Հայտնություն 19։1-21

19  Այս բաներից հետո բարձր ձայներ լսեցի երկնքում, որ ասես մեծ բազմության ձայն լիներ+։ Նրանք ասում էին. «Գովաբանե՛ք Յահին+։ Փրկությունը+, փառքը և զորությունը մեր Աստծուն են պատկանում+,  որովհետև նրա դատաստանները ճշմարիտ են ու արդար+։ Նա դատաստան արեց մեծ պոռնիկի դեմ, որը երկիրն ապականեց իր պոռնկությամբ, և նա իր ծառաների արյան համար վրեժխնդիր եղավ նրանից»+։  Եվ անմիջապես նրանք երկրորդ անգամ ասացին. «Գովաբանե՛ք Յահին+։ Բաբելոնից դուրս եկող ծուխը բարձրանում է հավիտյանս հավիտենից»+։  Քսանչորս երեցներն+ ու չորս կենդանի արարածները+ ծնկի եկան ու երկրպագեցին Աստծուն+, որ նստած էր գահին, և ասացին. «Ամե՛ն։ Գովաբանե՛ք Յահին»+։  Եվ գահից մի ձայն դուրս եկավ ու ասաց. «Գովաբանե՛ք մեր Աստծուն, դուք, նրա բոլոր ծառանե՛րդ+, որ վախենում եք նրանից, փոքրե՛րդ ու մեծե՛րդ»+։  Եվ ձայներ լսեցի, որ ասես մեծ բազմության, շատ ջրերի և ուժեղ որոտի ձայն լիներ։ Նրանք ասում էին. «Գովաբանե՛ք Յահին+, որովհետև մեր Աստված Եհովան՝ Ամենակարողը+, սկսել է թագավորել+։  Եկեք ուրախանանք ու ցնծանք և փառք+ տանք նրան, որովհետև Գառան հարսանիքի+ ժամանակը եկել է+, և նրա հարսը պատրաստել է իրեն+։  Նրան թույլ տրվեց հագնել պայծառ, մաքուր, բարձրորակ կտավ, որովհետև բարձրորակ կտավը սրբերի արդար գործերն է խորհրդանշում»+։  Ապա հրեշտակն ասաց ինձ. «Գրի՛ր։ Երջանիկ են նրանք, ովքեր հրավիրված են+ Գառան հարսանիքի խնջույքին»+։ Նաև ասաց. «Սրանք Աստծու ճշմարիտ խոսքերն են»+։ 10  Եվ ես ընկա նրա ոտքերի առաջ, որ երկրպագեմ նրան+։ Բայց նա ասաց. «Զգո՛ւյշ եղիր։ Մի՛ արա այդ բանը+։ Ես ընդամենը ծառայակից եմ քեզ ու քո եղբայրներին, որոնք Հիսուսի մասին վկայելու գործն ունեն+։ Աստծո՛ւն երկրպագիր+, քանի որ Հիսուսի մասին վկայելը մարգարեությունների նպատակն է»+։ 11  Եվ տեսա երկինքը բացված, և ահա մի սպիտակ ձի+։ Նա, որ նստած էր նրա վրա, կոչվում էր Հավատարիմ+ ու Ճշմարիտ+ և արդարությամբ էր դատում+ ու պատերազմում։ 12  Նրա աչքերը կրակի բոց էին+, ու նրա գլխին շատ թագեր կային+։ Նա մի անուն+ ուներ գրված, որը բացի իրենից ոչ ոք չգիտեր։ 13  Նա մի վերնահագուստ էր հագել, որի վրա արյուն էր շաղ տված+, և նրա անունն էր Աստծու Խոսք+։ 14  Երկնքի զորքերը սպիտակ ձիերով գնում էին նրա հետևից, և նրանք սպիտակ, մաքուր ու բարձրորակ կտավ էին հագել։ 15  Նրա բերանից մի սրած երկար սուր էր դուրս գալիս+, որ դրանով հարվածի ազգերին, և նա կհովվի նրանց երկաթե գավազանով+։ Նա կկոխկռտի Ամենակարող Աստծու սաստիկ բարկության+ հնձանը+։ 16  Նրա վերնահագուստի վրա՝ ազդրին, մի անուն էր գրված՝ թագավորների Թագավոր և տերերի Տեր+։ 17  Նաև տեսա մի հրեշտակ, որ կանգնած էր արևի մեջտեղում, և բարձր ձայնով աղաղակում էր ու ասում երկնքում* թռչող բոլոր թռչուններին+. «Այստե՛ղ եկեք, հավաքվե՛ք Աստծու մեծ ընթրիքին, 18  որ ուտեք թագավորների մարմինները+, զորապետների մարմինները, զորավոր մարդկանց մարմինները+, ձիերի+ և նրանց վրա նստածների մարմինները և բոլորի՝ ազատների ու ծառաների, փոքրերի ու մեծերի մարմինները»։ 19  Եվ տեսա գազանին+, երկրի թագավորներին+ ու նրանց զորքերին՝ միասին հավաքված, որ պատերազմեն+ ձիու վրա նստածի+ ու նրա զորքի դեմ։ 20  Գազանը+ բռնվեց, նրա հետ նաև սուտ մարգարեն+, որ նրա առջև նշաններ էր անում+, որոնցով մոլորեցնում էր նրանց, ովքեր ընդունել էին գազանի նշանը+, և նրանց, ովքեր երկրպագում էին նրա պատկերին+։ Այս երկուսը ողջ-​ողջ գցվեցին ծծմբով այրվող կրակի լիճը+։ 21  Իսկ մնացածները սպանվեցին ձիու վրա նստածի երկար սրով+, որը դուրս էր գալիս նրա բերանից+։ Եվ բոլոր թռչունները+ կշտացան+ նրանց մարմիններով+։

Ծանոթագրություններ

Տե՛ս 8։13-ի ծնթ.։