Հեսու 15։1-63
15 Հուդայի որդիների ցեղին՝ իրենց տոհմերի համեմատ, վիճակ+ ընկան մինչև Եդոմի+ սահմանն ընկած հողերը և Ցին+ անապատը մինչև Նեգևի+ հարավային ծայրը։
2 Նրանց հարավային սահմանը սկսվում էր Աղի ծովի+ եզրից, այսինքն՝ դեպի հարավ նայող ծովածոցից։
3 Հարավային կողմից դեպի Ակրաբիմի+ զառիվայրը դուրս գալով՝ գնում էր դեպի Ցին+ ու հարավից բարձրանում դեպի Կադես-Բառնեա+, ապա շարունակվում էր դեպի Եսրոն, բարձրանում Ադդար ու թեքվում դեպի Կարկա։
4 Հետո շարունակվում էր մինչև Ասեմոն+ ու դուրս գալիս Եգիպտոսի գետահովիտը+. այս սահմանը վերջանում էր ծովի մոտ։ Սա նրանց հարավային սահմանն էր։
5 Արևելյան սահմանը Աղի ծովն էր մինչև Հորդանանի գետաբերանը, իսկ հյուսիսային սահմանը սկսվում էր այդ ծովի ծոցից՝ Հորդանանի գետաբերանից+,
6 բարձրանում էր մինչև Բեթ-Ագլա+, անցնում Բեթ-Արաբայի+ հյուսիսային կողմով և ելնում մինչև Ռուբենի որդի Բաանի+ քարը։
7 Ապա այն բարձրանում էր մինչև Դաբիր՝ Աքորի+ հովիտը, և թեքվում հյուսիս՝ դեպի Գաղգաղա+, որը Էդոմիմի զառիվերի դիմացն է՝ գետահովտի հարավային կողմում։ Սահմանը անցնում էր Ենսամյուսի+ ջրերի մոտով և վերջանում Ենռոգելի+ մոտ։
8 Ապա բարձրանում էր մինչև Հիննոմի որդու հովիտը+՝ հեբուսացիների+ հարավային զառիթափը, այսինքն՝ Երուսաղեմ+, հետո վեր էր ելնում մինչև այն լեռան գագաթը, որը Հիննոմի հովտի արևմտյան կողմին է նայում և ռաֆայիմների+ հարթավայրի հյուսիսային ծայրում է գտնվում։
9 Այս սահմանը լեռան գագաթից ձգվում էր մինչև Նափթոայի ջրերի+ աղբյուրը, դուրս գալիս Եփրոն լեռան քաղաքներն ու հասնում Բաալա+, այսինքն՝ Կարիաթարիմ+։
10 Բաալայից թեքվում էր դեպի արևմուտք՝ Սեիր լեռը, հասնում էր Յարիմ լեռան հյուսիսային ստորոտը, այսինքն՝ Քեսալոն, իջնում էր Բեթսամյուս+ ու անցնում Թամնա+։
11 Ապա սահմանը դուրս էր գալիս Ակկարոնի+ հյուսիսային ստորոտ, հետո հասնում էր Սաքարոն, անցնում Բաալա լեռան մոտով ու դուրս գալիս Հաբնել։ Այս սահմանը վերջանում էր ծովի մոտ։
12 Իսկ արևմտյան սահմանը Մեծ ծովի+ եզերքն էր։ Սրանք էին Հուդայի որդիների սահմանները՝ իրենց տոհմերի համեմատ։
13 Հեֆոնեի որդի Քաղեբին+ Հեսուն, ինչպես որ Եհովան նրան կարգադրել էր, Հուդայի որդիների մեջ բաժին տվեց՝ Կարիաթ-Արբան (Արբան Ենակի հայրն է եղել), այսինքն՝ Քեբրոնը+։
14 Քաղեբը այնտեղից դուրս վռնդեց Ենակի+ երեք որդիներին՝ Սեսիին+, Աքիմանին և Թոլմիին+, որոնք Ենակից էին ծնվել+։
15 Այնտեղից վեր ելավ Դաբիր+՝ պատերազմելու նրա բնակիչների դեմ (նախկինում Դաբիրը կոչվել է Կարիաթ-Սեֆեր)+։
16 Քաղեբն ասաց. «Ով որ հարվածի Կարիաթ-Սեֆերը ու գրավի այն, իմ դուստր Աքսային+ կնության կտամ նրան»։
17 Քաղեբի եղբայր Կենեզի+ որդին՝ Գոթոնիելը+, գրավեց քաղաքը, ուստի նա իր դուստր Աքսային+ կնության տվեց նրան։
18 Երբ Աքսան գնում էր տուն, սկսեց համոզել ամուսնուն, որ իր հորից մի արտ խնդրի։ Եվ մինչ Աքսան նստած էր էշի վրա, ձեռքի ափերն իրար զարկեց*։ Այդ ժամանակ Քաղեբը հարցրեց նրան. «Ի՞նչ ես ուզում»+։
19 Նա էլ պատասխանեց. «Ինձ մի օրհնությո՛ւն տուր. քանի որ ինձ հարավում հողակտոր տվեցիր, Գուլլոթ-Մայիմն էլ ինձ տուր»։ Եվ Քաղեբը նրան տվեց Վերին Գուլլոթը և Ներքին Գուլլոթը+։
20 Սա է Հուդայի+ որդիների ցեղի ժառանգությունը+՝ իրենց տոհմերի համեմատ։
21 Ծայր հարավում՝ Եդոմի+ սահմանի մոտ, Հուդայի որդիների ցեղի քաղաքները սրանք էին. Կաբեսելը+, Եդերը, Հագուրը,
22 Կինան, Դեմոնան, Ադադան,
23 Կեդեսը, Հասորը, Հեթնանը,
24 Զիփը, Տելեմը+, Բաալոթը,
25 Հասոր-Ադաթան, Կարիոթ-Եսրոնը, այսինքն՝ Հասորը,
26 Ամամը, Սեման, Մոլադան+,
27 Ասար-Գադդան, Եսեմոնը, Բեթ-Փալեթը+,
28 Ասար-Սուալը+, Բերսաբեեն+, Բազիոթիան,
29 Բաալան+, Իյիմը, Ասեմը+,
30 Էլթուլադը, Քեսիլը, Հորման+,
31 Սիկելակը+, Մադմաննան, Սանսաննան,
32 Լաբաոթը, Սելեմը, Այինը+ և Ռեմոնը+. ընդամենը քսանինը քաղաքներ՝ իրենց ավաններով։
33 Շեֆելայում+՝ Եսթաուղը+, Սարաան+, Ասնան,
34 Զանովը+, Ենգանիմը, Թափուան, Ենամը,
35 Հերիմութը+, Ոդողոմը+, Սոքովը+, Ազեկան+,
36 Սագարիմը+, Ատիթայիմը, Գադերան և Գադերոթայիմը. տասնչորս քաղաքներ և նրանց ավանները։
37 Սեննանը, Ադասան, Մագդալգադը,
38 Դալաանը, Մասփան, Հեկթովելը,
39 Լաքիսը+, Բազկաթը+, Եգլոնը+,
40 Քաբբոնը, Լամասը, Քիթլիսը,
41 Գադերոթը, Բեթ-Դագոնը, Նաաման և Մակեդան+. տասնվեց քաղաքներ և նրանց ավանները։
42 Լեբնան+, Եթերը+, Ասանը,
43 Հեփթան, Ասնան, Նեսիբը,
44 Կեիլան+, Աքզիբը+ և Մարեսան+. ինը քաղաքներ և նրանց ավանները։
45 Ակկարոնը+ և նրա կախյալ քաղաքներն ու ավանները։
46 Ակկարոնից դեպի արևմուտք այն բոլոր քաղաքները, որոնք գտնվում են Ազոտոսի մոտ, և նրանց ավանները։
47 Ազոտոսը+՝ իր կախյալ քաղաքներով ու ավաններով, Գազան+՝ իր կախյալ քաղաքներով ու ավաններով մինչև Եգիպտոսի գետահովիտը, Մեծ ծովը և ափամերձ շրջանը+։
48 Լեռնային շրջանում՝ Սամիրը, Հաթիրը+, Սոքովը,
49 Դաննան, Կարիաթ-Սաննան, այսինքն՝ Դաբիրը,
50 Անաբը, Եսթեմոն+, Անիմը,
51 Գեսեմը+, Քոլոնը և Գելոնը+. տասնմեկ քաղաքներ և նրանց ավանները։
52 Արաբիան, Դուման, Եսանը,
53 Հանումը, Բեթ-Թափուան, Աֆեկան,
54 Քամատան, Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը+, և Սիորը. ինը քաղաքներ և նրանց ավանները։
55 Մաոնը+, Կարմեղոսը, Զիփը+, Հետտան,
56 Հեզրայելը, Հեկդաամը, Զանովը,
57 Կայինը, Գաբաան և Թամնան+. տասը քաղաքներ և նրանց ավանները։
58 Ալուլը, Բեթսուրը, Գեդորը,
59 Մաարաթը, Բեթ-Անոթը և Ելթեկոնը. վեց քաղաքներ և նրանց ավանները։
60 Կարիաթ-Բաալը+, այսինքն՝ Կարիաթարիմը+, և Ռաբան. երկու քաղաքներ և նրանց ավանները։
61 Անապատում՝ Բեթ-Արաբան+, Մադդինը, Սեքաքան,
62 Նեբսան, Աղի քաղաքը և Ենգադին+. վեց քաղաքներ և նրանց ավանները։
63 Երուսաղեմում+ բնակվող հեբուսացիներին+ Հուդայի որդիները չկարողացան քշել+։ Ուստի հեբուսացիները Հուդայի որդիների հետ շարունակում են ապրել Երուսաղեմում մինչև այսօր։
Ծանոթագրություններ
^ Կամ՝ «էշի վրայից վայր իջավ»։