Հեսու 18։1-28

18  Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները հավաքվեցին Սելովում+, և նրանք այնտեղ կանգնեցրին հանդիպման վրանը+, քանի որ երկիրն արդեն նվաճված էր նրանց առաջ+։  Սակայն Իսրայելի որդիների մեջ դեռևս մնացել էր յոթ ցեղ, որոնց ժառանգություն չէր բաժանվել։  Ուստի Հեսուն ասաց Իսրայելի որդիներին. «Մինչև ե՞րբ պիտի դանդաղեք։ Ե՞րբ պիտի դուք գնաք ու տիրեք այն երկրին+, որը ձեզ տվեց Եհովան՝ ձեր հայրերի Աստվածը+։  Ամեն ցեղից ինձ երեքական մարդ տվեք։ Ես նրանց կուղարկեմ, որ վեր կենան, անցնեն երկրով ու կազմեն երկրի նկարագիրը՝ իրենց ժառանգությունը բաժանելու համար, և հետո թող ինձ մոտ գան+։  Նրանք պետք է այն իրար մեջ յոթ մասի բաժանեն+։ Հուդան իր տարածքների հետ կմնա հարավում+, իսկ Հովսեփի տունը իր տարածքներով կմնա հյուսիսում+։  Դուք կազմեք երկրի նկարագիրը, բաժանեք այն յոթ մասի ու բերեք այստեղ՝ ինձ մոտ, և ես մեր Աստծու՝ Եհովայի առաջ ձեզ համար վիճակ+ կգցեմ։  Ղևտացիները ձեր մեջ բաժին չունեն+, որովհետև իրենց ժառանգությունը Եհովային քահանայություն անելն է+, իսկ Գադը, Ռուբենը+ և Մանասեի կես ցեղը+ արդեն ստացել են իրենց ժառանգությունը Հորդանանի արևելյան կողմում, որը Եհովայի ծառա Մովսեսն էր նրանց տվել»+։  Այդ մարդիկ վեր կացան, որ գնան երկրի նկարագիրը կազմելու։ Հեսուն պատվիրեց+ նրանց՝ ասելով. «Գնացեք ու շրջեք այդ երկրով մեկ, կազմեք նրա նկարագիրը, հետո վերադարձեք ինձ մոտ, և ես այստեղ՝ Սելովում+, ձեզ համար վիճակ+ կգցեմ Եհովայի առաջ»։  Այդ մարդիկ էլ գնացին, շրջեցին երկրով մեկ և այդ երկրի ու նրա քաղաքների նկարագիրը գրի առան+ մի գրքի մեջ։ Ապա տարածքը յոթ մասի բաժանեցին ու վերադարձան Հեսուի մոտ՝ բանակատեղի, որը Սելովում էր։ 10  Հեսուն Եհովայի առաջ նրանց համար վիճակ գցեց+։ Այդպես Հեսուն երկիրը բաժանեց Իսրայելի որդիների մեջ՝ իրենց բաժինների համեմատ+։ 11  Առաջին վիճակն+ ընկավ Բենիամինի+ որդիների ցեղին՝ իրենց տոհմերի համեմատ. վիճակով նրանց բաժին ընկավ Հուդայի+ որդիների և Հովսեփի+ որդիների միջև ընկած տարածքը։ 12  Նրանց հյուսիսային սահմանը սկսվում էր Հորդանանից, այնուհետև բարձրանում էր դեպի Երիքովի+ հյուսիսային լանջը, ապա գնում դեպի արևմուտք՝ բարձրանալով լեռան վրա, ու վերջանում Բեթ-​Ավենի+ անապատում։ 13  Այնտեղից սահմանը գնում էր դեպի Լուզ+՝ Լուզի հարավային լանջի մոտ, այսինքն՝ Բեթել+, և իջնում էր ցած՝ Ատարոթ-​Ադար+, որը լեռան վրա էր գտնվում՝ Ներքին Բեթ-​Օրոնի+ հարավային կողմում։ 14  Հետո սահմանը շրջվում էր դեպի հարավ՝ ուրվագծելով տարածքի արևմտյան կողմը. այն սկսվում էր Բեթ-​Օրոնի հարավային կողմին նայող սարից և վերջանում Կարիաթ-​Բաալի, այսինքն՝ Կարիաթարիմի+ մոտ, որ Հուդայի որդիների քաղաքն է։ Սա արևմտյան կողմն է։ 15  Հարավային կողմը սկսվում էր Կարիաթարիմի ծայրից, հետո սահմանը գնում էր դեպի արևմուտք ու հասնում Նափթոայի+ ջրի աղբյուրի մոտ։ 16  Ապա իջնում էր այն լեռան ստորոտը, որը գտնվում էր ռաֆայիմների+ հովտի հյուսիսային ծայրում և նայում էր Հիննոմի+ որդու հովտին, հետո իջնում էր Հիննոմի հովիտը, հեբուսացիների+ հարավային լանջերը և իջնում Ենռոգել+։ 17  Հետո գնում էր դեպի հյուսիս և դուրս գալիս Ենսամյուսի մոտ, ապա դուրս էր գալիս Գալիլոթի մոտ, որը Էդոմիմի+ բարձունքի դիմացն է, և իջնում էր Ռուբենի որդի Բաանի+ քարի+ մոտ։ 18  Ապա գնում էր հյուսիսային զառիթափի մոտ, որ Արաբայի դիմացն է, և իջնում էր Արաբա։ 19  Հետո սահմանը անցնում էր Բեթ-​Ագլայի+ հյուսիսային լանջի մոտով ու վերջանում Աղի ծովի+ հյուսիսային ծովածոցի մոտ՝ Հորդանանի հարավային սահմանի մոտ։ Սա հարավային սահմանն էր։ 20  Իսկ արևելյան կողմի սահմանը Հորդանանն էր։ Սա էր Բենիամինի որդիների ժառանգությունը իր բոլոր սահմաններով՝ իրենց տոհմերի համեմատ։ 21  Բենիամինի որդիների ցեղի քաղաքները՝ իրենց տոհմերի համեմատ, սրանք են. Երիքովը+, Բեթ-​Ագլան, Եմեկ-​Կասիսը, 22  Բեթ-​Արաբան+, Սեմարիմը, Բեթելը+, 23  Ավիմը, Փարան, Եփրան+, 24  Քեֆար-Ամոննան, Հոֆնին և Գեբան+. տասներկու քաղաքներ՝ իրենց ավաններով։ 25  Գաբաոնը+, Ռաման, Բեերոթը, 26  Մասփան+, Կեֆիրան+, Մոսան, 27  Ռեկեմը, Հերփայելը, Թարալան, 28  Սելան+, Էլեֆը, հեբուսացիների քաղաքը, այսինքն՝ Երուսաղեմը+, Գաբաան+ և Կարիաթը. տասնչորս քաղաքներ՝ իրենց ավաններով։ Սա էր Բենիամինի որդիների ժառանգությունը՝ իրենց տոհմերի համեմատ+։

Ծանոթագրություններ