Ծննդոց 14։1-24

14  Սենաարի+ թագավոր Ամարփալի օրերում Ելլասարի թագավոր Արիոքը, Էլամի+ թագավոր Քոդողագոմորը+ և Գոյիմի+ թագավոր Թադգալը  պատերազմեցին Սոդոմի+ թագավոր Բարայի, Գոմորի+ թագավոր Բարսայի, Ադմայի+ թագավոր Սենաբի, Սեբոյիմի+ թագավոր Սիմոբորի և Բաղայի, այսինքն՝ Սեգորի+ թագավորի դեմ։  Դաշնակցելով իրար հետ+՝ նրանք բոլորը գնացին Սիդդիմի+ հովիտ, այսինքն՝ Աղի ծով+։  Տասներկու տարի նրանք ծառայեցին Քոդողագոմորին, բայց տասներեքերորդ տարում ապստամբեցին։  Տասնչորսերորդ տարում Քոդողագոմորը, ինչպես նաև իր հետ եղող թագավորները եկան ու պարտության մատնեցին ռաֆայիմներին Աստարոթ-​Կառնայիմում+, զուզեցիներին՝ Համում, էմիմներին+՝ Շավե-​Կարիաթեմում  և քոռեցիներին+՝ իրենց Սեիր+ լեռան վրա մինչև Էլ-​Փառան+, որը անապատի սահմանին է։  Այնուհետև նրանք հետ դարձան ու եկան Ենմասեփաթ, այսինքն՝ Կադես+, և նվաճեցին ամաղեկացիների+ ամբողջ տարածքը, ինչպես նաև հաղթեցին ամորհացիներին+, որոնք բնակվում էին Ասասան-​Թամարում+։  Այդ ժամանակ Սոդոմի թագավորը, Գոմորի թագավորը, Ադմայի թագավորը, Սեբոյիմի թագավորը և Բաղայի, այսինքն՝ Սեգորի թագավորը, դուրս եկան արշավի ու Սիդդիմի+ հովտում ճակատամարտի մեջ մտան նրանց հետ՝  Էլամի թագավոր Քոդողագոմորի, Գոյիմի թագավոր Թադգալի, Սենաարի թագավոր Ամարփալի և Ելլասարի+ թագավոր Արիոքի դեմ. չորս թագավոր՝ հինգի դեմ։ 10  Սիդդիմի+ հովտում ասֆալտի շատ հորեր կային+։ Սոդոմի ու Գոմորի+ թագավորները փախուստի դիմեցին և ընկան դրանց մեջ, իսկ ովքեր մնացին, փախան լեռները+։ 11  Հաղթողներն էլ վերցրին Սոդոմի ու Գոմորի ողջ ունեցվածքը և նրանց ողջ պաշարը ու հեռացան+։ 12  Նրանք նաև վերցրին Աբրամի եղբորորդի Ղովտին ու նրա ունեցվածքը և շարունակեցին իրենց ճանապարհը։ Այդ ժամանակ Ղովտը Սոդոմում+ էր բնակվում։ 13  Ազատվածներից մեկը եկավ ու եբրայեցի+ Աբրամին պատմեց եղելությունը։ Այդ ժամանակ նա բնակվում էր վրաններում՝ Եսքողի ու Աների+ եղբոր՝ ամորհացի+ Մամբրեի մեծ ծառերի մոտ, և նրանք Աբրամի դաշնակիցներն էին։ 14  Աբրամը լսեց, որ իր եղբորը գերի են տարել+, ուստի հավաքեց իր փորձառու մարդկանց+՝ երեք հարյուր տասնութ ծառա, որոնք ծնվել էին իր տանը+, և հետապնդեց նրանց մինչև Դան+։ 15  Գիշերով նա և իր ծառաները բաժանեցին իրենց ուժերը+ ու հարձակվելով նրանց վրա՝ կոտորեցին ու հետապնդեցին նրանց մինչև Քոբա, որը գտնվում է Դամասկոսի հյուսիսում։ 16  Նա հետ վերցրեց ամբողջ ունեցվածքը+, հետ բերեց իր եղբայր Ղովտին և նրա ունեցվածքը, ինչպես նաև կանանց ու մնացած մարդկանց+։ 17  Երբ Աբրամը Քոդողագոմորին և նրա հետ եղող թագավորներին հաղթելուց հետո վերադառնում էր, Սոդոմի թագավորը դուրս եկավ դիմավորելու նրան Շավեի հովտում, այսինքն՝ Թագավորի հովտում+։ 18  Իսկ Սաղեմի+ թագավոր Մելքիսեդեկը+ հաց ու գինի+ բերեց. նա Բարձրյալ Աստծու+ քահանան էր։ 19  Նա օրհնեց նրան ու ասաց. «Թող օրհնվի՛ Աբրամը Բարձրյալ Աստծուց+, Երկինքն ու երկիրը+ Ստեղծողից։ 20  Եվ օրհնյա՛լ լինի Բարձրյալ Աստված+, Որը քեզ հարստահարողներին քո ձեռքը մատնեց»+։ Այդ ժամանակ Աբրամը ամեն ինչի տասներորդ մասը*+ տվեց նրան։ 21  Դրանից հետո Սոդոմի թագավորն ասաց Աբրամին. «Մարդկանց*+ ինձ տուր, իսկ ունեցվածքը քեզ վերցրու»։ 22  Իսկ Աբրամն ասաց Սոդոմի թագավորին. «Ես բարձրացնում եմ իմ ձեռքը՝ երդվելով+ Բարձրյալ Աստված Եհովային՝ երկինքն ու երկիրը Ստեղծողին, 23  որ թելից մինչև սանդալի կապերն անգամ քո ունեցածից+ մի բան չեմ վերցնի, որպեսզի չասես, թե՝ «այդ ես հարստացրի Աբրամին»։ 24  Ինձ ոչինչ պետք չէ+, բացի նրանից, ինչ երիտասարդներն արդեն կերել են, ինչպես նաև ինձ հետ գնացող մարդկանց՝ Աների, Եսքողի և Մամբրեի+ բաժնից. թող նրանք վերցնեն իրենց բաժինը»+։

Ծանոթագրություններ

Կամ՝ «տասանորդը»։
Բռց.՝ «հոգիներ»։