Հռոմեացիներ 8։1-39

8  Քրիստոս Հիսուսի հետ միության մեջ լինողների համար դատապարտություն չկա+։  Այն ոգու+ օրենքը+, որ ձեզ կյանք+ է տալիս Քրիստոս Հիսուսում, ազատել է+ ձեզ մեղքի ու մահվան օրենքից+։  Եվ այն, ինչը Օրենքը անկարող էր անել+ (քանի որ տկար էր+ մարմնի պատճառով), Աստվա՛ծ արեց՝ ուղարկելով իր Որդուն+ մեղավոր մարմնի նմանությամբ+, որպեսզի վերացնի մեղքը+, և այդպիսով նա դատապարտեց մեղքը մարմնում,  որպեսզի Օրենքի արդար պահանջները կատարվեն+ մեզանում, որ քայլում ենք ոչ թե ըստ մարմնական ցանկությունների, այլ ըստ ոգու+։  Ովքեր քայլում են ըստ մարմնական ցանկությունների+, իրենց միտքը մարմնավոր բաների վրա են կենտրոնացնում, բայց ովքեր ըստ ոգու են քայլում, ոգու համաձայն են մտածում+։  Մարմնավոր բաների մասին մտածելը մահվան է տանում+, բայց ոգու+ համաձայն մտածելը տանում է դեպի կյանք և խաղաղություն,  որովհետև մարմնավոր բաների մասին մտածելը թշնամություն+ է Աստծու դեմ, քանի որ մարմինը չի հպատակվում+ Աստծու օրենքին և չի էլ կարող։  Ուստի ովքեր մարմնավոր են+, չեն կարող հաճեցնել Աստծուն։  Սակայն դուք ապրում եք ոչ թե ըստ մարմնական ցանկությունների, այլ ըստ ոգու+, եթե Աստծու ոգին իսկապես բնակվում է ձեր մեջ+։ Բայց եթե որևէ մեկը չունի Քրիստոսի ոգին+, նա չի պատկանում նրան։ 10  Իսկ եթե Քրիստոսը միության մեջ է ձեզ հետ+, ուրեմն մարմինը իրոք որ մեռած է մեղքի պատճառով, բայց ոգին կյանք է+ արդարության պատճառով։ 11  Ուստի եթե նրա ոգին, ով հարություն տվեց Հիսուսին+, բնակվում է ձեր մեջ, ապա Քրիստոս Հիսուսին հարություն տվողը կկենդանացնի+ նաև ձեր մահկանացու մարմինները իր ոգու միջոցով, որը բնակվում է ձեր մեջ։ 12  Ուրեմն, եղբայրնե՛ր, մենք պարտավորված չենք մարմնի առջև, որ ապրենք ըստ մարմնի+, 13  որովհետև եթե ապրեք ըստ մարմնական ցանկությունների, անշուշտ կմեռնեք+, բայց եթե ոգով սպանեք+ մարմնի գործերը, կապրեք։ 14  Բոլոր նրանք, ովքեր Աստծու ոգով են առաջնորդվում, նրանք են Աստծու որդիները+։ 15  Դուք չստացաք ծառա լինելու ոգի, որ կրկին ձեզ վախ պատճառի+, այլ ստացաք որդեգրության+ ոգի+, որով էլ մենք բացականչում ենք. «Ա՛բբա+, Հա՛յր»։ 16  Ոգին+ ինքը վկայություն է տալիս+ մեր ոգու հետ+, որ մենք Աստծու զավակներն ենք+։ 17  Եվ եթե զավակներ ենք, ապա նաև ժառանգներ, անշուշտ, Աստծու ժառանգներ, սակայն Քրիստոսի ժառանգակիցներ+, որ եթե միասին չարչարվում ենք+, միասին էլ փառավորվենք+։ 18  Ուստի ես կարծում եմ, որ ներկա ժամանակի չարչարանքները+ ոչինչ են՝ համեմատած այն փառքի հետ+, որը հայտնվելու է մեր մեջ։  19  Ստեղծագործությունը+ մեծ ակնկալությամբ+ սպասում է Աստծու որդիների+ հայտնվելուն։ 20  Ստեղծագործությունը հպատակվեց ունայնությանը+ ոչ թե իր սեփական կամքով, այլ նրա միջոցով, ով հպատակեցրեց նրան այն հույսի հիման վրա+, 21  որ ստեղծագործությունը+ ինքն էլ ազատ կարձակվի+ ապականության ստրկությունից և կունենա Աստծու զավակների փառահեղ ազատությունը։ 22  Գիտենք, որ մինչև հիմա բոլոր ստեղծվածները հառաչում են և ցավի մեջ են։ 23  Բացի դրանից, մենք ինքներս էլ, որ առաջին պտուղն ունենք+, այսինքն՝ ոգին, այո՛, մենք էլ ենք մեր մեջ հառաչում+՝ փափագով սպասելով որդեգրվելուն+, փրկանքի միջոցով մեր մարմիններից ազատվելուն։ 24  Մենք այս հույսով փրկվեցինք+. սակայն տեսանելի հույսը հույս չէ, քանի որ երբ մարդ մի բան տեսնում է, էլ ինչպե՞ս կհուսա դրան։ 25  Բայց եթե մենք հույս ունենք+ մի բանի, որը չենք տեսնում+, ապա տոկունությամբ+ շարունակում ենք սպասել դրան։ 26  Նույնպես էլ ոգին+ է օգնության հասնում մեր թուլություններին+, որովհետև չգիտենք ինչի մասին աղոթել+ (երբ անհրաժեշտ է դա անել), սակայն ոգին+ բարեխոսում է մեզ համար, երբ մենք հառաչում ենք, թեև անձայն։ 27  Սակայն սրտեր քննողը+ գիտի, թե ոգին+ ինչ նկատի ունի, որովհետև այն բարեխոսում է սրբերի+ համար՝ Աստծու կամքի համեմատ։ 28  Իսկ մենք գիտենք, որ Աստված իր բոլոր գործերը+ իրար հետ համաձայնեցնում է իրեն սիրողների օգտի համար, ովքեր կանչված են նրա նպատակի համաձայն+, 29  որովհետև նրանց, ում սկզբից ճանաչեց+, նաև նախապես որոշեց+, որ նմանվեն+ իր Որդու պատկերին+, որպեսզի նա լինի անդրանիկը+ բազում եղբայրների մեջ+։ 30  Որոնց նա նախապես որոշեց+, նաև կանչեց+, իսկ որոնց կանչեց, նաև արդար հայտարարեց+։ Եվ վերջապես, որոնց արդար հայտարարեց, նաև փառավորեց+։ 31  Ուրեմն ի՞նչ ասենք այս բաների մասին։ Եթե Աստված մեր կողմն է, ո՞վ կարող է մեզ հակառակ լինել+։ 32  Նա, ով նույնիսկ իր սեփական Որդուն չխնայեց+, այլ մեր բոլորի համար տվեց նրան+, էլ ինչպե՞ս նրա հետ միասին մեզ չի շնորհի մնացած բոլոր բաները+։ 33  Ո՞վ կարող է մեղադրանք հարուցել Աստծու ընտրյալների դեմ+։ Չէ՞ որ Աստված է արդար հայտարարում նրանց+։ 34  Ո՞վ կարող է դատապարտել նրանց։ Չէ՞ որ Քրիստոս Հիսուսը, որը մահացավ, ավելի ճիշտ՝ հարություն առավ, և Աստծու աջ կողմում է+, բարեխոսում է մեզ համար+։ 35  Ո՞վ կարող է բաժանել մեզ Քրիստոսի սիրուց+. նեղությո՞ւնը, վի՞շտը, հալածա՞նքը, սո՞վը, մերկությո՞ւնը, վտա՞նգը, թե՞ սուրը+։ 36  Ինչպես և գրված է. «Քեզ համար ամեն օր մեզ սպանում են, մորթվելու ոչխարներ են մեզ համարում»+։ 37  Սակայն այս բոլոր բաներից մենք լիովին հաղթանակած+ ենք դուրս գալիս նրա միջոցով, ով սիրեց մեզ։ 38  Ես համոզված եմ, որ ո՛չ մահը, ո՛չ կյանքը+, ո՛չ հրեշտակները+, ո՛չ կառավարությունները+, ո՛չ ներկայիս բաները, ո՛չ գալիք բաները, ո՛չ զորությունները+, 39  ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ որևէ այլ ստեղծագործություն չեն կարող բաժանել մեզ Աստծու սիրուց, որ մեր Տեր Քրիստոս Հիսուսում է+։

Ծանոթագրություններ