Ծննդոց 49։1-33
49 Ավելի ուշ Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվեք մեկտեղ, որ ձեզ ասեմ, թե ինչ է ձեզ պատահելու վերջին օրերում։
2 Հավաքվե՛ք և լսեցե՛ք, ո՛վ Հակոբի որդիներ, լսեցե՛ք ձեր հայր Իսրայելին+։
3 Ռուբե՛ն, դու իմ անդրանիկն ես+, իմ ուժն ու իմ առնականության զորությունը+, արժանապատվության գերազանցությունը և զորության գերազանցությունը։
4 Ջրերի պես սանձարձակ ես դու, քեզ մի՛ բարձրացրու+, որովհետև քո հոր անկողինը ելար+։ Այդ ժամանակ դու պղծեցիր իմ մահիճը+։ Նա անկողի՛նս ելավ։
5 Շմավոնն ու Ղևին եղբայրներ են+։ Բռնության գործիքներ են նրանց սպանության զենքերը+։
6 Նրանց հետ մի՛ մտերմացիր+, ո՛վ իմ հոգի։ Նրանց ժողովին մի՛ միացիր+, ո՛վ իմ բանականություն, որովհետև իրենց բարկությամբ նրանք մարդկանց սպանեցին+ և իրենց քմահաճությամբ ցլերի ջլեր կտրեցին։
7 Անիծյա՛լ լինի նրանց բարկությունը+, որովհետև դաժան+ է, նաև նրանց ցասումը, որովհետև խստությամբ է վարվում+։ Կբաժանեմ նրանց Հակոբի երկրում և կցրեմ նրանց Իսրայելում+։
8 Իսկ քեզ, Հո՛ւդա+, քո եղբայրները կգովեն+։ Քո ձեռքը թշնամիներիդ ծոծրակին կլինի+։ Քո հոր որդիները մինչև գետին կխոնարհվեն քո առաջ+։
9 Հուդան առյուծի ձագ է+։ Որդի՛ս, դու որսը կուտես ու կբարձրանաս։ Նա խոնարհվեց, նա առյուծի պես ձգվեց։ Նա առյուծ է, ո՞վ կհամարձակվի արթնացնել նրան+։
10 Գավազանը* չի հեռանա Հուդայից+, ոչ էլ ղեկավարի ցուպը*՝ նրա ոտքերի մեջտեղից, մինչև որ Սելովը* գա+, և ժողովուրդների հնազանդությունը նրան կպատկանի+։
11 Իր էշը կապելով որթատունկին և իր էշի ձագը՝ ընտիր որթատունկին՝ նա իր հագուստները գինու մեջ կլվանա և իր հանդերձները՝ խաղողի արյան մեջ+։
12 Գինուց նրա աչքերը մուգ կարմիր են, իսկ կաթից նրա ատամները սպիտակել են։
13 Զաբուղոնը ծովի ափին կբնակվի, և կլինի այն ափին+, որտեղ նավերը խարիսխ են գցում+։ Նրա հեռավոր սահմանը դեպի Սիդոն կլինի+։
14 Իսաքարը+ պնդոսկր էշ է, որ պառկում է երկու խուրջինների մեջտեղում։
15 Նա կտեսնի, որ հանգստի վայրը լավ է, և երկիրը՝ հաճելի։ Նա իր ուսերը կկռացնի, որ ծանրություն կրի, և ստրկական աշխատանք կկատարի։
16 Դանը՝ Իսրայելի ցեղերից մեկը, կդատի իր ժողովրդին+։
17 Թող Դանը օձ լինի ճանապարհի եզրին՝ եղջերավոր օձ՝ ճանապարհի կողքին, որը խայթում է ձիերի գարշապարները, այնպես որ դեպի հետ է ընկնում հեծյալը+։
18 Ես քեզնից փրկություն կսպասեմ, ո՛վ Եհովա+։
19 Իսկ Գադի վրա հրոսակախումբ կհարձակվի, բայց նա թիկունքից կհետապնդի հրոսակներին+։
20 Ասերից պարարտ հաց կլինի+, և նա թագավորական համեղ ուտեստներ կտա+։
21 Նեփթաղիմը+ նրբագեղ եղնիկ է։ Նա վայելուչ խոսքեր է ասում+։
22 Հովսեփը պտղատու ծառի ընձյուղ է+։ Նա ընձյուղ է մի պտղատու ծառի, որն աճում է աղբյուրի+ մոտ և իր ճյուղերը տարածում է պատնիվեր+։
23 Բայց աղեղնավորները նեղում և նետահարում էին նրան և ոխ էին պահում նրա հանդեպ+։
24 Այնուհանդերձ, նրա աղեղը ամուր էր մնում+, և նրա զորեղ ձեռքերը՝ ճկուն+։ Հակոբի Հզորից է Հովիվը+, Իսրայելի Քարը+։
25 Նա քո հոր Աստծուց է+, և Աստված կօգնի քեզ+։ Նա Ամենակարողի հետ է+, և Աստված վերևից կօրհնի քեզ երկնքի օրհնություններով+, ներքևում եղող ջրերի անդունդի օրհնություններով+, ստինքների և որովայնի օրհնություններով+։
26 Քո հոր օրհնությունները հավերժական լեռների օրհնություններից+ և հավիտենական բլուրների զարդարանքներից ավելի լավը կլինեն+։ Նրանք կմնան Հովսեփի գլխի վրա՝ նրա գագաթի վրա, ով առանձնացվել է իր եղբայրներից+։
27 Բենիամինը գայլի պես կպատառոտի+։ Առավոտյան բռնված կենդանուն կուտի, իսկ երեկոյան ավար կբաժանի»+։
28 Սրանք բոլորը Իսրայելի տասներկու ցեղերն են, և ահա այն ամենը, ինչ ասաց նրանց հայրը, երբ օրհնում էր նրանց։ Նա օրհնեց յուրաքանչյուրին՝ ըստ իր օրհնության+։
29 Դրանից հետո նա պատվիրեց նրանց՝ ասելով. «Ես միանում եմ իմ ժողովրդին+։ Թաղեք ինձ իմ հայրերի հետ այն քարայրում, որը քետացի Եփրոնի+ արտում է,
30 այն քարայրում, որը Մաքփելա արտում է, որը Մամբրեի դիմացն է՝ Քանանի երկրում։ Այն արտում, որն Աբրահամը որպես գերեզման+ գնեց քետացի Եփրոնից։
31 Այնտեղ թաղված են Աբրահամն ու նրա կին Սառան+, այնտեղ թաղված են Իսահակն ու նրա կին Ռեբեկան+, և այնտեղ ես թաղեցի Լիային։
32 Այդ արտը և նրա միջի քարայրը Քետի+ որդիներից էին գնվել»։
33 Այսպիսով՝ Հակոբը ավարտեց իր որդիներին պատվերներ տալը։ Հետո նա իր ոտքերը բարձրացրեց ու դրեց մահճին և վախճանվեց՝ միանալով իր ժողովրդին+։
Ծանոթագրություններ
^ Վերաբ. է նրա հրամայելու իշխանությանը։
^ Նշ. է «նա, ում պատկանում է»։
^ Վերաբ. է նրա թագավորական իշխանությանը։