Հռոմեացիներ 10։1-21

10  Եղբայրնե՛ր, իմ սրտի փափագը և իսրայելացիների համար արած իմ աղաչանքն առ Աստված նրանց փրկության համար է+։  Ես վկայում եմ նրանց, ովքեր Աստծու հանդեպ նախանձախնդրություն ունեն+, բայց ոչ ճշգրիտ գիտելիքների+ համաձայն,  որովհետև չիմանալով Աստծու արդարությունը+ և ձգտելով հաստատել իրենց սեփական արդարությունը+՝ նրանք չենթարկվեցին Աստծու արդարությանը+։  Օրենքի վերջը Քրիստոսն է+, որպեսզի հավատ ընծայող ամեն ոք արդարության հասնի+։  Մովսեսը գրում է, որ Օրենքի արդար պահանջները կատարող մարդը արդարությամբ կապրի+։  Բայց հավատից բխող արդարությունը այսպես է ասում. «Մի՛ ասա քո սրտում+՝ «ո՞վ կբարձրանա երկինք»+, որպեսզի Քրիստոսին+ իջեցնի,  կամ՝ «ո՞վ կիջնի անդունդը»+, որպեսզի Քրիստոսին վեր հանի մահացածների միջից»+։  Բայց ի՞նչ է ասում Սուրբ Գիրքը. «Այդ խոսքը մոտ է քեզ, քո բերանում է և քո սրտում»+. ուզում է ասել՝ հավատի «խոսքը»+, որն էլ քարոզում ենք+։  Եթե հրապարակորեն հռչակես «քո բերանում եղող խոսքը»+, որ Հիսուսը Տեր է+, և հավատաս քո սրտում, որ Աստված հարություն տվեց նրան+, կփրկվես+, 10  քանի որ մարդը սրտով+ հավատում է արդարության համար, բայց բերանով հրապարակորեն հռչակում է+ փրկության համար։ 11  Սուրբ Գիրքն ասում է. «Ով հավատ է ընծայում նրան+, չի հիասթափվի»+։ 12  Ոչ մի խտրություն չկա հրեայի և հույնի միջև+, որովհետև Տերը մեկն է ամենքի համար, որը առատորեն+ օրհնում է բոլոր իրեն կանչողներին։ 13  «Ամեն ոք, ով կանչում է Եհովայի անունը, կփրկվի»+։ 14  Սակայն ինչպե՞ս կանչեն նրան, ում չեն հավատում+։ Կամ ինչպե՞ս հավատան նրան, ում մասին չեն լսել։ Ինչպե՞ս լսեն առանց քարոզողի+։ 15  Ինչպե՞ս քարոզեն, եթե չուղարկվեն+, ինչպես որ գրված է. «Որքա՜ն գեղեցիկ են նրանց ոտքերը, որ բարի լուր են հռչակում բարի բաների մասին»+։ 16  Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ հնազանդվեցին բարի լուրին+։ Եսայիան ասում է. «Եհո՛վա, ո՞վ հավատաց մեզանից լսած լուրին»+։ 17  Ուրեմն հավատը գալիս է լսածից+, լսածն էլ Քրիստոսի մասին խոսքից+։ 18  Բայցևայնպես, ես հարցնում եմ. մի՞թե նրանք չլսեցին։ Իրականում, «նրանց ձայնը տարածվեց ողջ երկրով մեկ+, և նրանց խոսքերը՝ մինչև բնակեցված երկրի ծայրերը»+։ 19  Այնուհանդերձ, ես հարցնում եմ. մի՞թե Իսրայելը չիմացավ+։ Առաջինը Մովսեսն է ասում. «Ես ձեր խանդը կշարժեմ նրա միջոցով, որը ազգ չէ, և ձեր մեջ սաստիկ բարկություն կբորբոքեմ մի հիմար ազգի միջոցով»+։ 20  Իսկ Եսայիան, մեծ համարձակությամբ լցված, ասում է. «Նրանք, ովքեր ինձ չէին փնտրում+, գտան ինձ, ես հայտնի դարձա նրանց, ովքեր չէին հարցնում իմ մասին»+։ 21  Սակայն Իսրայելի մասին ասում է. «Ամբողջ օրը ձեռքերս տարածում էի դեպի մի ժողովրդի, որն անհնազանդ է+ և հակաճառում է»+։

Ծանոթագրություններ