Ծննդոց 9։1-29
9 Աստված օրհնեց Նոյին ու նրա որդիներին և ասաց նրանց. «Բազմացեք, շատացեք ու լցրեք երկիրը+։
2 Երկրի բոլոր կենդանի արարածները, երկնքի բոլոր թռչունները, երկրի մյուս բոլոր կենդանիները* և ծովի բոլոր ձկները պիտի շարունակեն վախենալ ու սարսափել ձեզանից։ Ձեր ձեռքն են նրանք տրված+։
3 Ամեն կենդանի, որ ապրում է, կերակուր լինի ձեզ համար+, ինչպեսև կանաչ բուսականությունը. այդ ամենը ձեզ+ եմ տալիս։
4 Միայն թե միսը իր հոգով+, այսինքն՝ իր արյունով+, մի՛ կերեք+։
5 Բացի դրանից, ես կպահանջեմ ձեր հոգիների արյունը. ամեն կենդանի արարածի ձեռքից կպահանջեմ այն։ Մարդու ձեռքից, այո՛, յուրաքանչյուր մարդու ձեռքից կպահանջեմ մարդու հոգին+, քանի որ նա նրա եղբայրն էր։
6 Ով որ մարդու արյուն թափի, նրա արյունը մարդու կողմից պիտի թափվի+, քանի որ Աստված իր պատկերով ստեղծեց մարդուն։
7 Իսկ դուք բազմացեք, շատացեք, լցրեք երկիրը մարդկանցով ու շատացեք նրա վրա»+։
8 Ապա Աստված ասաց Նոյին ու նրա որդիներին.
9 «Իսկ ես իմ ուխտն+ եմ հաստատում ձեզ հետ և ձեր սերնդի հետ+,
10 նաև ձեզ հետ եղող ամեն կենդանի հոգու՝ թռչունների, գազանների և ձեզ հետ եղող երկրի բոլոր կենդանի արարածների հետ՝ բոլոր նրանց հետ, ովքեր դուրս են գալիս տապանից, և երկրի վրա նրանց ամբողջ սերնդի հետ+։
11 Այո՛, իմ ուխտն եմ հաստատում ձեզ հետ. այլևս երբեք բոլոր մարմինները չեն ոչնչանա ջրհեղեղի պատճառով, և այլևս ջրհեղեղ չի լինի երկիրը կործանելու համար»+։
12 Ապա Աստված ասաց. «Սա է նշանը+ այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու ձեր միջև և ձեզ հետ եղող ամեն կենդանի հոգու միջև. այն ուժի մեջ կլինի սերնդեսերունդ, դարեդար։
13 Իմ ծիածանն+ եմ դնում ամպերի մեջ, և այն ուխտի նշան պիտի լինի իմ ու երկրի միջև։
14 Երբ ամպ բերեմ երկրի վրա, ծիածանը անպայման կհայտնվի ամպերի մեջ։
15 Եվ ես կհիշեմ իմ ուխտը+, որ իմ ու ձեր և բոլոր մարմիններից+ եղող ամեն կենդանի հոգու միջև է. այլևս երբեք ջրերը հեղեղ չեն դառնա բոլոր մարմիններին կործանելու+ համար։
16 Ծիածանը կհայտնվի ամպերի+ մեջ, և այն տեսնելով՝ ես կհիշեմ այն ուխտը, որ դարերի համար+ հաստատված է Աստծու և բոլոր մարմիններից եղող ամեն կենդանի հոգու միջև, որ երկրի վրա է»+։
17 Աստված դարձյալ ասաց Նոյին. «Սա է նշանը այն ուխտի, որ հաստատում եմ իմ ու բոլոր մարմինների միջև, որ երկրի+ վրա են»։
18 Նոյի որդիներն+ էին Սեմը, Քամը և Հաբեթը, որոնք դուրս եկան տապանից։ Ավելի ուշ Քամը դարձավ Քանանի+ հայրը։
19 Այս երեքը Նոյի որդիներն էին, և նրանցով բնակեցվեց ամբողջ երկիրը+։
20 Նոյը դարձավ հողագործ+ և խաղողի այգի+ տնկեց։
21 Նա խմեց դրա գինուց, հարբեց+ ու մերկացավ իր վրանում։
22 Քամը+՝ Քանանի հայրը, տեսավ իր հոր մերկությունը+ և դուրս եկավ ու պատմեց իր երկու եղբայրներին+։
23 Այդ ժամանակ Սեմն ու Հաբեթը մի թիկնոց+ վերցրին, դրեցին իրենց ուսերին և հետ-հետ գնալով՝ ներս մտան ու ծածկեցին իրենց հոր մերկությունը։ Նրանց երեսը ուրիշ կողմ էր շրջված, ուստի իրենց հոր մերկությունը չտեսան+։
24 Ի վերջո, երբ Նոյը սթափվեց ու արթնացավ, իմացավ, թե իր կրտսեր որդին ինչ է արել իրեն։
25 Այդ ժամանակ նա ասաց.
«Անիծյա՛լ լինի Քանանը+։
Թող որ նա իր եղբայրների ամենաստոր ծառան լինի»+։
26 Ապա ավելացրեց.
«Օրհնյա՛լ լինի Եհովան+՝ Սեմի Աստվածը,
Եվ թող Քանանը ծառա լինի նրան+։
27 Թող որ Աստված մեծ տարածք շնորհի Հաբեթին,
Եվ թող նա Սեմի վրաններում բնակվի+։
Թող Քանանը նաև նրան ծառա դառնա»։
28 Ջրհեղեղից+ հետո Նոյը ապրեց ևս երեք հարյուր հիսուն տարի։
29 Այսպիսով՝ Նոյն ապրեց ինը հարյուր հիսուն տարի և մահացավ+։
Ծանոթագրություններ
^ Տե՛ս 1։24-ի ծնթ.։