Ծննդոց 42։1-38

42  Երբ Հակոբն իմացավ, որ Եգիպտոսում+ հացահատիկ կա, իր որդիներին ասաց. «Ինչո՞ւ եք իրար նայում»։  Ապա ավելացրեց. «Ես լսել եմ, որ Եգիպտոսում հացահատիկ կա+։ Գնացեք և մեզ համար այնտեղից հացահատիկ գնեք, որ ողջ մնանք ու չմեռնենք»։  Ուստի Հովսեփի տասը եղբայրները+ գնացին Եգիպտոս՝ հացահատիկ գնելու։  Բայց Հակոբը Հովսեփի եղբայր Բենիամինին+ չուղարկեց նրա մյուս եղբայրների հետ, որովհետև ասաց. «Միգուցե նրա հետ մի փորձանք պատահի, և նա մահանա»+։  Իսրայելի որդիները Եգիպտոս եկան ուրիշ մարդկանց հետ, որոնք նույնպես գալիս էին հացահատիկ գնելու, որովհետև Քանանի երկրում սով էր+։  Հովսեփը իշխում էր Եգիպտոսի վրա+։ Նա հացահատիկ էր վաճառում բոլոր երկրների մարդկանց+։ Ուստի Հովսեփի եղբայրները եկան նրա մոտ և իրենց երեսը մինչև գետին խոնարհեցին+։  Երբ Հովսեփը տեսավ իր եղբայրներին, իսկույն ճանաչեց նրանց, բայց իրեն այնպես պահեց, որ չճանաչեն իրեն+։ Նա նրանց հետ խստորեն խոսեց ու ասաց. «Որտեղի՞ց եք եկել»։ Նրանք պատասխանեցին. «Քանանի երկրից. եկել ենք, որ սնունդ գնենք»+։  Հովսեփը ճանաչեց իր եղբայրներին, սակայն նրանք չճանաչեցին նրան։  Հովսեփն անմիջապես հիշեց իր երազները, որ տեսել էր նրանց վերաբերյալ+, և ասաց. «Դուք լրտեսնե՛ր եք։ Դուք եկել եք երկրի խոցելի տեղերը տեսնելու»+։ 10  Իսկ նրանք ասացին. «Ո՛չ, տե՛ր+ իմ, քո ծառաները+ եկել են սնունդ գնելու։ 11  Մենք բոլորս մեկ մարդու որդիներ ենք։ Մենք ազնիվ մարդիկ ենք։ Քո ծառաները լրտեսներ չեն»+։ 12  Բայց նա ասաց. «Ո՛չ, դուք եկել եք երկրի խոցելի տեղերը տեսնելու»+։ 13  Նրանք էլ ասացին. «Քո ծառաները տասներկու եղբայրներ են+։ Մենք Քանանի երկրից ենք և մեկ մարդու+ որդիներ ենք։ Կրտսերը հիմա մեր հոր մոտ է+, իսկ մյուսը չկա»+։ 14  Սակայն Հովսեփն ասաց նրանց. «Ես հենց դա էի ասում՝ «դուք լրտեսնե՛ր եք»։ 15  Սրանով կփորձվեք. կենդանի է փարավոնը, որ դուք այստեղից դուրս չեք գա, մինչև ձեր կրտսեր եղբայրը այստեղ չգա+։ 16  Ձեզնից մեկին ուղարկեք, որ ձեր եղբորը բերի, իսկ մյուսներդ կբանտարկվեք, որ ստուգենք, թե արդյոք ձեր խոսքերը ճշմարիտ են+։ Իսկ եթե ոչ, կենդանի է փարավոնը, դուք լրտեսնե՛ր եք»։ 17  Եվ նա երեք օր նրանց բանտում պահեց։ 18  Երրորդ օրը, Հովսեփն ասաց նրանց. «Սա՛ արեք, որ ողջ մնաք։ Ես վախենում եմ+ ճշմարիտ Աստծուց։ 19  Եթե դուք ազնիվ եք, թող ձեր եղբայրներից մեկը կապված պահվի ձեր բանտարկության տանը+, իսկ մյուսներդ գնացեք և ձեզ հետ հացահատիկ վերցրեք, քանի որ ձեր տներում սով է+։ 20  Հետո ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որ ձեր խոսքերը վստահելի լինեն, և որ դուք չմեռնեք»+։ Նրանք այդպես էլ արեցին։ 21  Նրանք ասացին իրար. «Անկասկած, մենք մեր եղբոր հանդեպ մեղավոր ենք+, քանի որ տեսանք նրա հոգու տառապանքը, երբ նա մեզնից կարեկցանք էր աղերսում, բայց չլսեցինք։ Դա է պատճառը, որ այս փորձանքը եկավ մեզ վրա»+։ 22  Այդ պահին Ռուբենն ասաց նրանց. «Մի՞թե ձեզ չէի ասում, թե՝ «մեղք մի՛ գործեք տղայի դեմ»։ Բայց դուք չլսեցիք+։ Իսկ հիմա նրա արյունը պահանջվում է»+։ 23  Նրանք չգիտեին, որ Հովսեփը հասկանում է իրենց, քանի որ նրանց հետ թարգմանչի միջոցով էր խոսում։ 24  Եվ նա մի կողմ գնաց ու լաց եղավ+։ Հետո նրանց մոտ եկավ, խոսեց նրանց հետ և վերցնելով Շմավոնին+՝ նրանց աչքի առաջ կապեց նրան+։ 25  Ապա Հովսեփը հրաման տվեց, որ նրանց պարկերը հացահատիկով լցնեն։ Նաև հրամայեց, որ նրանց փողը հետ դնեն՝ ամեն մեկի փողը իր պարկի+ մեջ, և ճանապարհի համար պաշար տան+։ Այդպես էլ արվեց։ 26  Այսպիսով՝ նրանք էշերը հացահատիկով բեռնեցին ու ճանապարհ ընկան։ 27  Երբ նրանցից մեկը իջևանատեղում իր պարկը բացեց, որ կեր տա իր էշին+, հանկարծ տեսավ, որ իր փողը պարկի բերանին է+։ 28  Այդ ժամանակ նա ասաց իր եղբայրներին. «Իմ փողը վերադարձվել է, և այն իմ պարկի մեջ է»։ Նրանց սիրտը դող ընկավ, և սարսափահար իրար նայելով+՝ ասացին. «Այս ի՞նչ արեց մեզ Աստված»+։ 29  Վերջապես նրանք եկան իրենց հայր Հակոբի մոտ՝ Քանանի երկիր, և պատմեցին նրան այն ամենը, ինչ պատահել էր իրենց հետ՝ ասելով. 30  «Այն մարդը՝ այն երկրի տերը, խստորեն խոսեց մեզ հետ+, որովհետև նա մեզ երկիրը լրտեսողների տեղ դրեց+։ 31  Բայց մենք ասացինք նրան. «Մենք ազնիվ մարդիկ ենք+, լրտեսներ չենք։ 32  Մենք տասներկու եղբայրներ ենք+՝ մեր հոր որդիները+։ Մեկը չկա+, իսկ կրտսերը հիմա մեր հոր մոտ է՝ Քանանի երկրում»+։ 33  Սակայն այդ մարդը՝ այն երկրի տերը, մեզ ասաց+. «Ձեր ազնիվ լինելը սրանով կիմանամ+. թող ձեր եղբայրներից մեկը մնա ինձ մոտ+, իսկ դուք ձեզ հետ ուտելիք վերցրեք, քանի որ ձեր տներում սով է, և գնացեք+։ 34  Ինձ մոտ բերեք ձեր կրտսեր եղբորը, որ ես իմանամ, որ լրտեսներ չեք, այլ ազնիվ մարդիկ եք։ Ձեր եղբորը կվերադարձնեմ ձեզ, և դուք կարող եք առևտուր անել այս երկրում»»+։ 35  Երբ նրանք դատարկում էին իրենց պարկերը, պարզվեց, որ յուրաքանչյուրի փողի կապոցը իր պարկում է։ Տեսնելով իրենց փողի կապոցները՝ և՛ նրանք, և՛ իրենց հայրը վախեցան։ 36  Նրանց հայր Հակոբը բացականչեց. «Դուք ինձ զրկեցիք երեխաներից+։ Հովսեփը չկա, Շմավոնը՝ նույնպես+, հիմա էլ Բենիամինին եք պատրաստվում տանել։ Այս բոլոր բաները ինձ վրա եկան»։ 37  Բայց Ռուբենն իր հորն ասաց. «Եթե նրան հետ չբերեմ, իմ երկու որդիներին կարող ես սպանել+։ Նրան ինձ վստահիր, և ես նրան կվերադարձնեմ քեզ»+։ 38  Սակայն նա ասաց. «Իմ որդին ձեզ հետ չի գա, որովհետև նրա եղբայրը մահացել է, և նա մենակ է մնացել+։ Եթե ձեր գնացած ճանապարհին նրան փորձանք պատահի, և նա մահանա, ապա դուք իմ սպիտակ մազերը տրտմությամբ գերեզման*+ կիջեցնեք»։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։