Հեսու 13։1-33
13 Հեսուն ծերացել էր ու տարիքն առել+։ Ուստի Եհովան ասաց նրան. «Դու արդեն ծերացել ես ու տարիքդ առել, սակայն դեռ շատ երկրներ են մնացել տիրելու+։
2 Ահա այն երկրները, որոնք դեռ մնացել են+. փղշտացիների+ ու գեսուրացիների+ բնակության բոլոր շրջանները
3 (Նեղոսի վտակից, որը Եգիպտոսի արևելյան կողմում է+, մինչև հյուսիսում Ակկարոնի սահմանը քանանացիներինն էր համարվում)+, փղշտացիների, գազացիների+, ազոտոսցիների+, ասկաղոնացիների+, գեթացիների+ ու ակկարոնցիների+ հինգ դաշնակից կառավարիչների+ տիրույթները, ինչպես նաև ավացիների+ տարածքները։
4 Հարավում՝ քանանացիների ամբողջ երկիրը, Մեարան, որը սիդոնացիներին+ է պատկանում, մինչև Աֆեկ, մինչև ամորհացիների սահմանները,
5 գեբալացիների+ երկիրը, արևելյան կողմում՝ ամբողջ Լիբանանը, Հերմոն լեռան ստորոտում գտնվող Բաալ-Գադից+ մինչև Եմաթի+ մուտքը,
6 բոլոր լեռնաբնակները՝ Լիբանանից+ մինչև Մասրեփոթ-Մայիմ+ բոլոր սիդոնացիները+։ Ես ինքս կքշեմ նրանց Իսրայելի որդիների առաջից+, միայն թե այդ հողերը ժառանգություն տուր Իսրայելին, ինչպես որ պատվիրել եմ քեզ+։
7 Եվ հիմա բաժանի՛ր այդ երկիրը որպես ժառանգություն ինը ցեղերին ու Մանասեի կես ցեղին»+։
8 Իսկ ցեղի մյուս կեսը, Ռուբենյաններն ու Գադյանները ստացան իրենց ժառանգությունը, որ Մովսեսը տվեց նրանց Հորդանանի արևելյան կողմում, ինչպես որ Եհովայի ծառա Մովսեսն էր նրանց տվել+.
9 Առնոնի+ գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ սկսվող տարածքը, գետահովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի+ ամբողջ բարձրավանդակը մինչև Դեբոն+,
10 Եսեբոնի մեջ թագավորող ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր քաղաքները մինչև Ամմոնի որդիների սահմանը+,
11 Գաղաադը, գեսուրացիների+ ու մաքաթացիների տարածքները, ամբողջ Հերմոն+ լեռը և ամբողջ Բասանը+ մինչև Սելքա+,
12 նաև Բասանի մեջ Օգի+ բոլոր թագավորական տիրույթները, որը թագավորում էր Աստարոթում և Եդրայիում+ (միայն նա էր մնացել ռաֆայիմների+ մնացորդից)։ Մովսեսը հարվածեց նրանց ու գրավեց նրանց տիրույթները+։
13 Իսրայելի որդիները չզավթեցին+ գեսուրացիների ու մաքաթացիների հողերը. Գեսուրն+ ու Մաքաթը մինչև այսօր բնակվում են Իսրայելի մեջ։
14 Միայն Ղևիի ցեղին նա ժառանգություն չտվեց+։ Իսրայելի Աստված Եհովային մատուցվող այրվելու ընծաներն+ են նրանց ժառանգությունը+, ինչպես որ նա խոստացել էր նրանց+։
15 Ապա Մովսեսը ժառանգություն տվեց Ռուբենի որդիների ցեղին՝ նրանց տոհմերի համեմատ։
16 Նրանցն էր Առնոնի գետահովտի եզերքին գտնվող Արոերից+ սկսվող տարածքը, գետահովտի մեջտեղում գտնվող քաղաքը, Մեդաբայի+ ամբողջ բարձրավանդակը,
17 Եսեբոնը+ և բարձրավանդակի վրա գտնվող նրա բոլոր քաղաքները+, Դեբոնը+, Բամոթ-Բահաղը+, Բեթ-Բաալ-Մեոնը+,
18 Հասսան+, Կադեմոթը+, Մեֆայաթը+,
19 Կարիաթեմը+, Սեբաման+, Սարեթ-Սահառը, որ հարթավայրում գտնվող լեռան վրա է,
20 Բեթ-Փեգորը, Փասգայի+ լանջերը, Բեթ-Եսիմոթը+,
21 բարձրավանդակի բոլոր քաղաքները+ և ամորհացիների Սեհոն թագավորի բոլոր թագավորական տիրույթները, որը թագավորում էր Եսեբոնում+, և որին Մովսեսը հարվածեց+։ Նրա հետ միասին հարվածեց նաև Մադիանի առաջնորդներին՝ Եվիին, Ռեկեմին, Սուրին, Հուրին և Ռոբեին+՝ Սեհոնի իշխաններին, որոնք այդ երկրում էին բնակվում։
22 Սպանվածների թվում էր նաև Բեորի որդի գուշակ+ Բաղաամը+, որին Իսրայելի որդիները սրով սպանեցին։
23 Ռուբենի որդիների սահմանը եղավ Հորդանանը. այս տարածքը՝ քաղաքներով և նրանց ավաններով, Ռուբենի որդիների ժառանգությունը+ եղավ՝ նրանց տոհմերի համեմատ։
24 Մովսեսը ժառանգություն տվեց նաև Գադի ցեղին՝ Գադի որդիներին՝ նրանց տոհմերի համեմատ+։
25 Նրանց տարածքը եղավ Հազերը+, Գաղաադի+ բոլոր քաղաքները, Ամմոնի+ որդիների հողերի կեսը մինչև Արոեր+, որ Ռաբայի+ դիմացն է,
26 Եսեբոնից+ մինչև Ռամաթ-Մասփա և Բոտանիմ, Մանայիմից+ մինչև Դաբիրի+ սահմանը,
27 հարթավայրում՝ Բեթ-Արամը+, Բեթ-Նամրան+, Սոկքոթը+ և Սաֆոնը, Եսեբոնի+ Սեհոն թագավորի թագավորական տիրույթների մնացած մասը։ Նրանց սահմանը եղավ Հորդանան գետը, և այն հասնում էր մինչև Քեներեթի ծովի+ ծայրը՝ Հորդանանի արևելյան կողմը։
28 Սա է Գադի որդիների ժառանգությունը+՝ իրենց ընտանիքների համեմատ՝ քաղաքներով և նրանց ավաններով։
29 Մովսեսը Մանասեի կես ցեղին էլ ժառանգություն տվեց, և այն Մանասեի որդիների կես ցեղինը եղավ՝ նրանց տոհմերի համեմատ+։
30 Նրանց տարածքը եղավ Մանայիմից+ սկսած ամբողջ Բասանը, Բասանի Օգ թագավորի բոլոր թագավորական տիրույթները+, Բասանի մեջ գտնվող Հայիրի+ բոլոր գյուղերը, որոնք վրաններից են բաղկացած, վաթսուն քաղաքներ։
31 Իսկ Գաղաադի կեսը, նաև Աստարոթը+ և Եդրային+՝ Բասանում Օգի թագավորական տիրույթների մեջ մտնող քաղաքները, տրվեցին Մանասեի որդի Մաքիրի+ որդիներին, այսինքն՝ Մաքիրի որդիների կեսին՝ իրենց տոհմերի համեմատ։
32 Սրանք են այն հողերը, որ Մովսեսը ժառանգություն տվեց նրանց, երբ նրանք Մովաբի անապատային հարթավայրերում էին՝ Երիքովից արևելք՝ Հորդանանի մյուս կողմում+։
33 Բայց Ղևիի ցեղին Մովսեսը ժառանգություն չտվեց+։ Իսրայելի Աստված Եհովան է նրանց ժառանգությունը, ինչպես որ նա խոստացել էր նրանց+։