Ծննդոց 47։1-31

47  Հովսեփը եկավ ու տեղեկացրեց փարավոնին՝ ասելով+. «Իմ հայրն ու իմ եղբայրները իրենց հոտերով ու նախիրներով և իրենց ողջ ունեցվածքով եկել են Քանանի երկրից և հիմա գտնվում են Գեսեմ երկրում»+։  Նա իր եղբայրներից հինգին վերցրեց, որ ներկայացնի փարավոնին+։  Փարավոնը նրա եղբայրներին հարցրեց. «Ինչո՞վ եք զբաղվում»+։ Նրանք պատասխանեցին. «Քո ծառաները ոչխարներ են արածեցնում+, ինչպես մենք, այնպես էլ մեր նախահայրերը»+։  Ապա ասացին փարավոնին. «Մենք եկել ենք, որ այս երկրում ապրենք որպես պանդուխտ+, քանի որ Քանանի+ երկրի սաստիկ սովի պատճառով քո ծառաների հոտերի համար այնտեղ արոտավայր չկա+։ Այժմ խնդրում ենք, թույլ տուր քո ծառաներին, որ Գեսեմ+ երկրում բնակվեն»։  Փարավոնն էլ ասաց Հովսեփին. «Քո հայրն ու եղբայրները քեզ մոտ են եկել։  Եգիպտոսը քո տրամադրության տակ է+։ Քո հորն ու եղբայրներին այս երկրի լավագույն մասում բնակեցրու+։ Թող որ Գեսեմ+ երկրում բնակվեն, և եթե գիտես, որ նրանց մեջ խիզախ մարդիկ կան+, ապա նրանց նշանակիր, որ հսկեն իմ անասունները»+։  Ապա Հովսեփը ներս բերեց իր հայր Հակոբին ու ներկայացրեց փարավոնին, և Հակոբը օրհնեց փարավոնին+։  Նա հարցրեց Հակոբին. «Քանի՞ տարեկան ես»։  Հակոբը պատասխանեց. «Հարյուր երեսուն տարի ես պանդխտության մեջ եմ+։ Կյանքիս տարիները քիչ և ցավով լի են եղել+, և դրանք չեն հասել իմ հայրերի կյանքի տարիներին, որ անցկացրել են պանդխտության մեջ»+։ 10  Այնուհետև Հակոբը օրհնեց փարավոնին և դուրս եկավ նրա մոտից+։ 11  Եվ ինչպես որ փարավոնը հրամայել էր, Հովսեփն իր հորն ու եղբայրներին բնակեցրեց Եգիպտոսում և երկրի լավագույն մասում՝ Ռամսես երկրում+, կալվածք տվեց։ 12  Եվ Հովսեփն իր հորը, եղբայրներին ու իր հոր բոլոր տնեցիներին, ըստ իրենց երեխաների թվի+, հացով էր ապահովում+։ 13  Քանի որ սովը շատ էր սաստկացել+, ողջ երկրում այլևս հաց չկար, և սովի+ պատճառով Եգիպտոսն ու Քանանի երկիրը հյուծվել էին։ 14  Հովսեփը Եգիպտոսում և Քանանի երկրում եղած ամբողջ փողը, որով մարդիկ հացահատիկ էին գնում+, հավաքում և բերում էր փարավոնի տուն։ 15  Որոշ ժամանակ անց Եգիպտոսի և Քանանի երկրի փողը սպառվեց, ուստի բոլոր եգիպտացիները սկսեցին գալ Հովսեփի մոտ և ասել. «Հաց տուր մեզ+։ Ինչո՞ւ մեռնենք քո առաջ այն պատճառով, որ փողը վերջացել է»+։ 16  Իսկ Հովսեփն ասաց. «Եթե փողը վերջացել է, ուրեմն ձեր անասունները բերեք, և ձեր անասունների դիմաց ես հաց կտամ ձեզ»։ 17  Նրանք սկսեցին իրենց անասունները բերել Հովսեփի մոտ+, և Հովսեփը ձիերի, հոտերի ու նախիրների անասունների և էշերի դիմաց նրանց հաց էր տալիս։ Այդ տարվա ընթացքում նրանց բոլոր անասունների դիմաց նա նրանց հացով էր ապահովում։ 18  Այդ տարին ավարտվեց։ Հաջորդ տարի նրանք եկան Հովսեփի մոտ ու ասացին. «Չենք թաքցնում մեր տիրոջից այն, որ մեր փողն ու ընտանի կենդանիների հոտերը մեր տիրոջն ենք տվել+։ Բացի մեր մարմիններից ու երկրից, էլ ոչինչ չի մնացել մեր տիրոջ համար+։ 19  Ինչո՞ւ մահանանք մեր տիրոջ աչքի առաջ+՝ մենք ու մեր երկիրը։ Հացի դիմաց գնիր մեզ ու մեր երկիրը+, և մեր երկրով հանդերձ մենք փարավոնի ստրուկները կլինենք։ Սերմեր տուր մեզ, որ ապրենք ու չմեռնենք և որ մեր երկիրը ամայի չդառնա»+։ 20  Ուստի Հովսեփը ամբողջ Եգիպտոսը գնեց փարավոնի համար+, որովհետև դաժան սովի պատճառով բոլոր եգիպտացիները վաճառեցին իրենց արտերը։ Այդպես երկիրը փարավոնինը եղավ։ 21  Իսկ ժողովրդին նա տեղափոխեց քաղաքներ՝ Եգիպտոսի տարածքի մի ծայրից մյուս ծայրը+։ 22  Նա միայն քրմերի հողատարածքները չգնեց+, քանի որ քրմերի մթերաբաժինը փարավոնից էր, և նրանք փարավոնի տված մթերաբաժնով էին սնվում+։ Դրա համար նրանք իրենց հողատարածքները չվաճառեցին+։ 23  Այնուհետև Հովսեփը ժողովրդին ասաց. «Այսօր ես ձեզ և ձեր երկիրը գնեցի փարավոնի համար։ Ահա՛ ձեզ սերմ, ցանե՛ք երկիրը+։ 24  Երբ այն բերք+ տա, դրա հինգերորդ մասը կտաք փարավոնին+, իսկ չորս մասը ձերը կլինի իբրև արտի սերմ և ուտելիք՝ ձեզ, ձեր տանը լինողների ու ձեր երեխաների համար»+։ 25  Նրանք էլ ասացին. «Դու փրկեցիր մեր կյանքը+։ Թող մեր տիրոջ աչքին հաճություն գտնենք, և մենք փարավոնի ստրուկները կդառնանք»+։ 26  Հովսեփը հրամանագիր արձակեց այն մասին, որ բերքի հինգերորդ մասը տրվի փարավոնին, և այդ հրամանագիրը մինչև օրս ուժի մեջ է Եգիպտոսի բոլոր հողատարածքների համար։ Որպես հատուկ խմբի՝ միայն քրմերի հողատարածքները փարավոնինը չդարձան+։ 27  Իսրայելը ապրում էր Եգիպտոսում՝ Գեսեմ+ երկրում։ Նրանք բնակություն հաստատեցին այնտեղ և բազմացան ու խիստ շատացան+։ 28  Հակոբը Եգիպտոսում ապրեց տասնյոթ տարի. ընդամենը նա ապրեց հարյուր քառասունյոթ տարի+։ 29  Մոտեցան Իսրայելի մահանալու օրերը+։ Նա կանչեց իր որդի Հովսեփին ու ասաց. «Եթե քո աչքին հաճություն եմ գտել, խնդրում եմ, ձեռքդ ազդրիս+ տակ դիր և երդվիր, որ իմ հանդեպ սիրառատ բարություն և հավատարմություն կդրսևորես+։ Խնդրում եմ, ինձ Եգիպտոսում մի՛ թաղիր+։ 30  Երբ ես ննջեմ իմ հայրերի հետ+, հանիր ինձ Եգիպտոսից և նրանց գերեզմանում թաղիր»+։ Նա էլ ասաց. «Ես կանեմ այնպես, ինչպես ասացիր»։ 31  Ապա նա ասաց՝ երդվի՛ր։ Նա էլ երդվեց+։ Դրանից հետո Իսրայելը գլուխը խոնարհեց մահճակալի գլխատեղին+։

Ծանոթագրություններ