Հայտնություն 6։1-17

6  Երբ տեսա, որ Գառը+ յոթ կնիքներից մեկը բացեց+, լսեցի, թե ինչպես է չորս կենդանի արարածներից+ մեկը որոտի ձայնով ասում՝ ե՛կ+։  Եվ տեսա մի սպիտակ ձի+։ Նրա վրա նստողը+ մի աղեղ+ ուներ, և նրան մի պսակ տրվեց+։ Նա դուրս գնաց հաղթելով+ և մինչև վերջ հաղթելու համար+։  Երբ նա երկրորդ կնիքը բացեց, լսեցի, թե ինչպես է երկրորդ կենդանի արարածն+ ասում՝ ե՛կ։  Եվ մեկ ուրիշը դուրս եկավ՝ մի հրագույն ձի, ու նրա վրա նստողին թույլ տրվեց խաղաղությունը վերցնել երկրից, որպեսզի մարդիկ իրար կոտորեն, և մի մեծ սուր տրվեց նրան+։  Երբ նա+ երրորդ կնիքը բացեց, լսեցի, թե ինչպես է երրորդ կենդանի արարածն+ ասում՝ ե՛կ։ Եվ տեսա մի սև ձի։ Նրա վրա նստողը կշեռք+ ուներ իր ձեռքում։  Եվ մի ձայն լսեցի, որ կարծես չորս կենդանի արարածների+ միջից+ լիներ, որն ասում էր. «Մի կապիճ* ցորենը՝ մեկ դինար*+, երեք կապիճ գարին՝ մեկ դինար, իսկ ձիթապտղի յուղին և գինուն մի՛ վնասիր»+։  Երբ նա չորրորդ կնիքը բացեց, լսեցի չորրորդ կենդանի արարածի+ ձայնը, որն ասում էր՝ ե՛կ։  Եվ ես տեսա մի դժգույն ձի, ու նրա վրա նստողի անունը Մահ էր։ Գերեզմանը*+ գնում էր նրա հետևից։ Նրանց իշխանություն տրվեց երկրի չորրորդ մասի վրա, որպեսզի սպանեն երկար սրով+, սովով+, մահացու հիվանդություններով ու երկրի գազաններով+։  Երբ նա հինգերորդ կնիքը բացեց, զոհասեղանի+ տակ տեսա բոլոր նրանց հոգիները+, որոնք մորթվել էին+ հանուն Աստծու խոսքի և իրենց վկայության+ գործի։ 10  Եվ բարձր ձայնով աղաղակում էին՝ ասելով. «Մինչև ե՞րբ, սուրբ և ճշմարիտ+ Գերիշխա՛ն+ Տեր, քեզ պիտի զսպես, որ չդատես+ և մեր արյան վրեժը+ չառնես երկրի բնակիչներից»։ 11  Նրանցից ամեն մեկին մի սպիտակ+ պատմուճան տրվեց ու նրանց ասվեց, որ մի քիչ ժամանակ ևս հանգստանան, մինչև որ նրանց ծառայակիցների ու եղբայրների թիվը լրանա, որոնք պետք է սպանվեն+, ինչպես որ իրենք էին սպանվել։ 12  Եվ տեսա, որ երբ նա վեցերորդ կնիքը բացեց, ուժգին երկրաշարժ եղավ. արևը քրձի+ պես սևացավ, իսկ լուսինը արյան պես ամբողջությամբ կարմիր դարձավ+, 13  և երկնքի աստղերն ընկան երկրի վրա, ինչպես որ խակ թզերն են թափվում, երբ թզենին օրորվում է սաստիկ քամուց։ 14  Երկինքը հեռացավ, ինչպես մի գալարվող գիրք+, և բոլոր լեռներն ու կղզիները շարժվեցին իրենց տեղից+։ 15  Երկրի թագավորներն ու մեծամեծները, զորապետներն ու հարուստները, զորավորները և բոլոր ծառաներն ու ազատները թաքնվեցին քարայրներում և լեռների ապառաժներում+։ 16  Նրանք լեռներին ու ապառաժներին ասում էին. «Ընկե՛ք մեզ վրա+ և թաքցրե՛ք մեզ գահի վրա նստողի+ երեսից և Գառան+ ցասումից, 17  որովհետև եկավ նրանց ցասման+ մեծ օրը+, ո՞վ կարող է կանգնել Աստծու առաջ+»։

Ծանոթագրություններ

Մեկ լ-ից փոքր-​ինչ ավել տարողությամբ չափի աման։
Տե՛ս Մթ 20։2-ի ծնթ.։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։