Հռոմեացիներ 9։1-33

9  Ես ճշմարտությունն+ եմ ասում Քրիստոսում, չեմ ստում+, քանի որ իմ խիղճը վկայություն է տալիս ինձ հետ սուրբ ոգով,  որ ես մեծ տրտմություն և անվերջանալի ցավ ունեմ իմ սրտում+։  Ես կուզեի, որ ինքս Քրիստոսից առանձնացված լինեի ինչպես անիծված, որպեսզի օգնեմ իմ եղբայրներին+՝ իմ ազգակիցներին+,  այսինքն՝ իսրայելացիներին+, որոնց Աստված որդեգրեց+ ու տվեց փառքը+, ուխտերը+, Օրենքը+, խոստումները+ և սուրբ ծառայություն+ անելու պատիվը։  Նրանք առաջ եկան նահապետներից+, և նրանցից էլ մարմնապես սերվեց Քրիստոսը+։ Աստված+, որ ամենի վրա է, օրհնյալ լինի հավիտյան։ Ամեն։  Սակայն սա չի նշանակում, թե Աստծու խոսքը չի կատարվել+, որովհետև ոչ բոլորը, որ Իսրայելից են սերվում, իսկապես «Իսրայել» են+։  Եվ ոչ էլ Աբրահամի սերունդը լինելու պատճառով է, որ նրանք բոլորը զավակներ են+, այլ ինչպես գրված է. «Քեզ խոստացված «սերունդը» Իսահակի միջոցով առաջ կգա»+։  Այսինքն՝ մարմնավոր զավակները+ իրականում Աստծու զավակները չեն+, այլ խոստումով առաջ եկած զավակներն են+ սերունդ համարվում,  իսկ խոստումը հետևյալն էր. «Այս ժամանակ կգամ, և Սառան որդի կունենա»+։ 10  Սակայն միայն այդ դեպքը չէր, այլ նաև այն, երբ Ռեբեկան երկվորյակներով+ հղիացավ մեր նախահայր Իսահակից։ 11  Երբ նրանք դեռ չէին ծնվել և ոչ էլ մի բարի կամ չար բան էին գործել+ (որպեսզի ընտրելու վերաբերյալ Աստծու նպատակը շարունակի կախված լինել ոչ թե գործերից, այլ Կանչողից)+, 12  նրան ասվեց. «Մեծը փոքրի ծառան կլինի»+։ 13  Ինչպես և գրված է. «Ես Հակոբին սիրեցի, բայց Եսավին ատեցի»+։ 14  Հիմա ի՞նչ ասենք։ Մի՞թե անարդարություն կա Աստծու մոտ+։ Անհնարի՛ն է։ 15  Ահա թե նա ինչ է ասում Մովսեսին. «Կողորմեմ նրան, ում կուզենամ ողորմել, և կկարեկցեմ նրան, ում կուզենամ կարեկցել»+։ 16  Ուրեմն ո՛չ ցանկացողից է կախված և ո՛չ էլ վազողից, այլ Աստծուց+, որը ողորմած է+։ 17  Փարավոնի մասին Գիրքն ասում է. «Քեզ թույլ տվեցի մնալ այն պատճառով, որ քեզնով ցույց տամ իմ զորությունը և որ իմ անունը հռչակվի ամբողջ երկրով մեկ»+։ 18  Ուստի ում որ նա կամենում է, ողորմում է+, և ում որ կամենում է, թույլ է տալիս համառ դառնալ+։ 19  Սակայն դու ինձ կասես. «Էլ ինչո՞ւ է մեղադրում։ Ո՞վ է հակառակվել նրա հստակ արտահայտված կամքին»+։ 20  Ո՛վ մարդ+, ո՞վ ես դու, որ հակաճառես Աստծուն+։ Մի՞թե պատրաստված իրը կասի իրեն պատրաստողին. «Ինչո՞ւ ինձ այսպիսին պատրաստեցիր»+։ 21  Մի՞թե բրուտը+ իշխանություն չունի կավի վրա, որ միևնույն զանգվածից մի անոթ պատրաստի պատվավոր գործածության համար և մեկ ուրիշն էլ պատրաստի ոչ պատվավոր գործածության համար+։ 22  Եվ ի՞նչ, եթե Աստված, որ թեև կամենում էր ցույց տալ իր զայրույթը և հայտնի դարձնել իր զորությունը, մեծ համբերատարությամբ հանդուրժեց բարկության անոթներին, որոնք կործանման համար էին պատրաստված+, 23  որպեսզի իր փառքի հարստությունը հայտնի դարձնի+ ողորմության անոթների+ վրա, որոնց նա նախապես պատրաստել էր փառքի համար+, 24  այսինքն՝ մեզ, ում նա կանչեց ոչ միայն հրեաների միջից, այլև մյուս ազգերի+։ 25  Ինչպես որ Օսեեի գրքում է նա ասում. «Ով իմ ժողովուրդը+ չէ, «իմ ժողովուրդ» պիտի կոչեմ, և ով սիրելի չէ, «սիրելի» պիտի կոչեմ+, 26  և այն վայրում, որտեղ նրանց ասվեց՝ «դուք իմ ժողովուրդը չեք», այնտեղ նրանք «կենդանի Աստծու որդիներ»+ կկոչվեն»։ 27  Բացի դրանից, Եսայիան Իսրայելի մասին բացականչում է. «Թեև Իսրայելի որդիների թիվը ծովի ավազի չափ էլ լինի+, մնացորդը պիտի փրկվի+։ 28  Եհովան հաշվեհարդար կտեսնի երկրի վրա բնակվողների հետ վերջնականապես և անհապաղ»+։ 29  Եսայիան նաև կանխավ ասել էր. «Եթե Զորքերի Տեր Եհովան+ մեզ համար սերունդ չթողներ, մենք Սոդոմի պես կդառնայինք և Գոմորին կնմանվեինք»+։ 30  Հիմա ի՞նչ ասենք։ Այն, որ այլազգի մարդիկ, թեև հետամուտ չէին լինում արդարությանը, արդարության հասան+. արդարություն, որը հավատից է գալիս+։ 31  Մինչդեռ Իսրայելը, որը թեև հետամուտ էր լինում արդարության օրենքին, չհասավ այդ օրենքին+։ 32  Ինչո՞ւ։ Քանի որ նա հետամուտ եղավ դրան ոչ թե հավատով, այլ իբրև թե գործերով+։ Նրանք սայթաքեցին՝ բախվելով «գայթակղության քարին»+, 33  ինչպես որ գրված է. «Ահա ես Սիոնում գայթակղության քար+ և սայթաքելու վեմ+ եմ դնում, բայց դրան հավատ ընծայողը չի հիասթափվի»+։

Ծանոթագրություններ