Մաալա, Նոա, Էգլա, Մելքա և Թերսա+։  Նրանք կանգնեցին Մովսեսի, Եղիազար քահանայի+, տոհմապետների և ողջ ժողովի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, և ասացին.  «Մեր հայրը մահացավ անապատում+, բայց նա այն ժողովի՝ Կորխի համախոհների հետ չէր+, որոնք Եհովայի դեմ դուրս եկան։ Նա մահացավ իր մեղքի պատճառով+ և որդիներ չուներ։  Ինչի՞ համար մեր հոր անունը վերանա իր տոհմից այն պատճառով, որ նա որդի չուներ+։ Մեր հոր եղբայրների հետ միասին մեզ էլ կալվածք տուր»+։  Եվ Մովսեսը նրանց գործը ներկայացրեց Եհովային+։  Եհովան Մովսեսին ասաց.  «Սալպաադի աղջիկները ճիշտ են ասում։ Իրենց հոր եղբայրների հետ միասին որպես ժառանգություն նրանց անպայման կալվածք տուր և իրենց հոր ժառանգությունը նրանց փոխանցիր+։  Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Եթե որևէ մարդ որդի չունենա ու մահանա, նրա ժառանգությունը փոխանցեք իր աղջկան։  Եթե աղջիկ չունենա, նրա ժառանգությունը տվեք իր եղբայրներին։ 10  Եթե եղբայրներ չունենա, նրա ժառանգությունը տվեք իր հորեղբայրներին։ 11  Իսկ եթե նրա հայրը եղբայրներ չունենա, ապա նրա ժառանգությունը տվեք իր տոհմից իր արյունակցին+՝ ամենամոտ ազգականին, և նա կտիրի դրան։ Իսրայելի որդիների համար դա պետք է կանոն լինի դատավճռի համաձայն, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել է»»։ 12  Հետո Եհովան ասաց Մովսեսին. «Բարձրացիր Աբարիմում+ գտնվող այս լեռը և տես այն երկիրը, որը տալու եմ Իսրայելի որդիներին+։ 13  Այն տեսնելուց հետո կմիանաս քո ժողովրդին+, ինչպես որ քո եղբայր Ահարոնը միացավ+, 14  որովհետև դուք Ցին անապատում ապստամբեցիք իմ հրամանի դեմ, երբ ժողովը վիճեց ինձ հետ+, և ջրերի մոտ չսրբացրիք+ ինձ նրանց աչքի առաջ։ Դրանք Մերիբայի+ ջրերն են Կադեսի+ մոտ՝ Ցին անապատում»+։ 15  Այդ ժամանակ Մովսեսը խոսեց Եհովայի հետ ու ասաց. 16  «Թող Եհովան՝ ամեն տեսակ մարմնի+ ոգու+ Աստվածը, ժողովի վրա նշանակի մի մարդու+, 17  որը դուրս կգա ու կմտնի նրանց առաջ և կհանի ու կմտցնի նրանց+, որպեսզի Եհովայի ժողովուրդը հովիվ չունեցող ոչխարների պես չլինի»+։ 18  Ուստի Եհովան ասաց Մովսեսին. «Վերցրու Նավեի որդի Հեսուին, որն ընդունակ մարդ է*+, ձեռքդ նրա վրա դիր+, 19  կանգնեցրու Եղիազար քահանայի և ամբողջ ժողովի առաջ ու նրանց աչքի առաջ նրան առաջնորդ նշանակիր+։ 20  Քո փառքի մի մասը նրան տուր+, որպեսզի Իսրայելի բոլոր որդիները լսեն նրան+։ 21  Նա կկանգնի Եղիազար քահանայի առաջ, և քահանան կհարցնի+ Եհովային նրա համար, որպեսզի ուրիմի+ միջոցով իմանա նրա որոշումը։ Նրա հրամանով դուրս կգան ու նրա հրամանով կմտնեն նա, նրա հետ նաև Իսրայելի բոլոր որդիները և ամբողջ ժողովը»։ 22  Մովսեսն արեց այնպես, ինչպես Եհովան իրեն պատվիրել էր։ Նա վերցրեց Հեսուին, կանգնեցրեց Եղիազար+ քահանայի և ամբողջ ժողովի առաջ, 23  իր ձեռքերը դրեց նրա վրա և առաջնորդ նշանակեց+, ինչպես որ Եհովան Մովսեսի միջոցով ասել էր+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «մի մարդ, ում մեջ ոգի կա»։