Հովնան 2։1-10

2  Այդ ժամանակ Հովնանը ձկան փորից աղոթեց իր Աստված Եհովային+։  Նա ասաց. «Իմ նեղության մեջ ես կանչեցի Եհովային+, և նա պատասխանեց ինձ+։ Գերեզմանի* փորից ես օգնության կանչեցի+։ Դու լսեցիր իմ ձայնը+։   Երբ ինձ գցեցիր խորքերը՝ ծովի սրտի մեջ+, Ջրի հոսանքները շրջապատեցին ինձ։ Քո բոլոր կոհակներն ու ալիքները անցան իմ վրայով+։   Ես ասացի. «Քո աչքերի առաջից ես քշվեցի+։ Արդյոք նորից կտեսնե՞մ քո սուրբ տաճարը»+։   Ջրերը մինչև հոգիս շրջապատեցին ինձ+, ջրերի անդունդը պաշարել էր ինձ։ Ջրիմուռները փաթաթվել էին գլխիս։   Ես իջա մինչև լեռների հիմքերը։ Երկրի նիգերը փակվեցին իմ հետևից հավիտյան։ Բայց դու ինձ կենդանի հանեցիր փոսից, ո՜վ իմ Աստված Եհովա+։   Երբ հոգիս թուլացավ իմ մեջ+, ես Եհովային հիշեցի+։ Իմ աղոթքը քեզ հասավ, քո սուրբ տաճար հասավ+։   Ովքեր սուտ կուռքերին են նվիրված, իրենք իրենց զրկում են սիրառատ բարությունից+։   Իսկ ես շնորհակալական խոսքերով քեզ զոհ կմատուցեմ+։ Այն, ինչ երդվել եմ, կանեմ+։ Փրկությունը Եհովայից է»+։ 10  Որոշ ժամանակ անց Եհովան հրամայեց ձկանը, և ձուկը Հովնանին փսխեց ցամաքի վրա+։

Ծանոթագրություններ

Եբրայերեն՝ շեոլ։ Տե՛ս հավելված 11։