Հեսու 12։1-24

12  Սրանք են այն երկրի թագավորները, որոնց Իսրայելի որդիները պարտության մատնեցին և որոնց երկրին տիրեցին Հորդանանի այն կողմում, որտեղ ծագում է արևը+՝ Առնոնի+ գետահովտից մինչև Հերմոն+ լեռը և ամբողջ Արաբան+՝ դեպի արևելյան կողմը.  ամորհացիների Սեհոն+ թագավորը, որ բնակվում էր Եսեբոնում+, և որի տիրապետության տակ էր Արոերից+ սկսվող տարածքը, որ գտնվում էր Առնոնի+ գետահովտի եզերքին, գետահովտի մեջտեղի մասը, Գաղաադի կեսը՝ մինչև Հաբոկի+ գետահովիտը՝ Ամմոնի որդկանց սահմանը,  նաև Արաբան+՝ մինչև Քեներեթի ծովի*+ արևելյան կողմը և մինչև Արաբայի ծովը՝ Աղի ծովը+, դեպի արևելք՝ Բեթ-​Եսիմոթի+ ուղղությամբ, և դեպի հարավ՝ մինչև Փասգայի+ լանջերը։  Բասանի Օգ+ թագավորը, որը ռաֆայիմներից+ էր մնացել և բնակվում էր Աստարոթում+ ու Եդրայիում+,  և որի տիրապետության տակ էր Հերմոն+ լեռը, Սելքան, ամբողջ Բասանը+՝ մինչև գեսուրացիների+ ու մաքաթացիների+ սահմանը, և Գաղաադի կեսը՝ մինչև Եսեբոնի+ Սեհոն+ թագավորի տարածքը։  Եհովայի ծառա Մովսեսը և Իսրայելի որդիները պարտության մատնեցին նրանց+, որից հետո Եհովայի ծառա Մովսեսը նրանց տարածքները որպես սեփականություն տվեց Ռուբենյաններին+, Գադյաններին+ ու Մանասեի կես ցեղին+։  Սրանք են այն երկրի թագավորները, որոնց Հեսուն և Իսրայելի որդիները պարտության մատնեցին Հորդանանի արևմտյան կողմում՝ Լիբանանի+ դաշտահովտում գտնվող Բաալ-​Գադից+ դեպի Սեիր+ բարձրացող Քալակ+ լեռը, որից հետո Հեսուն նրանց երկիրը որպես սեփականություն տվեց Իսրայելի ցեղերին՝ բաժանելով նրանց միջև+  լեռնային շրջանը, Շեֆելան, Արաբան, լեռների ստորոտները, անապատը և Նեգևը+, այսինքն՝ քետացիների, ամորհացիների+, քանանացիների, փերեզացիների, խևացիների ու հեբուսացիների+ երկրները.  Երիքովի+ թագավորը՝ մեկ, Բեթելի մոտ գտնվող Գայիի+ թագավորը՝ մեկ, 10  Երուսաղեմի+ թագավորը՝ մեկ, Քեբրոնի+ թագավորը՝ մեկ, 11  Հերիմութի+ թագավորը՝ մեկ, Լաքիսի+ թագավորը՝ մեկ, 12  Եգլոնի+ թագավորը՝ մեկ, Գազերի+ թագավորը՝ մեկ, 13  Դաբիրի+ թագավորը՝ մեկ, Գադերի թագավորը՝ մեկ, 14  Հորմայի թագավորը՝ մեկ, Արադի թագավորը՝ մեկ, 15  Լեբնայի+ թագավորը՝ մեկ, Ոդողոմի թագավորը՝ մեկ, 16  Մակեդայի+ թագավորը՝ մեկ, Բեթելի+ թագավորը՝ մեկ, 17  Թափուայի թագավորը՝ մեկ, Օֆերի+ թագավորը՝ մեկ, 18  Աֆեկի թագավորը՝ մեկ, Լասարոնի թագավորը՝ մեկ, 19  Մադոնի+ թագավորը՝ մեկ, Հասորի+ թագավորը՝ մեկ, 20  Սամրոն-​Մառոնի թագավորը՝ մեկ, Աքսափի+ թագավորը՝ մեկ, 21  Թանաքի թագավորը՝ մեկ, Մեգիդոյի+ թագավորը՝ մեկ, 22  Կեդեսի թագավորը՝ մեկ, Հեկնամի+ թագավորը Կարմեղոսում՝ մեկ, 23  Դորի թագավորը Դորի+ բարձրավանդակում՝ մեկ, Գոյիմի թագավորը Գաղգաղայում՝ մեկ, 24  Թերսայի թագավորը՝ մեկ. ամենքը միասին՝ երեսունմեկ թագավոր+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Թվ 34։11-ի ծնթ.։