Ծննդոց 20։1-18

20  Այնտեղից+ Աբրահամը իր ճամբարը տեղափոխեց դեպի Նեգև ու սկսեց բնակվել Կադեսի+ և Սուրի+ միջև։ Նա նաև Գերարում+ պանդուխտ եղավ։  Աբրահամը իր կին Սառայի մասին կրկին ասաց. «Նա իմ քույրն է»+։ Դա լսելով՝ Գերարի թագավոր Աբիմելեքը* մարդ ուղարկեց ու Սառային+ իր մոտ վերցրեց։  Գիշերը Աստված երազում եկավ Աբիմելեքի մոտ ու ասաց. «Դու մեռնելու ես այն կնոջ պատճառով, որին քեզ մոտ վերցրիր+, քանի որ նա ուրիշի կինն է*»+։  Սակայն Աբիմելեքը չէր մերձեցել նրան+։ Ուստի ասաց. «Եհո՛վա, մի՞թե կսպանես մի ազգի, որն իրոք արդար է+։  Չէ՞ որ նա ինձ ասաց՝ «նա իմ քույրն է»։ Իսկ կինը... Չէ՞ որ կինն էլ ասաց՝ «նա իմ եղբայրն է»։ Սրտիս անկեղծությամբ ու մաքուր ձեռքերով ես արեցի այդ բանը»+։  Այդ ժամանակ ճշմարիտ Աստված երազում ասաց նրան. «Գիտեմ, որ սրտի անկեղծությամբ արեցիր դա+, դրա համար էլ հետ էի պահում քեզ, որ իմ դեմ մեղք չգործես+, և թույլ չտվեցի, որ դիպչես նրան+։  Ուրեմն վերադարձրու այդ մարդու կնոջը, քանի որ նա մարգարե է+։ Նա քեզ համար աղաչանք+ կանի, և դու կապրես։ Բայց եթե չվերադարձնես նրան, իմացիր, որ անպատճառ կմեռնես, դու և բոլոր նրանք, ովքեր քեզ են պատկանում»+։  Աբիմելեքը վաղ առավոտյան վեր կացավ, կանչեց իր բոլոր ծառաներին ու այս բոլոր բաները պատմեց նրանց, և այդ մարդիկ շատ վախեցան։  Այնուհետև Աբիմելեքը կանչեց Աբրահամին ու ասաց. «Այս ի՞նչ արեցիր մեզ։ Ի՞նչ մեղք եմ գործել քո դեմ, որ իմ և իմ թագավորության վրա մեծ մեղք բերեցիր+։ Դու ինձ արեցիր մի բան, որն անելու բան չէ»+։ 10  Աբիմելեքը շարունակեց խոսել Աբրահամի հետ՝ ասելով. «Ի՞նչ էիր մտածում, որ այդ բանն արեցիր»+։ 11  Աբրահամն էլ ասաց. «Ես մտածում էի. «Անկասկած, այստեղ Աստծու հանդեպ վախ չկա+, ու այստեղի մարդիկ հաստատ կսպանեն ինձ կնոջս պատճառով»+։ 12  Բացի դրանից, նա իրոք իմ քույրն է՝ իմ հոր աղջիկը, սակայն ոչ իմ մոր աղջիկը, և նա դարձավ իմ կինը+։ 13  Երբ Աստված իմ հոր+ տնից ինձ հանեց, և ես թափառական դարձա, կնոջս ասացի. «Իմ հանդեպ սիրառատ բարություն+ ցույց տուր. ուր էլ որ գնանք, իմ մասին ասա, թե՝ իմ եղբայրն է»»+։ 14  Դրանից հետո Աբիմելեքը ոչխարներ, խոշոր անասուններ, ծառաներ և աղախիններ վերցրեց ու տվեց Աբրահամին և նրա կին Սառային վերադարձրեց նրան+։ 15  Ապա Աբիմելեքն ասաց. «Ահա իմ երկիրը քո առաջ է։ Որ տեղը որ հաճելի է քո աչքին, այնտեղ էլ բնակվիր»+։ 16  Իսկ Սառային ասաց. «Քո եղբորը հազար կտոր արծաթ եմ տալիս+։ Դրանք ծածկոց+ կլինեն բոլոր քեզ հետ լինողների աչքին* ու յուրաքանչյուր մարդու աչքին և ցույց կտան, որ դու մաքուր ես նախատինքից»։ 17  Աբրահամը աղաչեց ճշմարիտ Աստծուն+, և Աստված բուժեց Աբիմելեքին, նրա կնոջը ու նրա աղախիններին, և նրանք սկսեցին երեխաներ ծնել, 18  որովհետև Եհովան Աբրահամի կին+ Սառայի պատճառով փակել էր Աբիմելեքի տան բոլոր կանանց արգանդները։

Ծանոթագրություններ

Հվնբր պաշտոնական տիտղոս է։
Կամ՝ «ուրիշ տեր է տիրում նրան որպես կնոջ»։
Եբր. դարձվածք, որը պաշտոնապես հաստատում է կնոջ չվարկաբեկված հեղինակությունը՝ ուրիշների աչքում նրա վրայից հանելով մեղադրանքը։