Հակոբոս 1։1-27
1 Ես՝ Հակոբոսս+՝ Աստծու և Տեր Հիսուս Քրիստոսի ծառաս+, գրում եմ տասներկու ցեղերիդ+, որ ցրված եք+ տարբեր վայրերում։
Ողջո՛ւյն։
2 Եղբայրնե՛րս, երբ բախվում եք զանազան փորձությունների, ուրախ եղեք+՝
3 իմանալով, որ ձեր փորձված հավատը տոկունություն է առաջ բերում+։
4 Իսկ տոկունությունը թող ամբողջացնի իր գործը, որպեսզի դուք կատարյալ+ և անարատ լինեք ամեն ինչում և ոչ մի բանի պակասություն չունենաք+։
5 Եթե ձեզանից որևէ մեկը իմաստության պակաս ունի+, թող շարունակ խնդրի Աստծուն+, որն ամենքին տալիս է առատաձեռնորեն ու առանց նախատելու+, և կտրվի նրան+։
6 Բայց թող հավատով խնդրի+՝ բոլորովին չկասկածելով+, որովհետև նա, ով կասկածում է, նման է հողմակոծ+ ու տարուբերվող ծովի ալիքի։
7 Այդ մարդը թող չկարծի, թե ինչ-որ բան կստանա Եհովայից+.
8 նա անվճռական+ մարդ է, անհաստատ+՝ իր բոլոր ճանապարհներում։
9 Ցածր խավի եղբայրը թող ցնծա իր բարձրանալով+,
10 և հարուստը+՝ իր ցածրանալով, քանի որ հարուստը դաշտի ծաղկի նման կկորչի+։
11 Երբ արևը ծագում է և սկսում է այրել, չորացնում է բույսը. նրա ծաղիկը թափվում է, ու նրա գեղեցկությունը՝ կորչում։ Այդպես էլ հարուստ մարդը կթառամի իր կյանքի ճանապարհներում+։
12 Երջանիկ է այն մարդը, ով տոկում է փորձությանը+, որովհետև հավանության արժանանալով՝ նա կստանա կյանքի պսակը+, որը Եհովան խոստացել է իրեն սիրողներին+։
13 Փորձության+ մեջ լինելիս թող ոչ ոք չասի՝ «Աստծուց եմ փորձվում», որովհետև Աստված չար բաներով չի կարող փորձվել, և ինքն էլ ոչ մեկին չի փորձում։
14 Բայց ամեն մեկը փորձվում է, քանի որ տարվում և հրապուրվում է իր ցանկություններով+։
15 Երբ ցանկությունը հղիանում է, մեղք է ծնում+, և մեղքն էլ վերջում մահ է ծնում+։
16 Մի՛ մոլորվեք+, սիրելի՛ եղբայրներս։
17 Ամեն բարի պարգև+ և ամեն կատարյալ նվեր վերևից է+, քանի որ այն իջնում է երկնային լույսերի* Հորից+, իսկ նա չի փոխվում փոփոխվող ստվերի պես+։
18 Նրա կամքն է+, որ մեզ ծնի ճշմարտության խոսքով+, որպեսզի մենք առաջին պտուղները+ լինենք նրա արարածների մեջ։
19 Սա իմացեք, սիրելի՛ եղբայրներս։ Ամեն մարդ պետք է արագ լինի լսելու մեջ, դանդաղ՝ խոսելու մեջ+ և դանդաղ՝ զայրանալու մեջ+,
20 քանի որ մարդու զայրույթը Աստծու արդարությունը+ չի բերում։
21 Ուստի մի կողմ դրեք ամեն կեղտոտ բան և այն, ինչն անօգուտ ու անպետք է, այսինքն՝ չարությունը+, և հեզությամբ* ընդունեք սերմանվող խոսքը+, որը կարող է փրկել ձեր հոգիները+։
22 Սակայն խոսքը ոչ միայն լսողներ եղեք, այլև կատարողներ+, որ ինքներդ ձեզ չխաբեք սխալ դատողությամբ+։
23 Եթե մեկը խոսքը լսում է և չի կատարում+, նման է մի մարդու, ով հայելու մեջ իր դեմքին է նայում.
24 նա նայում է իրեն ու հեռանում և իսկույն մոռանում է, թե ինչպիսին էր ինքը։
25 Բայց ով աչքերը հառած նայում է ազատության կատարյալ օրենքին+ և հարատևում է դրանում, այդպես անելով՝ երջանիկ կլինի+, քանի որ մոռացկոտ լսող չեղավ, այլ գործը կատարող+։
26 Եթե որևէ մեկը կարծում է, թե ճիշտ է երկրպագում Աստծուն+, բայց չի սանձում իր լեզուն+, այլ խաբում է իր սիրտը+, այդ մարդու երկրպագությունը ունայն է+։
27 Մեր Աստծու և Հոր տեսանկյունից՝ մաքուր+ ու անպիղծ+ երկրպագությունը սա է. հոգ տանել որբերին+ և այրիներին+, երբ նեղության մեջ են+, և անարատ+ մնալ աշխարհում+։