Ծննդոց 11։1-32

11  Ամբողջ երկրի լեզուն մեկ էր, ու մարդիկ խոսում էին նույն բառերով։  Դեպի արևելք ուղևորվելիս նրանք մի դաշտահովիտ գտան Սենաար+ երկրում և բնակվեցին այնտեղ։  Նրանք իրար ասացին. «Եկեք աղյուսներ պատրաստենք և թրծենք դրանք»։ Ուստի աղյուսը նրանց համար որպես քար էր ծառայում, իսկ ասֆալտը՝ որպես շաղախ+։  Հետո ասացին. «Եկեք մեզ համար մի քաղաք կառուցենք, նաև մի աշտարակ, որի գագաթը մինչև երկինք+ հասնի, և եկեք մեզ համար հռչակավոր անուն ստեղծենք+, որ հանկարծ չցրվենք ողջ երկրի երեսով»+։  Եհովան իջավ, որ տեսնի մարդկանց որդիների կառուցած քաղաքն ու աշտարակը+։  Հետո Եհովան ասաց. «Նրանք մեկ ժողովուրդ են, ու մեկ լեզու կա նրանց բոլորի համար+, և ահա թե ինչ են նրանք սկսել անել։ Հիմա չկա մի բան, որ խանգարի նրանց՝ հասնելու իրենց մտադրություններին+։  Ե՛կ+ իջնենք ու խառնենք+ նրանց լեզուն, որ չկարողանան մեկը մյուսի լեզուն հասկանալ»+։  Ուստի Եհովան ցրեց նրանց ողջ երկրի երեսով+, և նրանք դադարեցին քաղաքը կառուցելուց+։  Այդ պատճառով այն կոչվեց Բաբելոն*+, որովհետև այնտեղ Եհովան ամբողջ երկրի լեզուն խառնեց, և Եհովան այնտեղից ցրեց+ նրանց ողջ երկրի երեսով։ 10  Սա է Սեմի+ պատմությունը։ Սեմը հարյուր տարեկան էր, երբ ջրհեղեղից երկու տարի հետո ունեցավ Արփաքսադին+։ 11  Արփաքսադին ունենալուց հետո Սեմն ապրեց հինգ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։ 12  Արփաքսադը ապրեց երեսունհինգ տարի և ունեցավ Շելային+։ 13  Շելային ունենալուց հետո Արփաքսադն ապրեց չորս հարյուր երեք տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 14  Շելան ապրեց երեսուն տարի և ունեցավ Եբերին+։ 15  Եբերին ունենալուց հետո Շելան ապրեց չորս հարյուր երեք տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 16  Եբերը ապրեց երեսունչորս տարի և ունեցավ Փալեկին+։ 17  Փալեկին ունենալուց հետո Եբերն ապրեց չորս հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 18  Փալեկը ապրեց երեսուն տարի և ունեցավ Ռագավին+։ 19  Ռագավին ունենալուց հետո Փալեկն ապրեց երկու հարյուր ինը տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 20  Ռագավը ապրեց երեսուներկու տարի և ունեցավ Սերուգին+։ 21  Սերուգին ունենալուց հետո Ռագավն ապրեց երկու հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 22  Սերուգը ապրեց երեսուն տարի և ունեցավ Նաքորին+։ 23  Նաքորին ունենալուց հետո Սերուգն ապրեց երկու հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 24  Նաքորը ապրեց քսանինը տարի և ունեցավ Թարային+։ 25  Թարային ունենալուց հետո Նաքորն ապրեց հարյուր տասնինը տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։ 26  Թարան ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Աբրամին+, Նաքորին+ ու Խառանին։ 27  Սա է Թարայի պատմությունը։ Թարան ունեցավ Աբրամին, Նաքորին ու Խառանին, իսկ Խառանն ունեցավ Ղովտին+։ 28  Երբ Թարան դեռ կենդանի էր, Խառանը մահացավ իր ծննդավայրում՝ քաղդեացիների+ Ուր+ քաղաքում։ 29  Աբրամն ու Նաքորը իրենց համար կին առան։ Աբրամի կնոջ անունը Սարա էր+, իսկ Նաքորի կնոջ անունը՝ Մելքա+, որը Խառանի աղջիկն էր։ Խառանը Մելքայի ու Եսքայի հայրն էր։ 30  Սարան ամուլ էր+. նա երեխա չուներ։ 31  Հետագայում Թարան վերցրեց իր որդի Աբրամին, իր թոռ Ղովտին+՝ Խառանի որդուն, և իր հարս Սարային+՝ իր որդի Աբրամի կնոջը, և նրա հետ նրանք դուրս եկան քաղդեացիների Ուր քաղաքից, որպեսզի գնան Քանանի+ երկիր։ Որոշ ժամանակ անց նրանք եկան Խառան+ ու բնակվեցին այնտեղ։ 32  Թարան ապրեց երկու հարյուր հինգ տարի։ Եվ Թարան մահացավ Խառանում։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Բաբել»։ Եբր.՝ Բավել։ Մովսեսը «Բաբել» բառը վերցրել է բալալ բայի արմատից, որը նշ. է «շփոթեցնել, խառնակել»՝ այդպիսով «Բաբել» բառին տալով «խառնաշփոթություն» իմաստը։