Հեսու 11։1-23

11  Հենց որ Հասորի Հաբին թագավորը լսեց այդ մասին, լուր ուղարկեց Մադոնի+ Հոբաբ թագավորին, Սամրոնի թագավորին ու Աքսափի+ թագավորին,  նաև հյուսիսի լեռնային շրջաններում, Քեներեթից+ հարավ գտնվող անապատային հարթավայրերում, Շեֆելայում+ և արևմուտքում գտնվող Դորի+ բարձրավանդակներում ապրող թագավորներին,  արևմուտքում և արևելքում բնակվող քանանացիներին+, ամորհացիներին+, քետացիներին+, փերեզացիներին+, լեռներում ապրող հեբուսացիներին+ և Մասփա+ երկրում՝ Հերմոնի+ ստորոտում բնակվող խևացիներին+։  Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով. մարդիկ ծովափի ավազի չափ բազմաքանակ էին+ և շատ ձիեր+ ու մարտակառքեր ունեին իրենց հետ։  Այս բոլոր թագավորները, պայմանավորվածության համաձայն, հանդիպեցին և եկան ու մեկտեղ բանակ դրեցին Մառոնի ջրերի մոտ, որպեսզի Իսրայելի դեմ պատերազմեն+։  Այդ ժամանակ Եհովան ասաց Հեսուին. «Մի՛ վախեցիր նրանցից+, որովհետև վաղը՝ մոտավորապես այս ժամին, նրանց բոլորին ես Իսրայելի ձեռքը կտամ, որ կոտորեն նրանց։ Նրանց ձիերին կջլատես+ ու կառքերը կրակով կայրես»+։  Եվ Հեսուն պատերազմող բոլոր մարդկանց հետ անսպասելի եկավ Մառոնի ջրերի մոտ ու հարձակվեց նրանց վրա։  Եհովան նրանց Իսրայելի ձեռքը մատնեց+, և նրանք հարվածելով նրանց՝ հետապնդեցին մինչև բազմամարդ Սիդոն+, մինչև Մասրեփոթ-​Մայիմ+ և արևելքում՝ մինչև Մասփայի+ դաշտահովիտը։ Նրանք շարունակեցին կոտորել նրանց, մինչև որ ոչ մեկը ողջ չմնաց+։  Դրանից հետո Հեսուն նրանց հետ վարվեց այնպես, ինչպես որ Եհովան ասել էր նրան. նրանց ձիերին ջլատեց+ և կառքերը կրակով այրեց+։ 10  Այդ ժամանակ Հեսուն հետ դարձավ+ ու գրավեց Հասորը+ և սրով հարվածեց նրա թագավորին+, որովհետև նախկինում Հասորը այդ բոլոր թագավորությունների մեջ գլխավորն էր։ 11  Նրանում գտնվող բոլոր հոգիներին սրի բերանով զարկեցին՝ կործանման մատնելով նրանց+։ Ոչ մի մարդ չմնաց+, և նա կրակով այրեց Հասորը։ 12  Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց և նրանց բոլոր թագավորներին սրի բերանով զարկեց+։ Նա նրանց կործանման մատնեց+, ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր պատվիրել+։ 13  Սակայն Իսրայելը հողաբլուրների վրա գտնվող քաղաքներից ոչ մեկը չայրեց, բացի Հասորից, որը Հեսուն էր այրել։ 14  Այս քաղաքների ամբողջ ավարն ու ընտանի կենդանիներին Իսրայելի որդիները իրենց վերցրին+։ Միայն մարդկանց սրի քաշեցին, մինչև որ նրանց բոլորին բնաջինջ արին+։ Նրանք ողջ չթողեցին և ոչ մի մարդու+։ 15  Ինչպես Եհովան հրամայել էր իր ծառա Մովսեսին, այդպես էլ Մովսեսը Հեսուին էր պատվիրել+, և Հեսուն հենց այդպես էլ արեց։ Նա ոչ մի բառ զանց չարեց այն ամենից, ինչ որ Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ 16  Հեսուն նվաճեց այդ ամբողջ երկիրը, լեռնային շրջանը, ողջ Նեգևը+, Գեսեմի+ ամբողջ երկիրը, Շեֆելան+, Արաբան+, Իսրայելի լեռնային տարածքը և նրա դաշտավայրը*+, 17  դեպի Սեիր+ բարձրացող Քալակ+ լեռից մինչև Հերմոն+ լեռան ստորոտում՝ Լիբանանի դաշտահովտում գտնվող Բաալ-​Գադը+։ Նա բռնեց նրանց բոլոր թագավորներին, զարկեց ու սպանեց նրանց+։ 18  Այդ բոլոր թագավորների դեմ Հեսուն շատ օրեր պատերազմ մղեց։ 19  Չկար մի քաղաք, որ խաղաղություն կնքեր Իսրայելի որդիների հետ, բացի Գաբաոնում+ բնակվող խևացիներից+։ Մնացած բոլորը նրանք պատերազմով վերցրին+, 20  որովհետև Եհովան թույլ տվեց, որ նրանց սրտերը համառ դառնան+, և նրանք պատերազմ հայտարարեն Իսրայելի դեմ, որպեսզի նրանց կործանման մատնի և նրանց հանդեպ ողորմածություն չցուցաբերի+, այլ որպեսզի բնաջինջ անի, ինչպես որ Եհովան Մովսեսին պատվիրել էր+։ 21  Հենց այդ ժամանակ Հեսուն գնաց ու կոտորեց ենակիմներին+, որոնք ապրում էին լեռներում՝ Քեբրոնում, Դաբիրում, Անաբում+, Հուդայի և Իսրայելի բոլոր լեռնային տարածքներում+։ Հեսուն նրանց կործանման մատնեց իրենց քաղաքների հետ միասին+։ 22  Ոչ մի ենակիմ չմնաց Իսրայելի որդիների երկրում։ Նրանք մնացին+ միայն Գազայում+, Գեթում+ և Ազոտոսում+։ 23  Հեսուն նվաճեց ամբողջ երկիրը, ինչպես որ Եհովան խոստացել էր Մովսեսին+. այնուհետև Հեսուն այն որպես ժառանգություն տվեց Իսրայելին՝ նրանց ցեղերի և բաժինների համեմատ+։ Եվ երկիրը հանգստացավ պատերազմներից+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «Շեֆելան»։