Հակոբոս 3։1-18
3 Եղբայրնե՛րս, ձեզնից բոլորը չէ, որ պետք է ուսուցիչներ դառնան+։ Դուք գիտեք, որ մենք ավելի խիստ դատաստանի ենք արժանանալու+,
2 քանի որ բոլորս էլ հաճախ ենք սխալվում*+։ Եթե մեկը խոսքի մեջ չի սայթաքում+, նա կատարյալ մարդ է+, որը կարող է սանձել նաև իր ամբողջ մարմինը։
3 Եթե մենք ձիերի բերանին սանձ+ ենք դնում, որ նրանք ենթարկվեն մեզ+, ապա կառավարում ենք նաև նրանց ամբողջ մարմինը։
4 Տեսեք, նույնիսկ նավերը, որ թեպետ այդքան մեծ են ու քշվում են սաստիկ քամիներից, սակայն մի փոքրիկ ղեկով+ ուղղվում են դեպի այն կողմ, ուր ղեկի մոտ եղողն է ցանկանում։
5 Այդպես էլ լեզուն. մի փոքր անդամ է, բայց մեծ-մեծ բաներ է խոսում+։ Տեսեք, թե որքա՜ն փոքր կրակ է պետք, որ մի մեծ անտառ այրվի։
6 Այո՛, լեզուն կրակ է+։ Լեզուն անարդարության մի աշխարհ է բովանդակում մեր մարմնի անդամներում, քանի որ այն արատավորում է ամբողջ մարմինը+ և բոցավառում է կյանքի անիվը, ու ինքն էլ բոցավառվում է գեհենից*։
7 Ամեն տեսակ գազան, ինչպես նաև թռչուն, սողուն և ծովային արարած կարող է սանձահարվել և սանձահարվում էլ է մարդկանց կողմից+։
8 Բայց ոչ մի մարդ չի կարող լեզուն սանձահարել։ Մի անկառավարելի, վնասաբեր բան է այն՝ լցված մահաբեր թույնով+։
9 Նրանով մենք օրհնում ենք Եհովային+՝ Հորը+, նրանով էլ անիծում+ մարդկանց, որոնք «Աստծու նմանությամբ» են ստեղծված+։
10 Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություն և անեծք։
Եղբայրնե՛րս, այսպես չպետք է շարունակվի+։
11 Մի՞թե աղբյուրը+ միևնույն ակունքից քաղցր ու դառը ջուր է բխեցնում։
12 Եղբայրնե՛րս, մի՞թե թզենին կարող է ձիթապտուղ տալ, կամ որթատունկը՝ թուզ+։ Նմանապես և աղի աղբյուրը չի կարող քաղցր ջուր տալ։
13 Ո՞վ է իմաստուն և հասկացող ձեր մեջ։ Թող նա իր լավ վարքով մեղմությամբ* ցույց տա իր գործերը+, որը բնորոշ է իմաստությանը։
14 Բայց եթե դուք դառը նախանձ+ ու կռվասիրություն+ ունեք ձեր սրտերում, մի՛ պարծեցեք+ և ճշմարտության դեմ սուտ մի՛ խոսեք+։
15 Սա այն իմաստությունը չէ, որ վերևից է գալիս+, այլ երկրային է+, անասնական, դիվական+,
16 որովհետև որտեղ նախանձ+ ու կռվասիրություն կա, այնտեղ կա անկարգություն և ամեն չար բան+։
17 Սակայն վերին իմաստությունը+ նախևառաջ մաքուր է+, ապա՝ խաղաղարար+, խոհեմ*+, հնազանդվելու պատրաստ, ողորմությամբ և բարի պտուղներով լի+, կողմնապահություն չանող+, առանց կեղծավորության+։
18 Արդարության+ պտղի+ սերմը խաղաղ+ պայմաններում է ցանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում+։
Ծանոթագրություններ
^ Բռց.՝ «սայթաքում (ընկնում)»։
^ Տե՛ս հավելված 12։
^ Կամ՝ «հեզությամբ»։
^ Բռց.՝ «զիջող»։