Հեսու 3։1-17

3  Առավոտ կանուխ Հեսուն վեր կացավ, և ինքն ու Իսրայելի բոլոր որդիները մեկնեցին Սատիմից+։ Նրանք եկան Հորդանանի մոտ և մինչև գետն անցնելը այնտեղ գիշերեցին։  Երեք օր+ հետո ժողովրդի գլխավորներն+ անցան ճամբարի միջով  և պատվիրեցին նրանց՝ ասելով. «Հենց որ տեսնեք ձեր Աստված Եհովայի ուխտի տապանակը և ղևտացի քահանաներին այն տանելիս+, այդ ժամանակ դուք էլ շարժվեք ձեր տեղից ու նրա հետևից գնացեք։  Միայն թե ձեր ու նրա միջև հեռավորություն թող լինի՝ մոտավորապես երկու հազար կանգունի* չափ+։ Նրան չմոտենաք, որպեսզի իմանաք, թե որ ճանապարհով եք գնալու, որովհետև այդ ճանապարհով նախկինում դուք չեք անցել»։  Հեսուն ասաց ժողովրդին. «Սրբացրե՛ք+ ձեր անձերը, որովհետև վաղը Եհովան զարմանահրաշ գործեր է անելու ձեր մեջ»+։  Իսկ քահանաներին Հեսուն ասաց. «Վերցրե՛ք ուխտի տապանակը+ և ժողովրդի առաջն անցեք»։ Նրանք էլ վերցրին ուխտի տապանակը և ժողովրդի առաջն անցան։  Եհովան Հեսուին ասաց. «Այսօր ես կբարձրացնեմ քեզ ամբողջ Իսրայելի աչքում+, որպեսզի իմանան, որ ինչպես Մովսեսի հետ էի+, այնպես էլ քեզ հետ պիտի լինեմ+։  Եվ հիմա պատվիրիր+ ուխտի տապանակը կրող քահանաներին ու ասա. «Հենց որ մոտենաք Հորդանանի ջրերի եզերքին, մտե՛ք և կանգնե՛ք+ Հորդանանի մեջ»»։  Հեսուն Իսրայելի որդիներին ասաց. «Մոտեցե՛ք այստեղ և լսեցե՛ք ձեր Աստված Եհովայի խոսքերը»։ 10  Ապա Հեսուն ասաց. «Սրանով դուք կիմանաք, որ կենդանի Աստվածը ձեր մեջ է+ և որ նա անպայման ձեր առաջից վռնդելու է քանանացիներին, քետացիներին, խևացիներին, փերեզացիներին, գերգեսացիներին, ամորհացիներին և հեբուսացիներին+։ 11  Ահա ամբողջ երկրի Տիրոջ ուխտի տապանակը ձեր առջևից մտնում է Հորդանանը։ 12  Իսկ այժմ Իսրայելի ցեղերից տասներկու մարդ վերցրեք՝ ամեն ցեղից մեկ մարդ+։ 13  Եվ երբ ամբողջ երկրի Տիրոջ՝ Եհովայի տապանակը կրող քահանաների ոտքերը Հորդանանի ջրերի մեջ մտնեն, Հորդանանի՝ վերևից իջնող ջրերի հոսքը կդադարի, և ջրերը պատնեշի պես կկանգնեն»+։ 14  Երբ ժողովուրդն իր վրաններից դուրս եկավ, որպեսզի անցնի Հորդանանի միջով, ուխտի տապանակը+ կրող քահանաները ժողովրդի առաջն անցան։ 15  Եվ այն պահին, երբ տապանակը կրող քահանաները մոտեցան Հորդանանին և նրանց ոտքերն ընկղմվեցին ջրի եզերքի մեջ (հնձի բոլոր օրերին Հորդանանը դուրս է գալիս ափերից)+, 16  այդ ժամանակ վերևից հոսող ջրերը կանգնեցին։ Շատ հեռվում՝ Սարթանի+ մոտակայքում գտնվող Ադամ քաղաքի մոտ, ջրերը պատնեշի+ պես բարձրացան, իսկ դեպի Արաբայի ծովը, այսինքն՝ Աղի ծովը+ հոսող ջրերը ցամաքեցին։ Ջրերի հոսքը դադարեց, և ժողովուրդն անցավ գետը ու դուրս եկավ Երիքովի դիմաց։ 17  Մինչ ամբողջ Իսրայելը անցնում էր չոր հատակի վրայով+, Եհովայի ուխտի տապանակը կրող քահանաներն անշարժ կանգնած էին Հորդանանի մեջտեղում՝ չոր հատակի+ վրա, մինչև որ ամբողջ ժողովուրդը անցավ Հորդանանը։

Ծանոթագրություններ

Մոտ 890 մ։