Ծննդոց 13։1-18

13  Դրանից հետո Աբրամը իր կնոջ հետ և իր ողջ ունեցվածքով դուրս եկավ Եգիպտոսից ու գնաց Նեգև+. նրա հետ գնաց նաև Ղովտը։  Աբրամը շատ հոտեր, ոսկի+ և արծաթ ուներ։  Մի բանակատեղից մյուսը տեղափոխվելով՝ նա Նեգևից գնաց դեպի Բեթել՝ դեպի այն վայրը, որտեղ սկզբում եղել էր իր վրանը՝ Բեթելի և Գայիի+ միջև՝  դեպի այն վայրը, որտեղ նա սկզբում զոհասեղան էր շինել+։ Այնտեղ Աբրամը կանչեց Եհովայի+ անունը։  Ղովտը, որ գնում էր Աբրամի հետ, նույնպես ոչխարներ, խոշոր անասուններ ու վրաններ ուներ։  Բայց երկիրը նրանց չէր բավականացնում, որ միասին բնակվեն, քանի որ նրանց ունեցվածքը շատացել էր, և բոլորը միասին չէին կարող բնակվել+։  Ուստի վեճ բռնկվեց Աբրամի հոտերի հովիվների և Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այդ ժամանակ քանանացիներն ու փերեզացիներն էին ապրում այդ երկրում+։  Աբրամն ասաց Ղովտին+. «Խնդրում եմ, թող իմ ու քո, իմ հովիվների ու քո հովիվների միջև վեճ չլինի, քանի որ մենք եղբայրներ+ ենք։  Չէ՞ որ ամբողջ երկիրը քո առաջ է։ Խնդրում եմ, առանձնացիր ինձանից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե աջ գնաս, ես ձախ կգնամ»+։ 10  Ղովտը բարձրացրեց աչքերը ու տեսավ Հորդանանի ամբողջ Շրջանը*+ մինչև Սեգոր+։ Տեսավ, որ (նախքան Եհովայի կողմից Սոդոմի ու Գոմորի ոչնչացվելը) այն ոռոգվող տարածք էր՝ Եհովայի+ պարտեզի նման, Եգիպտոսի երկրի նման։ 11  Այդ ժամանակ Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ամբողջ շրջանը և իր ճամբարը արևելք տեղափոխեց։ Այդպիսով՝ նրանք առանձնացան իրարից։ 12  Աբրամը բնակվում էր Քանանի երկրում, իսկ Ղովտը՝ այդ շրջանի+ քաղաքների մոտ։ Ի վերջո, նա իր վրանը կանգնեցրեց Սոդոմի մոտակայքում։ 13  Սոդոմի մարդիկ չար էին և ծանր մեղքեր էին գործում Եհովայի դեմ+։ 14  Այն բանից հետո, երբ Ղովտն առանձնացավ Աբրամից, Եհովան Աբրամին ասաց. «Բարձրացրու, խնդրեմ, աչքերդ և քո կանգնած տեղից նայիր դեպի հյուսիս ու հարավ, արևելք ու արևմուտք+, 15  որովհետև ամբողջ երկիրը, որ տեսնում ես, քեզ ու քո սերնդին եմ տալու հավիտյան*+։ 16  Ես քո սերունդը երկրի փոշեհատիկի չափ եմ դարձնելու, այնպես, որ եթե մարդ կարողանա հաշվել հողի փոշեհատիկները, ապա հնարավոր կլինի հաշվել նաև քո սերունդը+։ 17  Վեր կաց, շրջիր այդ երկրով նրա երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»+։ 18  Եվ Աբրամը շարունակեց բնակվել վրաններում։ Հետագայում նա եկավ ու բնակվեց Քեբրոնում+՝ Մամբրեի+ մեծ ծառերի մոտ, և այնտեղ զոհասեղան շինեց Եհովայի+ համար։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Իջվածքը»։ Սա գրեթե կլոր տարածք է Հորդանանի հովտի ստորին մասում՝ Երիքովի շուրջը։
Տե՛ս 3։22-ի ծնթ.։