Հոբ 26։1-14

26  Հոբը պատասխանեց՝ ասելով.   «Օ՜, որքա՜ն օգնեցիր անզորին, Ինչպե՜ս փրկեցիր ուժ չունեցող բազուկը+։   Որքա՜ն խորհուրդներ տվեցիր իմաստություն+ չունեցողին Եվ շատ-​շատերին իմաստություն իմացրիր։   Այդ ո՞ւմ խոսքեր ասացիր, Եվ ո՞ւմ շունչը դուրս եկավ քեզնից։   Անզոր մեռելները սարսռում են Ջրերի և նրանցում բնակվողների տակ+։   Գերեզմանը* մերկ է նրա առաջ+, Եվ կործանման վայրը ծածկոց չունի։   Նա հյուսիսը տարածում է դատարկ տարածության վրա+, Երկիրը կախում է ոչնչի վրա։   Ջրերը նա փաթաթում է իր ամպերի մեջ+, Եվ ամպը չի պատռվում դրանց տակ։   Ծածկում է գահի դիմացը՝ Իր ամպը տարածելով դրա վրա+։ 10  Նա ջրերի երեսին շրջան է գծում+, Որտեղ լույսը խավարի է վերածվում։ 11  Երկնքի սյուները սասանվում են, Եվ նրա սաստումից նրանք ապշում են։ 12  Իր զորությամբ նա խռովեցրել է ծովը+ Եվ իր հասկացողությամբ փշրել է հարստահարողին*+։ 13  Իր քամիով նա ողորկել է երկինքը+, Նրա ձեռքը խոցել է սողացող օձին+։ 14  Ահա սրանք նրա ճանապարհների եզրերն են+, Եվ ընդամենը շշուկ է լսվում նրա մասին։ Բայց ո՞վ կարող է հասկանալ նրա հզոր որոտը»+։

Ծանոթագրություններ

Եբր.՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։
Հվնբր ծովահրեշին։