Ծննդոց 8։1-22

8  Այդ ժամանակ Աստված հիշեց+ Նոյին և բոլոր գազաններին ու բոլոր ընտանի կենդանիներին, որոնք նրա հետ տապանում էին+, և Աստված երկրի վրա քամի բերեց, ու ջրերը սկսեցին նվազել+։  Ջրերի անդունդի*+ աղբյուրներն ու երկնքի ջրարգելակները+ փակվեցին, և այդպիսով երկնքից հեղեղը դադարեց։  Ջրերը սկսեցին աստիճանաբար պակասել երկրի վրայից, և հարյուր հիսուն օր հետո ջրերը զգալիորեն նվազեցին+։  Յոթերորդ ամսում՝ ամսվա տասնյոթերորդ օրը, տապանը+ նստեց Արարատի+ լեռների վրա։  Ջրերը շարունակեցին աստիճանաբար նվազել մինչև տասներորդ ամիսը։ Տասներորդ ամսում՝ ամսվա առաջին օրը, լեռների գագաթները երևացին+։  Քառասուն օր անց Նոյը բացեց իր շինած տապանի պատուհանը+։  Այնուհետև մի ագռավ+ բաց թողեց. այն դրսում թռչում էր, գնում ու հետ էր գալիս, մինչև որ երկրի վրայի ջրերը չորացան։  Ավելի ուշ նա մի աղավնի+ բաց թողեց տեսնելու համար, թե արդյոք ջրերը քաշվել են երկրի երեսից։  Աղավնին նստելու տեղ* չգտավ, ուստի վերադարձավ Նոյի մոտ՝ տապան, քանի որ ջրերը դեռ ամբողջ երկրի+ երեսին էին։ Նոյը դուրս հանեց ձեռքը, վերցրեց աղավնուն ու իր մոտ՝ տապան մտցրեց։ 10  Նա սպասեց ևս յոթ օր և մեկ անգամ էլ աղավնուն տապանից բաց թողեց։ 11  Իրիկնադեմին աղավնին եկավ նրա մոտ, և ահա նրա կտուցին ձիթենու նոր պոկած տերև+ կար։ Այդպիսով Նոյը իմացավ, որ ջրերը քաշվել են երկրի վրայից+։ 12  Նա ևս յոթ օր սպասեց, այնուհետև բաց թողեց աղավնուն, բայց այն այլևս չվերադարձավ նրա մոտ+։ 13  Վեցհարյուրմեկերորդ տարվա+ առաջին ամսում՝ ամսվա առաջին օրը, ջրերը ցամաքեցին երկրի վրայից։ Նոյը բացեց տապանի ծածկը և տեսավ, որ երկրի երեսը ցամաքել էր+։ 14  Երկրորդ ամսում՝ ամսվա քսանյոթերորդ օրը, երկիրը չորացավ+։ 15  Աստված խոսեց Նոյի հետ՝ ասելով. 16  «Դուրս եկ տապանից կնոջդ, որդիներիդ և որդիներիդ կանանց հետ+։ 17  Քեզ հետ դուրս բեր ամեն տեսակ մարմնից+ բոլոր կենդանի արարածները, որ քեզ հետ են՝ թռչունները+, անասունները+ և երկրի մյուս բոլոր կենդանիները*+, որովհետև նրանք պետք է լցնեն երկիրը, բազմանան ու շատանան երկրի վրա»+։ 18  Այդ ժամանակ Նոյը, իր հետ նաև իր որդիները+, կինը և իր որդիների կանայք դուրս եկան։ 19  Ամեն կենդանի արարած, ամեն թռչուն և ուրիշ կենդանի*, նաև ամեն բան, որ շարժվում է երկրի վրա, դուրս եկան տապանից՝ ըստ իրենց ընտանիքների+։ 20  Նոյը զոհասեղան+ շինեց Եհովայի համար և բոլոր մաքուր անասուններից+ ու բոլոր մաքուր թռչուններից+ մի քանիսը վերցրեց ու ողջակեզներ մատուցեց զոհասեղանի+ վրա։ 21  Եհովան զգաց հաճելի* բուրմունքը+, և Եհովան իր սրտում+ ասաց. «Այլևս երբեք չեմ անիծի երկիրը+ մարդու պատճառով, որովհետև մարդու սիրտն իր մանկությունից+ հակված է+ դեպի չարը, և այլևս երբեք չեմ հարվածի ամեն կենդանի արարածի, ինչպես որ արեցի+։ 22  Որքան ժամանակ որ երկիրը գոյություն ունենա, սերմնացանն ու բերքահավաքը, ցուրտն ու շոգը, ամառն ու ձմեռը և ցերեկն ու գիշերը երբեք չեն դադարի»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 7։11-ի ծնթ.։
Բառացի՝ «ոտքի համար հանգստի տեղ»։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Տե՛ս 1։24-ի ծնթ.։
Կամ՝ «հանգստացնող, խաղաղեցնող»։