Ծննդոց 5։1-32
5 Սա է Ադամի պատմության գիրքը։ Այն օրը, երբ Աստված ստեղծեց Ադամին, Աստծու նմանությամբ ստեղծեց նրան+։
2 Տղամարդ և կին ստեղծեց նրանց+։ Նա օրհնեց նրանց և իրենց ստեղծման+ օրը նրանց Մարդ+ կոչեց։
3 Ադամը ապրեց հարյուր երեսուն տարի և իր նմանությամբ ու իր պատկերով մի որդի ունեցավ և նրա անունը Սեթ+ դրեց։
4 Սեթին ունենալուց հետո Ադամն ապրեց ևս ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ+։
5 Այսպիսով՝ Ադամն ապրեց ինը հարյուր երեսուն տարի և մահացավ+։
6 Սեթը ապրեց հարյուր հինգ տարի և ունեցավ Ենոսին+։
7 Ենոսին ունենալուց հետո Սեթն ապրեց ութ հարյուր յոթ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
8 Այսպիսով՝ Սեթն ապրեց ինը հարյուր տասներկու տարի և մահացավ։
9 Ենոսը ապրեց իննսուն տարի և ունեցավ Կենանին+։
10 Կենանին ունենալուց հետո Ենոսն ապրեց ութ հարյուր տասնհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
11 Այսպիսով՝ Ենոսն ապրեց ինը հարյուր հինգ տարի և մահացավ։
12 Կենանը ապրեց յոթանասուն տարի և ունեցավ Մաղաղիելին+։
13 Մաղաղիելին ունենալուց հետո Կենանն ապրեց ութ հարյուր քառասուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
14 Այսպիսով՝ Կենանն ապրեց ինը հարյուր տասը տարի և մահացավ։
15 Մաղաղիելը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Հարեդին+։
16 Հարեդին ունենալուց հետո Մաղաղիելն ապրեց ութ հարյուր երեսուն տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
17 Այսպիսով՝ Մաղաղիելն ապրեց ութ հարյուր իննսունհինգ տարի և մահացավ։
18 Հարեդը ապրեց հարյուր վաթսուներկու տարի և ունեցավ Ենոքին+։
19 Ենոքին ունենալուց հետո Հարեդն ապրեց ութ հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
20 Այսպիսով՝ Հարեդն ապրեց ինը հարյուր վաթսուներկու տարի և մահացավ։
21 Ենոքը ապրեց վաթսունհինգ տարի և ունեցավ Մաթուսաղային+։
22 Մաթուսաղային ունենալուց հետո Ենոքը շարունակեց քայլել ճշմարիտ Աստծու հետ երեք հարյուր տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
23 Այսպիսով՝ Ենոքն ապրեց երեք հարյուր վաթսունհինգ տարի։
24 Ենոքը շարունակ քայլում էր+ ճշմարիտ Աստծու+ հետ։ Իսկ հետո նրան այլևս ոչ ոք չտեսավ, քանի որ Աստված վերցրեց նրան+։
25 Մաթուսաղան ապրեց հարյուր ութսունյոթ տարի և ունեցավ Ղամեքին+։
26 Ղամեքին ունենալուց հետո Մաթուսաղան ապրեց յոթ հարյուր ութսուներկու տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
27 Այսպիսով՝ Մաթուսաղան ապրեց ինը հարյուր վաթսունինը տարի և մահացավ։
28 Ղամեքը ապրեց հարյուր ութսուներկու տարի և մի որդի ունեցավ։
29 Նա նրա անունը Նոյ*+ դրեց՝ ասելով. «Նա մեզ մխիթարություն կբերի մեր աշխատանքից և մեր ձեռքերի ցավից, որ ունենք Եհովայի կողմից անիծված+ երկրի պատճառով»։
30 Նոյին ունենալուց հետո Ղամեքն ապրեց հինգ հարյուր իննսունհինգ տարի և այդ ընթացքում որդիներ ու աղջիկներ ունեցավ։
31 Այսպիսով՝ Ղամեքն ապրեց յոթ հարյուր յոթանասունյոթ տարի և մահացավ։
32 Նոյը հինգ հարյուր տարեկան դարձավ և հետո ունեցավ Սեմին+, Քամին+ ու Հաբեթին+։
Ծանոթագրություններ
^ Նշ. է «հանգիստ, մխիթարություն»։