Հոբ 35։1-16
35 Եղիուսը շարունակեց իր խոսքը՝ ասելով.
2 «Սա դու արդարությո՞ւն ես համարում։
Դու ասում ես. «Իմ արդարությունը ավելին է, քան Աստծունը»+։
3 Դու ասում ես. «Քեզ ի՞նչ օգուտ կա դրանից+։
Ի՞նչ շահ ունեմ, որ մեղք չեմ գործում»+։
4 Ես կպատասխանեմ քեզ,
Նաև ընկերներիդ+, որ քեզ հետ են։
5 Վե՛ր նայիր դեպի երկինք+ ու տե՛ս,
Նայի՛ր ամպերին+, որոնք քեզնից բարձր են։
6 Եթե մեղք ես գործում, ի՞նչ ես անում նրա դեմ+,
Եվ եթե քո հանցանքները շատանում են, ի՞նչ ես անում նրան։
7 Եթե դու ճիշտ ես, ապա ի՞նչ ես տալիս նրան,
Կամ ի՞նչ է նա ստանում քո ձեռքից+։
8 Քո ամբարշտությունը քեզ նման մարդու վրա կանդրադառնա+,
Եվ քո արդարությունը՝ մարդու որդու վրա+։
9 Կեղեքումների շատության պատճառով նրանք օգնության են կանչում+,
Մեծամեծների բազկի+ պատճառով օգնություն են աղերսում։
10 Եվ ոչ ոք չի ասում. «Որտե՞ղ է Աստված՝ իմ Մեծ Ստեղծիչը+,
Որը գիշերը+ երգեր է տալիս»։
11 Նա է, որ մեզ ավելին է սովորեցնում+, քան երկրի անասուններին+,
Եվ երկնքի թռչուններից մեզ ավելի իմաստուն է դարձնում։
12 Նրանք աղաղակում են, բայց նա չի պատասխանում+
Չար մարդկանց հպարտության+ պատճառով։
13 Սակայն Աստված ստություն չի լսում+,
Եվ Ամենակարողը նրա վրա չի նայում+.
14 Առավել ևս այն դեպքում, երբ դու ասում ես, թե չես տեսնում նրան+։
Իրավական գործը նրա առաջ է, ուստի անձկագին սպասիր նրան+։
15 Բայց քանի որ Նրա բարկությունը դեռ հաշիվ չի պահանջել+,
Նա ուշադրություն չի դարձրել ծայրաստիճան անխոհեմությանը+։
16 Հոբը զուր տեղն է իր բերանը լայն բացում,
Առանց գիտելիքի՝ նա միայն խոսքեր է շատացնում»+։