Թվեր 3։1-51

3  Ահա սրանք էին Ահարոնի ու Մովսեսի սերունդներն այն ժամանակ, երբ Եհովան Մովսեսի հետ խոսեց Սինա լեռան վրա+։  Սրանք էին Ահարոնի որդիների անունները՝ անդրանիկի անունը Նադաբ, մյուսներինը՝ Աբիու+, Եղիազար+ և Իթամար+։  Սրանք էին Ահարոնի որդիների՝ օծված քահանաների անունները, ում քահանայություն անելու լիազորություն էր տրվել*+։  Սակայն Նադաբն ու Աբիուն Եհովայի առաջ մահացան, երբ Սինա անապատում ապօրինի կրակով+ խունկ մատուցեցին Եհովայի առաջ. նրանք որդիներ չունեին։ Իսկ Եղիազարն+ ու Իթամարը+ իրենց հայր Ահարոնի հետ շարունակեցին քահանայություն անել։  Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Մոտեցրու Ղևիի+ ցեղը և կանգնեցրու Ահարոն քահանայի առաջ, և նրանք պետք է ծառայեն+ նրան։  Նրանք հանդիպման վրանի դիմաց պետք է կատարեն իրենց պարտականությունը նրա և ողջ ժողովի հանդեպ՝ անելով խորանին առնչվող ծառայությունը։  Նրանք պետք է հոգ տանեն հանդիպման վրանի բոլոր պատկանելիքների+ մասին՝ այդպիսով կատարելով Իսրայելի որդիների պարտականությունը և անելով խորանին առնչվող ծառայությունը+։  Ղևտացիներին տուր Ահարոնին ու նրա որդիներին։ Նրանք տրվածներ են*, որոնք Իսրայելի որդիներից տրվել են նրա համար+։ 10  Ահարոնին ու նրա որդիներին նշանակիր, որ կատարեն իրենց քահանայությունը+։ Եթե որևէ կողմնակի մարդ մոտենա սրբարանին, մահվան պետք է մատնվի»+։ 11  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 12  «Ահա Իսրայելի որդիների միջից ես վերցնում եմ ղևտացիներին Իսրայելի բոլոր առաջնեկների* փոխարեն+, և ղևտացիները իմը կլինեն, 13  որովհետև յուրաքանչյուր առաջնեկ իմն է+։ Այն օրը, երբ Եգիպտոսի երկրում հարվածեցի բոլոր առաջնեկներին+, ինձ համար ես սրբացրի Իսրայելի յուրաքանչյուր առաջնեկի՝ մարդուց մինչև անասուն+։ Նրանք իմը պետք է լինեն։ Ես Եհովան եմ»։ 14  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ Սինա անապատում+՝ ասելով. 15  «Հաշվառման վերցրու Ղևիի որդիներին՝ ըստ իրենց հայրական տների և տոհմերի։ Մեկ ամսական ու ավելի բարձր տարիքի յուրաքանչյուր արուի հաշվառման վերցրու»+։ 16  Ուստի Եհովայի կարգադրությամբ Մովսեսը սկսեց հաշվառման վերցնել նրանց, ինչպես որ իրեն պատվեր էր տրվել։ 17  Սրանք էին Ղևիի+ որդիները իրենց անուններով՝ Գերսոն, Կահաթ և Մերարի+։ 18  Սրանք էին Գերսոնի որդիների անունները, որոնցից սերվեցին նրանց տոհմերը՝ Լոբեն ու Սեմեի+։ 19  Կահաթի+ որդիները, որոնցից սերվեցին նրանց տոհմերը՝ Ամրամ, Իսահառ+, Քեբրոն և Օզիել։ 20  Մերարիի+ որդիները, որոնցից սերվեցին նրանց տոհմերը՝ Մոողի+ և Մուսի+։ Սրանք էին ղևտացիների տոհմերը՝ ըստ իրենց հայրական տների։ 21  Գերսոնից սերվեցին Լոբենյանների+ տոհմը և Սեմեիյանների+ տոհմը։ Սրանք էին Գերսոնյանների տոհմերը։ 22  Հաշվառման վերցվեցին մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արուները+։ Հաշվառման վերցվածները յոթ հազար հինգ հարյուր հոգի էին+։ 23  Գերսոնյանների տոհմերը խորանի հետևում էին+։ Նրանք ճամբար էին դրել արևմտյան կողմում։ 24  Գերսոնյանների հայրական տան տոհմապետը Լայելի որդի Ելիասաֆն էր։ 25  Հանդիպման վրանում Գերսոնի+ որդիների պարտականությունն էր հոգ տանել խորանի, դրա ծածկոցի+, ծածկի+, հանդիպման վրանի մուտքի վարագույրի+, 26  գավիթի առագաստների+, խորանի ու զոհասեղանի շուրջբոլորը եղող գավիթի մուտքի վարագույրի+ և վրանի պարանների+ մասին՝ այն ամենի մասին, ինչն առնչվում էր այդ ծառայությանը։ 27  Կահաթից սերվեցին Ամրամյանների տոհմը, Իսահառյանների տոհմը, Քեբրոնյանների տոհմը և Օզիելյանների տոհմը։ Սրանք էին Կահաթյանների+ տոհմերը։ 28  Մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արուների թիվը կազմում էր ութ հազար վեց* հարյուր։ Նրանց պարտականությունն էր հոգ տանել սուրբ վայրի մասին+։ 29  Կահաթի որդիների տոհմերը ճամբար էին դրել խորանից դեպի հարավ+։ 30  Կահաթյանների տոհմերի հայրական տան տոհմապետը Օզիելի+ որդի Ելիսաֆանն էր։ 31  Նրանց պարտականությունն+ էր հոգ տանել տապանակի+, սեղանի+, ճրագակալի+, զոհասեղանի+, խնկի սեղանի և սուրբ վայրի պատկանելիքների+ մասին, որոնցով պետք է ծառայեին, ինչպես նաև վարագույրի+ մասին, այն ամենի մասին, ինչն առնչվում էր այդ ծառայությանը։ 32  Ղևտացիների տոհմապետների տոհմապետը Ահարոն քահանայի որդի Եղիազարն+ էր, որը վերահսկում էր նրանց, ում պարտականությունն էր հոգ տանել սուրբ վայրի մասին։ 33  Մերարիից սերվեցին Մոողիյանների+ տոհմը և Մուսիյանների+ տոհմը։ Սրանք էին Մերարիի+ տոհմերը։ 34  Հաշվառման վերցված մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արուները վեց հազար երկու հարյուր հոգի էին+։ 35  Մերարիի հայրական տան տոհմապետը Աբիհայիլի որդի Սուրիելն էր։ Նրանք ճամբար դրեցին խորանից դեպի հյուսիս+։ 36  Մերարիի որդիների պարտականությունն էր վերահսկել խորանի շրջանակները+, ձողերը+, սյուները+, ակոսավոր պատվանդանները և դրա բոլոր պատկանելիքները+, այն ամենն, ինչն առնչվում էր այդ ծառայությանը+, 37  ինչպես նաև դրա շուրջբոլորը եղող գավիթի սյուները+, դրանց ակոսավոր պատվանդանները+, ցցերն ու պարանները։ 38  Իսկ խորանի դիմաց՝ արևելյան կողմում՝ հանդիպման վրանի դիմաց՝ արևածագի կողմում, ճամբար դրեցին Մովսեսը, Ահարոնն ու նրա որդիները, որոնց պարտականությունն էր հոգ տանել սրբարանի մասին+՝ այդպիսով կատարելով Իսրայելի որդիների պարտականությունը։ Եթե որևէ կողմնակի մարդ մոտենար սրբարանին, մահվան պետք է մատնվեր+։ 39  Ղևտացիներից բոլոր հաշվառման վերցվածները, որոնց Մովսեսն ու Ահարոնը Եհովայի կարգադրությամբ հաշվառման էին վերցրել նրանց տոհմերի համեմատ, մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արուները քսաներկու հազար հոգի էին։ 40  Ապա Եհովան ասաց Մովսեսին. «Հաշվառման վերցրու մեկ ամսական և ավելի բարձր տարիքի+ Իսրայելի որդիների բոլոր արու առաջնեկներին և անուն առ անուն հաշվիր նրանց։ 41  Ինձ համար վերցրու ղևտացիներին Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն+, ինչպես նաև ղևտացիների ընտանի կենդանիներին՝ Իսրայելի որդիների բոլոր ընտանի կենդանիների առաջնեկների փոխարեն+։ Ես Եհովան եմ»։ 42  Եվ Մովսեսը հաշվառման վերցրեց Իսրայելի որդիների բոլոր առաջնեկներին, ինչպես որ Եհովան պատվիրել էր նրան։ 43  Հաշվառման վերցված մեկ ամսական և ավելի բարձր տարիքի բոլոր արու առաջնեկները, որոնք թվարկված էին իրենց անուններով, քսաներկու հազար երկու հարյուր յոթանասուներեք հոգի էին։ 44  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 45  «Իսրայելի բոլոր առաջնեկների փոխարեն վերցրու ղևտացիներին, իսկ նրանց ընտանի կենդանիների փոխարեն՝ ղևտացիների ընտանի կենդանիներին, և ղևտացիները իմը կլինեն+։ Ես Եհովան եմ։ 46  Իսրայելի որդիների երկու հարյուր յոթանասուներեք առաջնեկների համար, որոնք ղևտացիներից+ թվով ավել են, որպես փրկագին+ 47  յուրաքանչյուրի համար վերցրու հինգ սիկղ+։ Այն վերցրու սուրբ վայրի սիկղով։ Մի սիկղը քսան դանգ է+։ 48  Փողը տուր Ահարոնին ու նրա որդիներին որպես փրկագին նրանց համար, ովքեր թվով նրանցից ավել են»։ 49  Ուստի Մովսեսը փրկանքի գնի փողը վերցրեց նրանցից, որոնց համար ղևտացիների փրկագինը չէր հերիքել։ 50  Իսրայելի որդիների առաջնեկներից նա վերցրեց փողը՝ հազար երեք հարյուր վաթսունհինգ սիկղ՝ սուրբ վայրի սիկղով։ 51  Այնուհետև Մովսեսը փրկանքի գնի փողը Եհովայի կարգադրությամբ տվեց Ահարոնին ու նրա որդիներին, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 28։41-ի ծնթ.։
Եբր.՝ նեթունիմ։ Այն առնչվում է «նաթանայիմ» տիտղոսի հետ։ Տե՛ս Եզր 2։43։
Բռց.՝ «արգանդ բացող բոլոր առաջնեկների»։
MSamSyVg-ում՝ «վեց»։ LXX-ի որոշ ձեռագրերում՝ «երեք»։ Եթե դա ավելացվի 22 և 34-րդ համարների գումարներին, կլինի 22 000, ինչպես նշվում է 39-րդ համարում։