Հոբ 14։1-22

14  «Կնոջից ծնված+ մարդու Կյանքը կարճատև է+ ու տագնապներով լի+։   Ծաղկի պես այն ծլում է ու կտրվում+։ Նա ստվերի+ պես փախչում է և դադարում գոյություն ունենալուց։   Քո աչքը հենց նրա վրա ես բացել Եվ ինձ քեզ հետ դատաստանի+ ես տանում։   Ո՞վ կարող է անմաքուրից մաքուր առաջ բերել+. Ոչ ոք։   Եթե նրա օրերը որոշված են+, Նրա ամիսների թիվը քեզ մոտ է։ Նրա համար վճիռ ես կայացրել, որ այն չխախտի։   Հայացքդ նրանից մի կողմ դարձրու, որ նա հանգստանա+, Մինչև որ վարձու աշխատողի պես հաճույք ստանա իր օրից։   Նույնիսկ ծառի համար հույս կա։ Եթե այն կտրվի, դարձյալ շիվեր կտա+, Եվ նրա ոստերը այլևս չեն վերանա։   Եթե նրա արմատը ծերանա հողի մեջ, Եվ փոշու մեջ նրա կոճղը մեռնի,   Ջրի հոտից այն շիվեր կտա+ Եվ նոր տունկի պես ճյուղ կարձակի+։ 10  Բայց մարդը մեռնում է և հաղթված պառկում, Եվ հողեղեն մարդը շունչը տալիս է. ո՞ւր է նա+։ 11  Ջրերը անհետանում են ծովից, Եվ գետը նվազում ու չորանում է+։ 12  Մարդիկ նույնպես պառկում են ու վեր չեն կենում+։ Նրանք չեն արթնանա, մինչև որ երկինքն այլևս չլինի+, Եվ իրենց քնից նրանք չեն զարթնի+։ 13  Երանի՜ թե գերեզմանում* ինձ ծածկեիր+, Մինչև քո բարկության անցնելը ինձ թաքցնեիր, Ինձ համար ժամանակ սահմանեիր+ ու հիշեիր ինձ+։ 14  Եթե մարդը մահանա, մի՞թե դարձյալ կապրի+։ Հարկադիր աշխատանքիս* բոլոր օրերում պիտի սպասեմ+, Մինչև որ իմ ազատումը գա+։ 15  Դու կկանչես, ու ես կպատասխանեմ քեզ+, Եվ դու կկարոտես քո ձեռքի գործին։ 16  Բայց հիմա դու հաշվում ես քայլերս+. Դու միայն մեղքիս ես ուշադիր նայում+։ 17  Անօրենությունս կնքված է պայուսակի մեջ+, Եվ դու սոսնձում ես հանցանքս։ 18  Բայց նույնիսկ լեռը փուլ գալով կանհետանա, Եվ ժայռը կհեռացվի իր տեղից։ 19  Ջուրը քարեր է մաշեցնում, Նրա հեղեղը լվանում-​տանում է երկրի փոշին. Այդպես դու կործանել ես մահկանացու մարդու հույսը։ 20  Դու հավիտյան հաղթում ես նրան, և նա հեռանում է+. Այլանդակում ես նրա երեսը և ուղարկում նրան։ 21  Նրա որդիները պատիվ են ստանում, բայց նա չգիտի այդ մասին+, Նրանք աննշան են դառնում, բայց նա ուշադրություն չի դարձնում։ 22  Սակայն նրա միսը, մինչ իր վրա է, պիտի ցավի, Եվ նրա հոգին, մինչ իր մեջ է, պիտի սգա»։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Այլաբանական ակնարկ է մահվան ստրուկը դառնալու վերաբ.։