Ծննդոց 34։1-31
34 Լիայի+ աղջիկ Դինան, որին նա ծնել էր Հակոբի համար, սովորություն ուներ գնալու և տեսնելու+ այդ երկրի աղջիկներին+։
2 Այդ երկրի տոհմապետներից մեկի՝ խևացի+ Եմորի որդի Սյուքեմը նկատեց նրան։ Նա վերցրեց նրան, պառկեց նրա հետ ու բռնաբարեց+։
3 Եվ նրա հոգին կապվեց Հակոբի աղջիկ Դինայի հետ, նա սիրահարվեց երիտասարդ աղջկան ու սկսեց վստահեցնել նրան իր սիրո մեջ։
4 Ի վերջո, Սյուքեմն ասաց իր հայր Եմորին+. «Այս աղջկան ինձ համար կին+ առ»։
5 Հակոբը լսեց, որ նա պղծել է իր աղջիկ Դինային, բայց քանի որ նրա որդիները իր հոտի հետ դաշտում էին+, լուռ մնաց մինչև նրանց վերադառնալը+։
6 Ավելի ուշ Սյուքեմի հայր Եմորը գնաց Հակոբի մոտ՝ նրա հետ խոսելու+։
7 Հենց որ Հակոբի որդիները լսեցին պատահածի մասին, դաշտից եկան։ Նրանք վիրավորվել ու շատ բարկացել էին+, քանի որ Սյուքեմը, Հակոբի աղջկա+ հետ պառկելով, խայտառակ ու անմիտ արարք էր գործել Իսրայելի դեմ, մինչդեռ այդպիսի բան չպետք է արվեր+։
8 Եմորը խոսեց նրանց հետ ու ասաց. «Իմ որդի Սյուքեմի հոգին կապվել է ձեր աղջկա հետ+։ Խնդրում եմ, նրան կնության+ տվեք որդուս
9 և խնամություն արեք մեզ հետ+. ձեր աղջիկներին մեզ տվեք, իսկ մեր աղջիկներին ձեզ կնության առեք+։
10 Կարող եք մեզ հետ բնակվել, ու երկիրը ձեր տրամադրության տակ կլինի։ Բնակվեք նրանում, առևտուր արեք ու հաստատվեք այնտեղ»+։
11 Հետո Սյուքեմն ասաց Դինայի հորն ու եղբայրներին. «Թող հաճություն գտնեմ ձեր աչքին, և ինչ որ ասեք ինձ, կտամ։
12 Ինձ համար սահմանեք անչափ բարձր հարսնագին և պահանջեք ցանկացած նվեր+ և ինչ որ ասեք, կտամ ձեզ, միայն թե այդ աղջկան ինձ կնության տվեք»։
13 Հակոբի որդիները խաբեությամբ պատասխանեցին Սյուքեմին ու նրա հայր Եմորին, քանի որ Սյուքեմը պղծել էր իրենց քույր Դինային+։
14 Նրանք ասացին. «Մենք պարզապես չենք կարող այդպիսի բան անել և մեր քրոջը տալ մի տղամարդու, որը թլիփ ունի+, քանի որ դա նախատինք է մեզ համար։
15 Մեր համաձայնությունը կտանք միայն այն պայմանով, եթե դուք մեզ նման դառնաք, այսինքն՝ ձեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի+։
16 Այդ ժամանակ մենք անպատճառ մեր աղջիկներին ձեզ կտանք, իսկ ձեր աղջիկներին մեզ կառնենք և կբնակվենք ձեզ հետ ու մեկ ժողովուրդ կլինենք+։
17 Բայց եթե չլսեք մեզ և չթլփատվեք, այդ դեպքում մենք կվերցնենք մեր աղջկան ու կգնանք»։
18 Եմորի ու նրա որդի+ Սյուքեմի աչքին նրանց խոսքերը լավ երևացին,
19 և երիտասարդը չհետաձգեց կատարել այդ պայմանը+, քանի որ շատ էր հավանում Հակոբի աղջկան։ Սյուքեմն իր հոր ամբողջ տան+ մեջ ամենահարգվածն էր+։
20 Ուստի Եմորն ու նրա որդի Սյուքեմը գնացին իրենց քաղաքի դարպասների+ մոտ ու խոսեցին քաղաքի մարդկանց հետ՝ ասելով.
21 «Այս մարդիկ խաղաղասիրությամբ են լցված մեր հանդեպ+։ Ուստի թող որ նրանք բնակվեն այս երկրում ու առևտուր անեն, քանի որ նրանց առաջ եղող երկիրը շատ ընդարձակ է+։ Նրանց աղջիկներին կարող ենք կին առնել մեզ, իսկ մեր աղջիկներին՝ նրանց տալ+։
22 Սակայն նրանք համաձայն կլինեն ապրել մեզ հետ և մեկ ժողովուրդ լինել միայն այն պայմանով, եթե մեր տղամարդկանցից յուրաքանչյուրը թլփատվի, ինչպես որ իրենք են թլփատված+։
23 Մի՞թե այդ ժամանակ նրանց ունեցվածքը, հարստությունն ու բոլոր անասունները մերը չեն լինի+։ Միայն թե եկեք մեր համաձայնությունը տանք, որպեսզի նրանք բնակվեն մեզ հետ»+։
24 Այդ ժամանակ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասներով, լսեցին Եմորին ու նրա որդի Սյուքեմին, և բոլոր տղամարդիկ, այսինքն՝ բոլոր նրանք, ովքեր դուրս էին գալիս նրա քաղաքի դարպասներով, թլփատվեցին։
25 Սակայն երրորդ օրը, երբ նրանք ցավերի մեջ էին+, Հակոբի երկու որդիները՝ Շմավոնն ու Ղևին+՝ Դինայի+ եղբայրները, յուրաքանչյուրը, վերցնելով իր սուրը, առանց որևէ կասկած հարուցելու՝ գնացին քաղաքն ու սկսեցին սպանել բոլոր տղամարդկանց+։
26 Նրանք Եմորին ու նրա որդի Սյուքեմին սրի քաշեցին+։ Ապա Սյուքեմի տնից վերցրին Դինային ու դուրս եկան+։
27 Իսկ Հակոբի մյուս որդիները հարձակվեցին մահացու վիրավորների վրա ու կողոպտեցին քաղաքը, քանի որ նրանք պղծել էին իրենց քրոջը+։
28 Նրանք վերցրին նրանց հոտերը, նախիրները, էշերը և այն ամենը, ինչ կար քաղաքում ու դաշտում+։
29 Վերցրին նրանց ամբողջ ունեցվածքը և բոլոր երեխաներին ու կանանց գերի տարան և հափշտակեցին տներում եղած ամեն ինչ+։
30 Այդ ժամանակ Հակոբն ասաց Շմավոնին ու Ղևիին+. «Այս երկրի բնակիչների՝ քանանացիների ու փերեզացիների համար ինձ գարշելի դարձնելով՝ դուք ինձ վրա փորձանք* բերեցիք+, ու քանի որ ինձ հետ եղող մարդիկ քիչ են+, նրանք կհամախմբվեն, կհարձակվեն ինձ վրա, և ես ու իմ տունը բնաջինջ կլինենք»։
31 Նրանք պատասխանեցին. «Իսկ մի՞թե կարելի էր մեր քրոջ հետ վարվել այնպես, ինչպես մարմնավաճառի հետ»+։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «արտաքսում», այսինքն՝ վտարում։