Ծննդոց 19։1-38

19  Իրիկնադեմին այն երկու հրեշտակները եկան Սոդոմ։ Այդ ժամանակ Ղովտը նստած էր Սոդոմի դարպասների մոտ+։ Երբ նա տեսավ նրանց, վեր կացավ, որ դիմավորի, և իր երեսը մինչև գետին+ խոնարհեց։  Նա ասաց. «Խնդրում եմ, ի՛մ տերեր, ձեր ծառայի տուն եկեք ու գիշերեք, և թող ձեր ոտքերը լվանան+, իսկ վաղ առավոտյան վեր կկենաք և կշարունակեք ձեր ճանապարհը»+։ Բայց նրանք ասացին. «Ո՛չ, մենք հրապարակում կգիշերենք»+։  Սակայն նա շատ պնդեց+, և նրանք գնացին նրա հետ ու մտան նրա տուն։ Նա ճաշկերույթ արեց նրանց համար+, անթթխմոր բլիթներ+ թխեց, և նրանք կերան։  Նրանք դեռ չէին պառկել, երբ քաղաքի, այսինքն՝ Սոդոմի տղամարդիկ՝ տղայից մինչև ծեր, բոլորը, ամբոխ կազմած+, շրջապատեցին տունը+։  Նրանք դուրս էին կանչում Ղովտին և ասում. «Ո՞ւր են այն տղամարդիկ, որոնք այս գիշեր քեզ մոտ եկան։ Նրանց դո՛ւրս բեր մեզ մոտ, որ հարաբերություն ունենանք նրանց հետ»+։  Ի վերջո, Ղովտը դուրս եկավ դռան շեմքի մոտ ու իր հետևից դուռը փակեց։  Ապա ասաց. «Խնդրում եմ, եղբայրնե՛րս, չարիք մի՛ գործեք+։  Խնդրում եմ, լսե՛ք ինձ, ես երկու աղջիկ ունեմ, որոնք երբեք տղամարդու հետ հարաբերություն չեն ունեցել+։ Թույլ տվեք, խնդրեմ, որ նրանց դուրս բերեմ ձեզ մոտ, և արեք նրանց այն, ինչը հաճելի է ձեր աչքին+։ Միայն թե այս մարդկանց ոչինչ մի՛ արեք+, որովհետև նրանք իմ հարկի շուքի տակ են մտել»+։  Նրանք էլ ասացին՝ հեռո՛ւ գնա։ Ապա ավելացրին. «Այս մարդը՝ որպես պանդուխտ+, մենակ եկել է այստեղ և հիմա էլ դատո՞ւմ է մեզ+։ Հիմա քեզ հետ ավելի վատ կվարվենք, քան նրանց հետ»։ Եվ նրանք սկսեցին սաստիկ նեղել այդ մարդուն+, այսինքն՝ Ղովտին, և մոտենում էին, որ դուռը կոտրեն+։ 10  Ուստի այն տղամարդիկ իրենց ձեռքերը մեկնեցին ու Ղովտին տուն մտցրին և դուռը փակեցին։ 11  Իսկ տան մուտքի մոտ գտնվող մարդկանց՝ ամենափոքրից մինչև ամենամեծը+, կուրացրին+, այնպես որ նրանք ուժասպառ եղան՝ փորձելով գտնել մուտքը+։ 12  Այնուհետև այդ տղամարդիկ Ղովտին ասացին. «Ունե՞ս այստեղ ուրիշ որևէ մեկը՝ փեսա, որդիներ, աղջիկներ. ում որ այս քաղաքում ունես, դո՛ւրս բեր այս վայրից+։ 13  Մենք կործանելու ենք այս վայրը, քանի որ նրանց դեմ արված աղաղակը մեծացել է Եհովայի+ առաջ, ուստի Եհովան մեզ ուղարկեց, որ կործանենք այս քաղաքը»+։ 14  Այդ ժամանակ Ղովտը դուրս գնաց ու խոսեց իր փեսաների հետ, որոնք իր աղջիկներին կին էին առնելու, և ասաց նրանց. «Վե՛ր կացեք, դո՛ւրս եկեք այստեղից, որովհետև Եհովան կործանելու է+ այս քաղաքը»։ Բայց իր փեսաների աչքում նա կատակ անողի պես էր+։ 15  Արշալույսին հրեշտակները սկսեցին շտապեցնել Ղովտին՝ ասելով. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ կնոջդ և երկու աղջիկներիդ, որոնք այստեղ են+, որպեսզի այս քաղաքի հանցանքի պատճառով չմեռնես»+։ 16  Բայց նա դանդաղում էր+. և քանի որ Եհովան կարեկցում էր նրան+, այդ տղամարդիկ բռնեցին նրա, նրա կնոջ ու երկու աղջիկների ձեռքից և քաղաքից հանեցին+։ 17  Երբ նրանց տարան արվարձաններ, նրանցից մեկն ասաց. «Փրկի՛ր քո հոգին+, հետ չնայե՛ս+ և կանգ չառնե՛ս այս ամբողջ Շրջանում*+։ Փախի՛ր լեռները, որ չկործանվես»+։ 18  Այդ ժամանակ Ղովտն ասաց նրանց. «Խնդրում եմ, Եհո՛վա, միայն թե ոչ դա։ 19  Քո ծառան հաճություն է գտել քո աչքում+։ Եվ դու մեծ սիրառատ բարություն*+ ցուցաբերեցիր՝ իմ հոգին կենդանի+ պահելով, բայց ես... ես չեմ կարող փախչել լեռները, քանի որ գուցե փորձանքի մեջ ընկնեմ ու մահանամ+։ 20  Այս քաղաքը մոտ է այնտեղ փախչելու համար, և չէ՞ որ դա քեզ համար չնչին բան է+։ Խնդրում եմ, կարո՞ղ եմ փախչել այնտեղ, չէ՞ որ դա քեզ համար չնչին բան է, և իմ հոգին կապրի»+։ 21  Նա էլ ասաց նրան. «Շա՛տ լավ։ Ես քեզ համար այս բանն էլ կանեմ+ և չեմ կործանի այն քաղաքը, որի մասին դու ասացիր+։ 22  Շտապի՛ր, փախի՛ր այնտեղ, քանի որ ես ոչինչ չեմ կարող անել, մինչև դու չհասնես այնտեղ»+։ Ահա թե ինչու նա այդ քաղաքը Սեգոր*+ կոչեց։ 23  Երբ Ղովտը հասավ Սեգոր+, արևն արդեն ծագել էր երկրի վրա։ 24  Այն ժամանակ Եհովան Սոդոմի ու Գոմորի+ վրա ծծումբ ու կրակ տեղաց երկնքից Եհովայի կողմից։ 25  Այդպես նա սկսեց կործանել այդ քաղաքները, նույնիսկ ամբողջ Շրջանը և քաղաքի բոլոր բնակիչներին ու երկրի+ բույսերը։ 26  Իսկ նրա կինը, որ նրա հետևում էր, հետ նայեց և աղի արձան դարձավ+։ 27  Վաղ առավոտյան Աբրահամը գնաց այն վայրը, որտեղ կանգնած էր եղել Եհովայի+ առաջ։ 28  Նա նայեց Սոդոմի ու Գոմորի և Շրջանի ամբողջ տարածքի կողմը, և նրա առաջ մի տեսարան բացվեց. երկրից թանձր ծուխ էր բարձրանում, որը թրծավառարանի ծխի էր նման+։ 29  Շրջանի քաղաքները կործանելիս Աստված հիշում էր Աբրահամին և երբ կործանում էր քաղաքները (որոնց մեջ ապրում էր Ղովտը), քայլեր ձեռնարկեց, որ Ղովտին փրկի կործանումից+։ 30  Հետագայում Ղովտը իր երկու աղջիկների հետ Սեգորից գնաց ու բնակվեց լեռներում+, քանի որ վախենում էր Սեգորում+ բնակվելուց։ Իր երկու աղջիկների հետ նա բնակվեց քարայրի մեջ։ 31  Ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Մեր հայրը ծեր է, և այս երկրում տղամարդ չկա, որ մեզ հետ պառկի, ինչպես որ ամբողջ երկրի կարգն է+։ 32  Եկ մեր հորը գինի խմեցնենք+ ու պառկենք նրա հետ, որպեսզի նրա սերունդը պահպանենք»+։ 33  Ուստի այդ գիշեր+ նրանք իրենց հորը գինի խմեցրին։ Այնուհետև ավագ աղջիկն իր հոր մոտ մտավ ու պառկեց նրա հետ, բայց հայրը չիմացավ, թե երբ նա պառկեց ու երբ վեր կացավ։ 34  Հաջորդ օրը ավագ աղջիկը կրտսերին ասաց. «Անցյալ գիշեր ես պառկեցի հորս հետ։ Եկ այս գիշեր էլ նրան գինի խմեցնենք, իսկ հետո դու մտիր ու պառկիր նրա հետ, և այդպես պահպանենք մեր հոր սերունդը»։ 35  Ուստի նրանք այդ գիշեր նույնպես մի քանի անգամ գինի խմեցրին իրենց հորը, և կրտսերը վեր կացավ ու պառկեց նրա հետ, բայց հայրը չիմացավ, թե երբ նա պառկեց ու երբ վեր կացավ։ 36  Եվ Ղովտի երկու աղջիկները հղիացան իրենց հորից+։ 37  Որոշ ժամանակ անց ավագը մի որդի ծնեց ու նրա անունը Մովաբ*+ դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես մովաբացիներ+։ 38  Կրտսերը նույնպես մի որդի ծնեց և նրա անունը Բենամմի* դրեց։ Նա դարձավ նրանց հայրը, ովքեր այսօր հայտնի են որպես Ամմոնի+ որդիներ։

Ծանոթագրություններ

Կամ՝ «Իջվածքում»։ Տե՛ս 13։10-ի ծնթ.։
Կամ՝ «նվիրված սեր»։ Եբր.՝ խեսեդ, որը վերաբ. է սիրուց մղված բարությանը։
Նշ. է «չնչինություն»։
Նշ. է «հորից»։
Նշ. է «իմ ժողովրդի որդի», այսինքն՝ «իմ ազգականների որդի»։