Ժողովող 7։1-29

7  Լավ անունը ավելի լավ է, քան թանկարժեք յուղը+, և մահվան օրը ավելի լավ է, քան ծննդյան օրը+։  Ավելի լավ է գնալ սգո տուն, քան խնջույքի տուն+, որովհետև դա է բոլոր մարդկանց վերջը, և կենդանի եղողը իր սրտում պետք է պահի դա։  Վիշտը ծիծաղից լավ է+, քանի որ դեմքի մռայլությունից սիրտը ավելի լավն է դառնում+։  Իմաստունների սիրտը սգո տանն է+, բայց հիմարների սիրտը՝ ուրախության տանը+։  Ավելի լավ է լսել իմաստունի նկատողությունը+, քան հիմարների երգը+։  Ինչպես որ կաթսայի տակ այրվող փշերի ճարճատյունն է, այնպես էլ հիմարի ծիծաղն է+։ Սա էլ է ունայնություն։  Ճնշումները կարող են պատճառ լինել, որ իմաստունը անմտությամբ վարվի+, և նվերը+ կարող է կործանել սիրտը+։  Գործի վերջը ավելի լավ է, քան սկիզբը+։ Համբերատար մարդը ոգով ամբարտավան մարդուց լավ է+։  Մի՛ շտապիր ոգով վիրավորվել+, որովհետև հիմարներն են վիրավորանքը պահում իրենց ծոցում+։ 10  Մի՛ ասա՝ «ինչո՞ւ էին առաջվա օրերը ավելի լավը, քան ներկայիս օրերը», + քանի որ իմաստությունից չէ+, որ տալիս ես այս հարցը։ 11  Իմաստությունը ժառանգության հետ մեկտեղ լավ է և օգտակար է* արեգակը տեսնողների համար+։ 12  Ինչպես իմաստությունը, այնպես էլ փողը+ պաշտպանություն են տալիս+, բայց գիտելիքների ու իմաստության առավելությունն այն է, որ դրանք պահպանում են իրենց ձեռք բերողների կյանքը+։ 13  Նայիր ճշմարիտ Աստծու գործին+. ո՞վ կարող է ուղղել այն, ինչ նա ծուռ է դարձրել+։ 14  Լավ օրը ուրախ եղիր+ և աղետաբեր օրը իմացիր, որ թե՛ մեկը և թե՛ մյուսը ճշմարիտ Աստված է ստեղծել+, այնպես որ մարդը չի կարող հաստատ ասել, թե ինչ կլինի իրենից հետո+։ 15  Իմ ունայն օրերում ես ամեն ինչ տեսել եմ+։ Կա արդար, որ կործանվում է իր արդարությամբ+, և կա ամբարիշտ, որ երկար է ապրում իր չարությամբ+։ 16  Չափից դուրս արդար մի՛ եղիր+ ու ինքդ քեզ չափազանց իմաստուն մի՛ ցույց տուր+։ Ինչի՞ համար կործանես քեզ+։ 17  Ամբարշտությանն անձնատուր մի՛ եղիր+ և հիմար էլ մի՛ դարձիր+։ Ինչի՞ համար ժամանակից շուտ մեռնես+։ 18  Լավ է, որ առաջին հորդորից կառչած լինես և երկրորդից էլ ձեռք չքաշես+, որովհետև Աստծուց վախեցողը այդ երկուսին էլ կհետևի+։ 19  Իմաստունի համար իմաստությունն ավելի ուժեղ է, քան քաղաքում լինող տասը հզոր առաջնորդները+։ 20  Երկրի վրա ոչ մի արդար մարդ չկա, որ միայն բարիք անի ու մեղք չգործի+։ 21  Մարդկանց ասած բոլոր խոսքերը սրտիդ մոտ մի՛ ընդունիր+, որ չլսես, թե ինչպես է քո ծառան չարախոսում քեզ+։ 22  Քո սիրտը լավ գիտի շատ առիթներ, երբ դու ինքդ էլ չարախոսել ես ուրիշներին+։ 23  Այս ամենը ես իմաստությամբ փորձեցի ու ասացի՝ «իմաստուն դառնամ», բայց այն հեռու էր ինձնից+։ 24  Ինչ եղել է, անհասանելի ու շատ խորն է։ Ո՞վ կարող է ըմբռնել դա+։ 25  Ես շրջվեցի և սիրտս դրեցի+, որ իմանամ, ուսումնասիրեմ ու փնտրեմ իմաստությունը+ և ամեն ինչի պատճառը+, նաև իմանամ, որ ամբարշտության հետևում հիմարությունն է, իսկ խենթության հետևում՝ անմտությունը+։ 26  Եվ ես պարզեցի, որ մահվանից ավելի դառն է+ այն կինը, որը որսորդական ցանց է, և որի սիրտը ուռկան է, իսկ ձեռքերը՝ կապանքներ+։ Եթե մեկը փախչում է նրանից, հաճելի է ճշմարիտ Աստծուն, բայց եթե մեկը բռնվում է նրա կողմից, մեղք է գործում+։ 27  «Ահա թե ինչ հասկացա,– ասաց ժողովողը+,– երբ ամեն ինչ մեկ առ մեկ ուսումնասիրեցի, որպեսզի ամփոփեմ այն+, 28  ինչը հոգիս անդադար փնտրել է, բայց ես չեմ գտել։ Մեկ արդար տղամարդ գտա հազարի մեջ+, բայց հազար կանանց մեջ մեկ արդարի էլ չգտա+։ 29  Ահա միայն սա եմ գտել, որ ճշմարիտ Աստված մարդկանց ուղղամիտ է ստեղծել+, բայց նրանք բազում այլ ծրագրեր են որոնել»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Ունեցվածքի հետ համեմատած՝ իմաստությունը ավելի լավ է ու ավելի շահավետ»։