Ծննդոց 26։1-35

26  Երկրում սով եղավ, բացի այն առաջին սովից, որ եղել էր Աբրահամի օրերում+։ Ուստի Իսահակը գնաց Գերար+՝ փղշտացիների թագավոր Աբիմելեքի մոտ։  Այդ ժամանակ Եհովան հայտնվեց նրան ու ասաց+. «Մի՛ իջիր Եգիպտոս։ Վրաններում բնակվիր այն երկրում, որը ցույց կտամ քեզ+։  Որպես պանդուխտ բնակվիր այդ երկրում+, և ես քեզ հետ կլինեմ ու կօրհնեմ քեզ, որովհետև այս բոլոր երկրները+ քեզ ու քո սերնդին եմ տալու, և ես կկատարեմ իմ երդումը, որ տվեցի քո հայր+ Աբրահամին՝  ասելով՝ «ես կշատացնեմ քո սերունդը երկնքի աստղերի չափ ու քո սերնդին կտամ այս բոլոր երկրները+, և քո սերնդով երկրի բոլոր ազգերը պիտի օրհնվեն*»+  այն բանի շնորհիվ, որ Աբրահամը լսեց իմ ձայնին ու պահեց այն ամենը, ինչ պահանջել էի՝ իմ հրամանները, կանոններն ու օրենքները»+։  Եվ Իսահակը շարունակեց ապրել Գերարում+։  Երբ այնտեղի մարդիկ Իսահակին հարցնում էին իր կնոջ մասին, նա ասում էր՝ «նա իմ քույրն է»+։ Նա վախենում էր ասել՝ իմ կինն է՝ մտածելով, թե՝ «այստեղի մարդիկ կսպանեն ինձ Ռեբեկայի պատճառով», որովհետև նա հրապուրիչ էր+։  Իսահակը արդեն շատ օրեր էր ապրել այնտեղ, երբ մի անգամ փղշտացիների թագավոր Աբիմելեքը պատուհանից նայելիս տեսավ, թե ինչպես է Իսահակը փաղաքշում իր կնոջը+՝ Ռեբեկային։  Աբիմելեքն անմիջապես կանչեց Իսահակին ու ասաց. «Փաստորեն, նա քո կի՛նն է։ Այդ դեպքում ինչո՞ւ ասացիր՝ իմ քույրն է»։ Իսահակն ասաց նրան. «Այդպես ասացի, որ հանկարծ նրա պատճառով չմեռնեմ»+։ 10  Բայց Աբիմելեքը շարունակեց. «Այս ի՞նչ արեցիր մեզ+։ Քիչ էր մնում ժողովրդի միջից ինչ-​որ մեկը պառկեր կնոջդ հետ, և դու մեզ հանցավոր դարձնեիր»+։ 11  Հետո Աբիմելեքը պատվիրեց ամբողջ ժողովրդին՝ ասելով. «Ով որ դիպչի այս մարդուն ու նրա կնոջը, անպատճառ պիտի սպանվի»։ 12  Դրանից հետո Իսահակը սկսեց սերմ ցանել այդ երկրում+ և այդ տարի իր ցանածից հարյուրապատիկ ավել ստացավ+, քանի որ Եհովան օրհնել էր նրան+։ 13  Արդյունքում այդ մարդը հարստացավ և գնալով ավելի ու ավելի էր հարստանում, մինչև որ շատ հարուստ դարձավ+։ 14  Նա ոչխարների հոտեր, խոշոր անասունների նախիրներ ու շատ ծառաներ+ ունեցավ, այնպես որ փղշտացիները սկսեցին նախանձել նրան+։ 15  Իսկ ինչ վերաբերում է այն բոլոր ջրհորներին, որ Իսահակի հոր ծառաները փորել էին իր հայր Աբրահամի օրերում+, փղշտացիները դրանց մեջ հող լցրին ու ծածկեցին+։ 16  Ի վերջո, Աբիմելեքն ասաց նրան. «Հեռացի՛ր մեր մոտից, որովհետև մեզնից շատ ավելի հզոր ես դարձել»+։ 17  Իսահակն էլ հեռացավ այնտեղից, ճամբար դրեց Գերարի+ գետահովտում* և այնտեղ բնակություն հաստատեց։ 18  Իսահակը կրկին փորեց այն ջրհորները, որ ծառաները փորել էին իր հայր Աբրահամի օրերում, իսկ փղշտացիները ծածկել էին Աբրահամի մահից հետո+։ Իսահակը դրանք կոչեց այն նույն անուններով, որոնցով իր հայրն էր կոչել+։ 19  Իսահակի ծառաները շարունակեցին փորել այդ հովտում ու գտան մի ջրհոր, որում խմելու ջուր կար։ 20  Գերարի հովիվները վիճեցին Իսահակի հովիվների հետ+՝ ասելով. «Ջուրը մերն է»։ Այդ պատճառով նա այդ ջրհորի անունը Էսեք* դրեց, քանի որ նրանք վիճել էին իր հետ։ 21  Նրանք մեկ ուրիշ ջրհոր փորեցին ու դրա համար նույնպես վիճեցին։ Ուստի նա այն Սիթնա* կոչեց։ 22  Ավելի ուշ նա հեռացավ այդտեղից ու մեկ ուրիշ ջրհոր փորեց+, բայց դրա համար այլևս չվիճեցին։ Ուստի այն Ռոհոբոթ* կոչեց՝ ասելով. «Այժմ Եհովան մեզ լայնարձակ տեղ+ է տվել ու մեզ երկրում պտղաբեր է դարձրել»+։ 23  Այնտեղից նա գնաց Բերսաբեե+։ 24  Այդ գիշեր Եհովան հայտնվեց նրան ու ասաց. «Ես եմ քո հայր Աբրահամի Աստվածը+։ Մի՛ վախեցիր+, որովհետև ես քեզ հետ եմ, ես կօրհնեմ քեզ ու կշատացնեմ քո սերունդը հանուն իմ ծառա Աբրահամի»+։ 25  Իսահակը զոհասեղան շինեց այնտեղ ու կանչեց* Եհովայի+ անունը։ Այնտեղ նա վրան+ կանգնեցրեց, իսկ նրա ծառաները ջրհոր փորեցին։ 26  Ավելի ուշ Աբիմելեքը իր մտերիմ ընկեր Ոքոզաթի և իր բանակի զորագլուխ Փիքողի հետ Գերարից եկավ նրա մոտ+։ 27  Իսահակը հարցրեց նրանց. «Ինչո՞ւ եք եկել ինձ մոտ։ Չէ՞ որ դուք ատում էիք ինձ և ձեր մոտից ինձ դուրս արեցիք»+։ 28  Նրանք էլ պատասխանեցին. «Մենք պարզ տեսանք, որ Եհովան քեզ հետ է+։ Դրա համար որոշեցինք ասել. «Խնդրում ենք, թող որ պարտավորության երդում լինի մեր միջև+՝ մեր ու քո միջև, և ուխտ կապենք քեզ հետ+, 29  որպեսզի դու մեր հանդեպ ոչ մի վատ բան չանես, ինչպես որ մենք չդիպանք քեզ և լավ վերաբերվեցինք քեզ՝ խաղաղությամբ+ ուղարկելով։ Դու Եհովայի օրհնյալն ես»»+։ 30  Դրանից հետո Իսահակը խնջույք արեց նրանց համար, և նրանք կերան ու խմեցին+։ 31  Վաղ առավոտյան վեր կացան և միմյանց երդումներ տվեցին+։ Հետո Իսահակը ուղարկեց նրանց, ու նրանք խաղաղությամբ+ գնացին նրա մոտից։ 32  Այդ օրը Իսահակի ծառաները եկան ու հայտնեցին նրան իրենց փորած+ ջրհորի մասին՝ ասելով. «Ջուր ենք գտել»։ 33  Ուստի դրա անունը Սաբեե* դրեց։ Ահա թե ինչու մինչև օրս այդ քաղաքի անունը Բերսաբեե*+ է։ 34  Եսավը դարձավ քառասուն տարեկան։ Նա իր համար կին առավ քետացի Բեերիի աղջիկ Հուդիթին, նաև քետացի Ելոնի աղջիկ Բասեմաթին+։ 35  Նրանք շատ էին վշտացնում Իսահակին ու Ռեբեկային+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 22։18-ի ծնթ.։
Տե՛ս բառարանը։
Նշ. է «վեճ, կռիվ»։
Նշ. է «մեղադրանք»։
Նշ. է «լայնարձակ տեղեր»։
Կամ՝ «հռչակեց (քարոզեց) անունը»։
Նշ. է «երդում» կամ «յոթ»։
Տե՛ս 21։31-ի ծնթ.։