Հռոմեացիներ 3։1-31
3 Ո՞րն է, ուրեմն, հրեայի առավելությունը+, կամ ո՞րն է թլփատության օգուտը+։
2 Դրանք շատ են։ Ամենից առաջ առավելությունն այն է, որ Աստծու սրբազան պատգամները նրանց վստահվեցին+։
3 Ուրեմն ի՞նչ. եթե ոմանք հավատ չցուցաբերեցին+, մի՞թե նրանց անհավատությունը ապարդյուն կդարձնի Աստծու հավատարմությունը+։
4 Անհնարի՛ն է։ Աստված ճշմարիտ կլինի+, թեկուզև ամեն մարդ ստախոս լինի+, ինչպես և գրված է. «Այնպես որ դու արդար ես քո խոսքերում և կհաղթես, երբ քեզ դատեն»+։
5 Այնուհանդերձ, եթե մեր անարդարությունը ի հայտ է բերում Աստծու արդարությունը+, ուրեմն ի՞նչ ասենք։ Մի՞թե Աստված անիրավ է+, երբ իր ցասումն է թափում։ (Որպես մարդ+ եմ խոսում)։
6 Երբե՛ք։ Այլապես Աստված ինչպե՞ս պիտի դատի աշխարհը+։
7 Բայց եթե իմ ստի պատճառով Աստծու ճշմարտությունը+ ավելի ցայտուն է դառնում նրա փառքի համար, այդ դեպքում էլ ինչո՞ւ եմ դատվում իբրև մեղավոր+։
8 Եվ ինչո՞ւ չասենք այն, ինչում որ ոմանք մեզ սուտ մեղադրում են+՝ պնդելով, թե իբր մենք ասում ենք. «Եկեք վատ բաներ անենք, որպեսզի լավը դուրս գա»+։ Այս մարդկանց դեմ դատաստանն+ արդարացի է+։
9 Ուրեմն ի՞նչ։ Արդյո՞ք մենք ավելի լավ վիճակում ենք+։ Բոլորովի՛ն։ Մենք արդեն հաստատեցինք, որ ինչպես հրեաները, այնպես էլ հույները՝ բոլորն էլ մեղքի տակ են+,
10 ինչպես և գրված է. «Արդար մարդ չկա, նույնիսկ մեկը չկա+։
11 Չկա մեկը, որ հասկացողություն ունենա, չկա մեկը, որ Աստծուն փնտրի+։
12 Բոլորը խոտորվեցին, բոլորը միասին անպիտան դարձան. չկա մեկը, որ բարություն անի, անգամ մեկը չկա»+։
13 «Նրանց կոկորդը բաց գերեզման է, նրանք իրենց լեզուն խաբեության համար են գործածում»+։ «Իժերի թույն կա նրանց շուրթերի տակ»+։
14 «Եվ նրանց բերանը լի է անեծքով ու դառը խոսքերով»+։
15 «Նրանց ոտքերը շտապում են արյուն թափելու»+։
16 «Կործանում և թշվառություն կա նրանց ճանապարհներին+,
17 և նրանք չիմացան խաղաղության ճանապարհը»+։
18 «Աստծու հանդեպ վախ չկա նրանց աչքի առաջ»+։
19 Սակայն մենք գիտենք, որ այն ամենը, ինչ Օրենքն+ ասում է, Օրենքի տակ լինողներին է ասում, որպեսզի ամեն բերան փակվի+, և ամբողջ աշխարհը Աստծու պատժին+ ենթարկվի+։
20 Հետևաբար օրենքի գործերով ոչ մի մարմին արդար չի հայտարարվի+ նրա առաջ, որովհետև օրենքի+ միջոցով է, որ լիարժեքորեն իմանում ենք, թե ինչ է մեղքը+։
21 Բայց հիմա, օրենքից անկախ, հայտնի դարձավ Աստծու արդարությունը+, ինչպես որ դրա մասին վկայում են+ Օրենքն+ ու Մարգարեները+։
22 Այո՛, Աստծու արդարությունը Հիսուս Քրիստոսի+ հանդեպ հավատի շնորհիվ է բոլոր նրանց համար, ովքեր հավատ ունեն+, քանի որ խտրություն չկա+։
23 Բոլորը մեղք գործեցին+ ու չհասան Աստծու փառքին+,
24 և ձրի պարգև է+ այն, որ նրա անզուգական բարության+ շնորհիվ նրանք արդար են հայտարարվում այն ազատության միջոցով, որը տրվեց Քրիստոս Հիսուսի վճարած փրկանքով+։
25 Աստված մատուցեց նրան որպես զոհ հաշտության համար+, ինչը հնարավոր է նրա արյանը հավատ ընծայելու միջոցով+, որպեսզի ցույց տա իր արդարությունը, քանի որ համբերատարություն ցուցաբերելով+՝ ներում էր անցյալում կատարված մեղքերը+,
26 և որպեսզի ցույց տա իր արդարությունը+ այս ներկա ժամանակում, որ ինքը արդար լինի նույնիսկ այն ժամանակ, երբ արդար կհայտարարի+ նրան, ով հավատում է Հիսուսին։
27 Ուրեմն ո՞ւր մնաց պարծենալը+։ Վերացավ։ Ո՞ր օրենքի միջոցով+։ Գործերի՞ օրենքի+։ Անշուշտ ո՛չ, այլ հավատի օրենքի միջոցով+։
28 Մենք եզրակացնում ենք, որ մարդ արդար է հայտարարվում հավատով՝ անկախ օրենքի գործերից+։
29 Կամ մի՞թե նա միայն հրեաների Աստվածն է+։ Արդյոք մյուս ազգերինն էլ չէ՞+։ Այո՛, մյուս ազգերինն էլ է+,
30 քանի որ մեկն է Աստված+, որը հավատի միջոցով արդար կհայտարարի թե՛ թլփատվածներին+ և թե՛ անթլփատներին+։
31 Ուստի մի՞թե մեր հավատով վերացնում ենք օրենքը+։ Բնա՛վ։ Ընդհակառակը՝ հաստատում ենք այն+։