Թվեր 8։1-26

8  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Ահարոնի հետ ու ասա նրան. «Ամեն անգամ, երբ ճրագները վառես, այդ յոթ ճրագները պետք է լուսավորեն ճրագակալի դիմաց գտնվող տարածությունը»»+։  Ահարոնը սկսեց այդպես անել։ Նա վառում էր ճրագները ճրագակալի+ դիմացի տարածության համար, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր։  Ճրագակալն այսպես էր պատրաստված. այն կոփած ոսկուց էր, բնից մինչև ծաղիկները կոփած էր+։ Մովսեսը ճրագակալը պատրաստել էր այնպես, ինչպես որ Եհովան նրան տեսիլքում ցույց էր տվել+։  Այնուհետև Եհովան խոսեց Մովսեսի հետ՝ ասելով.  «Իսրայելի որդիների միջից վերցրու ղևտացիներին ու մաքրիր նրանց+։  Նրանց մաքրելու համար այսպես պետք է անես. մեղքից մաքրող ջուր ցողիր նրանց վրա+, և թող նրանք ածելիով սափրեն իրենց ամբողջ մարմինը+, լվանան իրենց հանդերձներն+ ու մաքրվեն+։  Հետո թող վերցնեն մի մատղաշ ցուլ+ հացի ընծայի+ հետ, որ պատրաստված է յուղով խառնած բարձրորակ ալյուրից, իսկ դու վերցրու մեկ ուրիշ մատղաշ ցուլ մեղքի ընծայի համար+։  Ղևտացիներին կանգնեցրու հանդիպման վրանի առաջ և ժողովիր Իսրայելի բոլոր որդիներին+։ 10  Ղևտացիներին կանգնեցրու Եհովայի առաջ, և Իսրայելի որդիները իրենց ձեռքերը թող դնեն+ ղևտացիների+ վրա։ 11  Ահարոնը պետք է պատվիրի ղևտացիներին երերալ Եհովայի առաջ որպես երերացնելու+ ընծա Իսրայելի որդիների կողմից, և նրանք պետք է ծառայություն անեն Եհովայի համար+։ 12  Ապա ղևտացիները իրենց ձեռքերը կդնեն ցլերի գլխին+։ Հետո մեկը կմատուցեն որպես մեղքի ընծա, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ Եհովայի համար, որպեսզի քավություն+ անեն ղևտացիների համար։ 13  Հետո ղևտացիներին պետք է կանգնեցնես Ահարոնի ու նրա որդիների առաջ և նրանց պատվիրես, որ երերան որպես երերացնելու ընծա Եհովայի համար։ 14  Ղևտացիներին պետք է առանձնացնես Իսրայելի որդիների միջից, ու ղևտացիները իմը կլինեն+։ 15  Դրանից հետո ղևտացիները կգան, որ ծառայեն հանդիպման վրանի մոտ+։ Ուստի մաքրիր նրանց և պատվիրիր, որ երերան որպես երերացնելու ընծա+։ 16  Նրանք տրվածներ են*, որոնք Իսրայելի որդիների միջից ինձ են տրված+։ Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների* փոխարեն նրանց ինձ կվերցնեմ+, 17  քանի որ Իսրայելի որդիների միջից յուրաքանչյուր առաջնեկ իմն է՝ լինի մարդկանց միջից թե անասունների+։ Ինձ համար նրանց սրբացրի այն օրը+, երբ Եգիպտոսում հարվածեցի բոլոր առաջնեկներին+։ 18  Իսրայելի որդիների բոլոր առաջնեկների փոխարեն ես ղևտացիներին կվերցնեմ+։ 19  Որպես Իսրայելի որդիների միջից տրվածների՝ ղևտացիներին կտամ Ահարոնին ու նրա որդիներին+, որպեսզի հանդիպման վրանում Իսրայելի որդիների փոխարեն ծառայություն կատարեն+ և քավություն անեն նրանց համար, որ Իսրայելի որդիները չմոտենան սուրբ վայրին, ու նրանց վրա պատուհաս չգա»+։ 20  Մովսեսը, Ահարոնը և Իսրայելի բոլոր որդիները ղևտացիների հետ այդպես էլ վարվեցին։ Ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ, Իսրայելի որդիները այդպես էլ վարվեցին նրանց հետ։ 21  Ղևտացիները մաքրվեցին+, լվացին իրենց հանդերձները, ինչից հետո Ահարոնը պատվիրեց նրանց երերալ որպես երերացնելու ընծա Եհովայի առաջ+։ Հետո Ահարոնը քավություն արեց նրանց համար, որպեսզի մաքրի նրանց+։ 22  Այնուհետև ղևտացիները եկան, որ հանդիպման վրանում կատարեն իրենց ծառայությունը Ահարոնի ու նրա որդիների առաջ+։ Ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր ղևտացիների վերաբերյալ, նրանք այդպես էլ վարվեցին նրանց հետ։ 23  Եհովան ասաց Մովսեսին. 24  «Սա է ղևտացիների վերաբերյալ կարգադրությունը. ղևտացին հանդիպման վրանում ծառայության կանցնի քսանհինգ տարեկանից։ 25  Սակայն հիսուն տարին լրանալուց հետո նա կդադարեցնի իր ծառայությունը և այլևս չի ծառայի։ 26  Հանդիպման վրանում նա կօգնի իր եղբայրներին կատարելու իրենց պարտականությունը, սակայն ինքը ծառայություն չի մատուցի։ Ղևտացիների պարտականությունների առնչությամբ նրանց հետ այսպես վարվիր»+։

Ծանոթագրություններ

Եբր. նեթունիմ։ Այն առնչվում է «նաթանայիմ» տիտղոսի հետ։ Տե՛ս 1Տգ 9։2։
Բռց.՝ «արգանդ բացող բոլոր առաջնեկների»։