Ծննդոց 3։1-24

3  Օձը+ ամենազգույշն էր+ դաշտի բոլոր գազաններից, որ Եհովա Աստված ստեղծել էր+։ Նա խոսեց կնոջ+ հետ ու ասաց. «Իսկապե՞ս Աստված ասաց, որ պարտեզի ոչ մի ծառից չպետք է ուտեք»+։  Կինը պատասխանեց օձին. «Պարտեզի ծառերի պտղից կարող ենք ուտել+։  Բայց պարտեզի մեջտեղի ծառի+ պտղի համար Աստված ասաց. «Դրանից չուտեք և դրան չդիպչեք, որ չմեռնեք»»+։  Այդ ժամանակ օձը կնոջն ասաց. «Դուք, անշուշտ, չեք մեռնի+,  քանի որ Աստված գիտի, որ հենց այն օրը, երբ ուտեք դրանից, ձեր աչքերը կբացվեն, և դուք Աստծու պես կլինեք՝ բարին ու չարը իմացող»+։  Կինը տեսավ, որ ծառի պտուղը լավ է ուտելու համար, որ փափագելի է աչքերին ու ցանկալի է նայելու համար+, վերցրեց նրա պտղից և սկսեց ուտել։ Իսկ հետո, երբ ամուսինն իր հետ էր, նրան էլ տվեց պտղից, և նա կերավ+։  Այդ ժամանակ նրանց երկուսի աչքերը բացվեցին, ու նրանք հասկացան, որ մերկ են+։ Ուստի թզենու տերևներն իրար կարեցին և ծածկեցին իրենց մերկությունը*+։  Որոշ ժամանակ անց նրանք լսեցին Եհովա Աստծու ձայնը, երբ նա օրվա հով ժամանակ շրջում էր պարտեզում+։ Այդ պահին մարդն ու իր կինը Եհովա Աստծու երեսից թաքնվեցին պարտեզի ծառերի մեջ+։  Իսկ Եհովա Աստված կանչում էր մարդուն՝ ասելով. «Որտե՞ղ ես»+։ 10  Ի վերջո, նա պատասխանեց. «Քո ձայնը լսեցի պարտեզում և քանի որ մերկ էի, վախեցա ու թաքնվեցի»+։ 11  Նա էլ ասաց. «Ո՞վ քեզ ասաց, որ մերկ ես+։ Մի՞թե կերել ես այն ծառից, որից քեզ պատվիրել էի չուտել»+։ 12  Իսկ մարդն ասաց. «Այն կինը, որ ինձ տվեցիր, նա՛ տվեց ինձ պտուղը, ու ես կերա»+։ 13  Ապա Եհովա Աստված կնոջն ասաց. «Այդ ի՞նչ արեցիր»։ Կինը պատասխանեց. «Օձը... Նա խաբեց ինձ, ու ես կերա»+։ 14  Եհովա Աստված օձին+ ասաց. «Քանի որ արեցիր այս բանը, անիծյալ ես բոլոր ընտանի կենդանիների և դաշտի բոլոր գազանների մեջ։ Կյանքիդ բոլոր օրերում փորիդ վրա պիտի սողաս և հողի փոշի պիտի ուտես+։ 15  Ես+ թշնամություն+ եմ դնելու քո+ և կնոջ+ միջև, քո սերնդի*+ ու նրա սերնդի+ միջև։ Նա+ քո+ գլուխը պիտի ջախջախի+, իսկ դու+ նրա գարշապարը+ պիտի խայթես»+։ 16  Ապա կնոջն ասաց. «Խիստ պիտի շատացնեմ քո հղիության ցավերը+, և ցավերով երեխաներ կծնես+, մեծ փափագ կունենաս քո ամուսնու հանդեպ, և նա պիտի իշխի քեզ վրա»+։ 17  Իսկ Ադամին ասաց. «Քանի որ լսեցիր կնոջդ ձայնին և կերար այն ծառից, որի մասին պատվիրել էի+՝ «չուտես դրանից», անիծյալ լինի հողը քո պատճառով+։ Կյանքիդ բոլոր օրերում ցավով պիտի ուտես նրա արդյունքը+։ 18  Քեզ համար այն փուշ ու տատասկ կաճեցնի+, և դաշտի բույսերը պիտի ուտես։ 19  Երեսիդ քրտինքով պիտի հաց ուտես, մինչև որ հետ դառնաս դեպի հողը, քանի որ այնտեղից վերցվեցիր+, որովհետև հողի փոշի ես և դեպի հողը պիտի դառնաս»+։ 20  Դրանից հետո Ադամն իր կնոջ անունը Եվա*+ դրեց, քանի որ նա դառնալու էր բոլոր ապրողների մայրը+։ 21  Եհովա Աստված կաշվե երկար հագուստներ պատրաստեց Ադամի ու նրա կնոջ համար և հագցրեց նրանց+։ 22  Եվ Եհովա Աստված ասաց. «Այժմ մարդը մեզնից մեկի պես է դարձել՝ բարին ու չարը իմացող+. և հիմա որպեսզի նա իր ձեռքը չմեկնի, չվերցնի նաև կյանքի ծառի+ պտղից և չուտի այն ու հավիտյան* չապրի...»։ 23  Սա ասելով՝ Եհովա Աստված դուրս արեց նրան Եդեմի+ պարտեզից, որ մշակի հողը, որտեղից վերցվել էր+։ 24  Այդպես նա արտաքսեց մարդուն և Եդեմի+ պարտեզի արևելյան կողմում քերովբեներ+ կանգնեցրեց ու բոցավառվող սայր ունեցող սուր դրեց, որն անդադար պտտվում էր։ Սա արեց կյանքի ծառը տանող ճանապարհը պահպանելու համար։

Ծանոթագրություններ

Կամ՝ «կոնքերի հատվածը»։
Բռց.՝ «սերմ»։ Եբր. զերա բառը եզ. թվով է, բայց կարող է արտահայտել հոգնակիության գաղափար։
Նշ. է «ապրող»։
Բռց.՝ «անորոշ ժմնկ»։ Եբր. բառը փոխանցում է անորոշ ժ-հատվածի միտք, որի սկիզբը կամ վերջը անհայտ է կամ անորոշ։ Սակայն այն վերաբ. է երկար ժ-հատվածի և երբեմն էլ հավիտենությանը։