Ծննդոց 41։1-57

41  Անցավ երկու տարի, և փարավոնը երազում+ տեսավ, որ կանգնած է Նեղոս գետի մոտ։  Նեղոս գետից դուրս եկան տեսքով գեղեցիկ և գեր մարմնով յոթ կովեր, որոնք Նեղոսի մոտ սկսեցին արածել+։  Նրանցից հետո Նեղոս գետից դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ տեսքով տգեղ և մարմնով նիհար+, և նրանք կանգնեցին այն կովերի կողքին՝ Նեղոս գետի ափին։  Հետո տգեղ և նիհար կովերը սկսեցին ուտել այն յոթ կովերին, որոնք գեղեցիկ ու գեր էին+։ Այդ պահին փարավոնը զարթնեց+։  Այնուհետև նա նորից քնեց և երկրորդ անգամ երազ տեսավ. ցորենի մեկ ցողունի վրա յոթ պարարտ և լավ հասկեր դուրս եկան+։  Դրանցից հետո+ դուրս եկան ևս յոթ հասկեր՝ բարակ և արևելյան քամուց+ խանձված։  Բարակ հասկերը սկսեցին կուլ տալ այն յոթ պարարտ և հասած հասկերին+։ Այդ պահին փարավոնը զարթնեց, և պարզվեց, որ դա երազ է։  Առավոտյան փարավոնի ոգին խռովվեց+։ Նա կանչել տվեց Եգիպտոսի+ բոլոր քրմերին, որ մոգությամբ էին զբաղվում, նաև բոլոր իմաստուններին+ ու նրանց պատմեց իր երազները+։ Բայց մեկը չկար, որ փարավոնի համար դրանք մեկներ։  Այդ ժամանակ գլխավոր գինեմատույցը խոսեց փարավոնի հետ+՝ ասելով. «Այսօր հիշում եմ իմ մեղքերը+։ 10  Փարավոնը բարկացել էր իր ծառաների վրա+ և ինձ ուղարկել էր թիկնապահների պետի+ տան բանտը՝ և՛ ինձ, և՛ գլխավոր հացագործին։ 11  Մի գիշեր մենք երկուսս՝ ես և նա, երազ տեսանք։ Ամեն մեկս մեր երազը տեսանք՝ յուրաքանչյուր երազը իր մեկնությամբ+։ 12  Այնտեղ մեզ հետ մի երիտասարդ եբրայեցի+ կար՝ թիկնապահների պետի ծառան+։ Երբ նրան պատմեցինք մեր երազները+, նա մեկնեց դրանք. ամեն մեկիս իր երազը մեկնեց։ 13  Եվ ինչպես որ նա մեկնեց, այնպես էլ կատարվեց. ես իմ պաշտոնին վերադարձա+, իսկ նա կախաղան հանվեց»+։ 14  Փարավոնը մարդ ուղարկեց, որ կանչեն Հովսեփին+ և բանտի փոսից անհապաղ բերեն+։ Հովսեփը սափրվեց*+, հանդերձները+ փոխեց ու մտավ փարավոնի մոտ։ 15  Փարավոնն ասաց Հովսեփին. «Ես երազ եմ տեսել, բայց այն մեկնող չկա։ Իսկ քո մասին լսել եմ, որ եթե քեզ երազ պատմեն, կարող ես մեկնել այն»+։ 16  Հովսեփը պատասխանեց փարավոնին՝ ասելով. «Ոչ թե ես, այլ Աստված մեկնություն կտա ի նպաստ փարավոնին»+։ 17  Փարավոնը Հովսեփին սկսեց պատմել. «Երազումս կանգնած էի Նեղոս գետի ափին։ 18  Նեղոս գետից դուրս եկան մարմնով գեր և տեսքով գեղեցիկ յոթ կովեր, որոնք սկսեցին արածել Նեղոսի մոտ+։ 19  Նրանցից հետո դուրս եկան յոթ ուրիշ կովեր՝ թույլ, շատ վատ տեսքով և նիհար մարմնով+։ Ամբողջ Եգիպտոսում դրանց պես զազրելի կովեր ես երբեք չեմ տեսել։ 20  Այդ նիհար և վատ կովերը կերան այն յոթ գեր կովերին+։ 21  Նրանք կերան նրանց, բայց նրանց տեսքից չէր երևում, որ կերել են, քանի որ նրանց տեսքը առաջվա պես վատ էր+։ Այդ պահին ես զարթնեցի։ 22  Այնուհետև երազումս տեսա, որ ցորենի մեկ ցողունի վրա յոթ հասկեր դուրս եկան՝ պարարտ ու լավ հասած+։ 23  Դրանցից հետո դուրս եկան ևս յոթ հասկեր՝ չորացած, բարակ և արևելյան քամուց+ խանձված։ 24  Բարակ հասկերը կուլ տվեցին այն յոթ լավ հասած հասկերին+։ Ես այն պատմեցի մոգությամբ զբաղվող քրմերին+, բայց ոչ ոք ինձ չկարողացավ բացատրել»+։ 25  Հովսեփն ասաց փարավոնին. «Փարավոնի երազները մեկ նշանակություն ունեն։ Ճշմարիտ Աստված փարավոնին հայտնել է այն, ինչ անելու է+։ 26  Յոթ լավ կովերը յոթ տարիներ են։ Նմանապես, յոթ լավ հասկերը յոթ տարիներ են։ Երազները նույնն են։ 27  Յոթ նիհար և վատ կովերը, որ հետո դուրս եկան, յոթ տարիներ են, և յոթ դատարկ հասկերը, որոնք խանձվել էին արևելյան քամուց+, սովի+ յոթ տարիներ են։ 28  Սա է այն խոսքը, որ ասացի փարավոնին. ճշմարիտ Աստված փարավոնին ցույց է տվել այն, ինչ անելու է+։ 29  Ողջ Եգիպտոսում յոթ տարի մեծ առատություն պիտի լինի։ 30  Բայց դրանցից հետո սովի յոթ տարիներ կգան, Եգիպտոսի ողջ առատությունը կմոռացվի, և սովը կսպառի երկիրը+։ 31  Երկրի նախկին առատությունը չի հիշվի նրանից հետո եկող սովի պատճառով, որովհետև այն շատ սաստիկ կլինի։ 32  Իսկ այն փաստը, որ փարավոնը երազը երկու անգամ տեսավ, նշանակում է, որ այդ բանը հաստատապես վճռված է ճշմարիտ Աստծու կողմից+, և ճշմարիտ Աստված շուտով անելու է դա+։ 33  Հիմա փարավոնը թող մի խոհեմ ու իմաստուն մարդ փնտրի և նշանակի նրան Եգիպտոսի վրա+։ 34  Թող փարավոնը վերակացուներ նշանակի+ և առատության յոթ տարիների ընթացքում վերցնի Եգիպտոսի բերքի հինգերորդ մասը+։ 35  Թող գալիք առատ տարիների ընթացքում հավաքեն ամբողջ սննդամթերքը, քաղաքներում+ փարավոնի ձեռքի տակ հացահատիկ կուտակեն ու պահպանեն այն։ 36  Այդ սննդամթերքը կմատակարարի երկիրը սովի յոթ տարիներին, որ գալու են Եգիպտոսի+ վրա, որպեսզի երկիրը սովից+ չկործանվի»։ 37  Այս բանը դուր եկավ փարավոնին և նրա բոլոր ծառաներին+։ 38  Ուստի փարավոնն ասաց իր ծառաներին. «Մի՞թե հնարավոր է այս մարդու նման մեկ ուրիշի գտնել, որի մեջ Աստծու ոգին կա»+։ 39  Դրանից հետո փարավոնն ասաց Հովսեփին. «Քանի որ Աստված քեզ է հայտնել այս ամենը+, ուստի քեզ պես խոհեմ և իմաստուն ոչ ոք չկա+։ 40  Անձամբ դու կլինես իմ տան վրա+, և իմ ամբողջ ժողովուրդը լիովին կհնազանդվի քեզ+։ Քեզնից միայն գահով մեծ կլինեմ»+։ 41  Փարավոնն ավելացրեց՝ ասելով Հովսեփին. «Ահա քեզ նշանակում եմ ողջ Եգիպտոսի վրա»+։ 42  Ապա իր ձեռքից հանեց կնքամատանին+ և դրեց Հովսեփի ձեռքին, նրան բարձրորակ կտավից հանդերձ հագցրեց և նրա պարանոցին ոսկե վզնոց գցեց+։ 43  Դեռ ավելին, նա պատվիրեց, որ նրան իր երկրորդ պատվավոր կառքով տանեն+ և նրա առջևից կանչեն՝ ավրե՛խ*։ Այսպիսով փարավոնն ամբողջ Եգիպտոսի վրա նրան ղեկավար նշանակեց։ 44  Հետո փարավոնն ասաց Հովսեփին. «Ես փարավոնն եմ, բայց առանց քո թույլտվության՝ ամբողջ Եգիպտոսում ոչ ոք չի կարող բարձրացնել իր ձեռքը կամ ոտքը»+։ 45  Դրանից հետո փարավոնը Հովսեփի անունը Փսոմփթոմփանե* դրեց և Ասանեթին+՝ Օն+ քաղաքի Պետափրեա քրմի աղջկան, նրան կնության տվեց։ Եվ Հովսեփը գնաց Եգիպտոսում շրջելու+։ 46  Հովսեփը երեսուն տարեկան էր+, երբ կանգնեց Եգիպտոսի թագավորի՝ փարավոնի առաջ։ Հովսեփը դուրս եկավ փարավոնի մոտից և շրջեց ամբողջ Եգիպտոսում։ 47  Առատության այդ յոթ տարիների ընթացքում երկիրը խիստ շատ բերք էր տալիս+։ 48  Յոթ տարի նա Եգիպտոսում հավաքում էր ամբողջ սննդամթերքը և ամբարում քաղաքներում+։ Ամեն քաղաքի շրջակա դաշտերից նա սնունդը տվյալ քաղաքում ամբարեց+։ 49  Հովսեփը շատ մեծ քանակությամբ+՝ ծովի ավազի չափ հացահատիկ կուտակեց, այնքան, որ ի վերջո դադարեցին հաշվելուց, որովհետև անթիվ էր+։ 50  Նախքան սովի տարին, Հովսեփը երկու որդի+ ունեցավ, որոնց Ասանեթը՝ Օն քաղաքի Պետափրեա քրմի աղջիկը, ծնեց նրա համար։ 51  Հովսեփը առաջնեկի անունը Մանասե*+ դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ մոռանալ տվեց իմ բոլոր վշտերը և իմ հոր ամբողջ տունը»+։ 52  Երկրորդ որդու անունը նա Եփրեմ*+ դրեց, քանի որ ասաց. «Աստված ինձ պտղաբեր դարձրեց իմ դժբախտության երկրում»+։ 53  Եգիպտոսի առատության յոթ տարիները անցան+, 54  և ինչպես Հովսեփն ասել էր, սկսվեցին սովի յոթ տարիները+։ Բոլոր երկրներում սով եղավ, սակայն ամբողջ Եգիպտոսում հաց կար+։ 55  Երբ սովը տարածվեց ամբողջ Եգիպտոսում, ժողովուրդը սկսեց աղաչել փարավոնին, որ հաց տա+։ Այդ ժամանակ փարավոնը բոլոր եգիպտացիներին ասաց. «Գնացե՛ք Հովսեփի մոտ, և ինչ որ նա ասի ձեզ, արե՛ք»+։ 56  Սովը տարածվեց ամբողջ երկրի երեսով+։ Այդ ժամանակ Հովսեփը բացեց հացահատիկի շտեմարանները, որ իրենք ունեին, և հացահատիկը վաճառեց եգիպտացիներին+, որովհետև Եգիպտոսում սովը շատ էր սաստկացել։ 57  Ավելին, բոլոր երկրներից մարդիկ գալիս էին Եգիպտոս՝ Հովսեփից սնունդ գնելու, որովհետև ամբողջ երկրում սովը շատ էր սաստկացել+։

Ծանոթագրություններ

Եբր. բառը կարող է ցույց տալ, որ նա սափրեց և՛ մորուքը, և՛ գլուխը։
Եգիպտերենից եբր. տառադարձված այս արտահայտ-յան ճշգրիտ իմաստն անհայտ է։
Հվնբր եբր. նշ. է «ծածուկ բաներ բացահայտող»։
Նշ. է «նա, ով մոռանալ է տալիս»։
Նշ. է «կրկնակի պտղաբեր»։