Ղուկաս 12։1-59

12  Այդ ընթացքում հազարավոր մարդիկ հավաքվեցին, այնքան շատ, որ իրար ոտքեր էին կոխոտում, և Հիսուսը սկսեց խոսել՝ նախ դիմելով իր աշակերտներին. «Զգո՛ւյշ եղեք փարիսեցիների թթխմորից+, այսինքն՝ կեղծավորությունից+։  Չկա մի ծածուկ բան, որ հայտնի չդառնա, և մի գաղտնիք, որ չիմացվի+։  Ուստի ինչ որ խավարում ասեք, լույսի մեջ կլսվի, և ինչ որ սենյակներում շշուկով ասեք, տանիքների վրայից կհռչակվի+։  Ասում եմ ձեզ, ի՛մ ընկերներ+, մի՛ վախեցեք նրանցից, ովքեր սպանում են մարմինը և դրանից հետո ուրիշ ոչինչ չեն կարող անել+։  Բայց ասեմ, թե ումից պետք է վախենաք. վախեցեք նրանից+, ով սպանելուց հետո իշխանություն ունի գեհենի* մեջ նետելու+։ Այո՛, ասում եմ ձեզ, Նրանի՛ց վախեցեք+։  Չէ՞ որ հինգ ճնճղուկը վաճառվում է չնչին արժեք ունեցող երկու մետաղադրամով*, սակայն նրանցից և ոչ մեկը չի մոռացվում Աստծու առաջ+։  Իսկ ինչ վերաբերում է ձեզ, ձեր գլխի բոլոր մազերն+ անգամ հաշվված են։ Մի՛ վախեցեք, դուք շատ ճնճղուկներից ավելի թանկ եք+։  Ասում եմ ձեզ. ամեն ոք, ով մարդկանց առաջ դավանի+, որ իմ աշակերտն է, մարդու Որդին էլ նրան իր աշակերտը կդավանի Աստծու հրեշտակների առաջ+։  Իսկ ով որ ինձ ուրանա+ մարդկանց առաջ, ես էլ նրան կուրանամ Աստծու հրեշտակների առաջ+։ 10  Եվ ով որ մարդու Որդու դեմ մի խոսք ասի, կներվի նրան, բայց ով որ սուրբ ոգու դեմ հայհոյի, չի ներվի+։ 11  Երբ ձեզ տանեն հանրային հավաքույթների, պետական պաշտոնյաների և իշխանությունների առաջ, մի՛ մտահոգվեք, թե ինչպես պիտի ձեզ պաշտպանեք և ինչ պիտի ասեք+, 12  որովհետև սուրբ ոգին+ հենց նույն ժամին կսովորեցնի ձեզ, թե ինչ պիտի ասեք»+։ 13  Այդ ժամանակ ժողովրդի միջից մեկն ասաց նրան. «Ուսուցի՛չ, իմ եղբորն ասա, որ ժառանգությունը բաժանի ինձ հետ»։ 14  Նա էլ ասաց նրան. «Ո՛վ մարդ, ինձ ո՞վ դատավոր կամ ունեցվածք բաժանող նշանակեց+ ձեզ վրա»։ 15  Ապա ասաց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգո՛ւյշ կացեք ամեն տեսակ ագահությունից+, որովհետև նույնիսկ երբ մարդ առատությամբ ունի, նրա կյանքը կախված չէ իր ունեցվածքից»+։ 16  Եվ նրանց մի առակ պատմեց. «Մի հարուստ մարդու հողը առատ բերք տվեց։ 17  Նա սկսեց խորհել. «Հիմա ի՞նչ անեմ, բերքս ամբարելու տեղ չունեմ»։ 18  Ուստի ասաց. «Ահա՛ թե ինչ կանեմ+. իմ ամբարները կքանդեմ ու ավելի մեծերը կկառուցեմ, իմ ամբողջ ցորենն ու բարիքները այնտեղ կհավաքեմ+ 19  և իմ հոգուն կասեմ+. «Ո՛վ հոգիս, շատ բարիքներ ունես շատ տարիների համար կուտակած. հանգստացի՛ր, կե՛ր, խմի՛ր ու վայելի՛ր»»+։ 20  Բայց Աստված ասաց նրան. «Անխոհե՛մ, այս գիշեր քո հոգին կպահանջեն քեզանից+։ Ո՞ւմ են մնալու քո դիզած բաները»+։ 21  Այդպես էլ կլինի այն մարդուն, որն իր համար գանձ է կուտակում, բայց Աստծու աչքին հարուստ չէ»+։ 22  Այնուհետև իր աշակերտներին ասաց. «Հետևաբար ասում եմ ձեզ. այլևս մի՛ մտահոգվեք ձեր հոգիների համար, թե ինչ պիտի ուտեք, և ոչ էլ ձեր մարմինների համար, թե ինչ պիտի հագնեք+։ 23  Չէ՞ որ հոգին ուտելիքից ավելի թանկ է, և մարմինը՝ հագուստից։ 24  Նայեք ագռավներին+, որ ո՛չ ցանում են, ո՛չ հնձում, ո՛չ շտեմարան ունեն, ո՛չ էլ ամբար, բայց Աստված կերակրում է նրանց։ Որքա՜ն ավելի թանկ եք դուք թռչուններից+։ 25  Ձեզանից ո՞ր մեկը մտահոգվելով կարող է իր կյանքը մեկ կանգունով* երկարացնել+։ 26  Ուրեմն եթե ամենափոքր բանը չեք կարող անել, էլ ի՞նչ կարիք կա մտահոգվելու+ մնացած բաների համար։ 27  Նայեք, թե ինչպես են շուշաններն աճում+. ո՛չ աշխատում են, ո՛չ մանում, բայց ասում եմ ձեզ, որ նույնիսկ Սողոմոնը իր ողջ փառքի մեջ դրանցից ոչ մեկի նման չհագնվեց+։ 28  Ուստի եթե Աստված այդպես է հագցնում դաշտի բույսերին, որոնք այսօր կան և վաղը փուռն են գցվում, մի՞թե ձեզ ավելի լավ չի հագցնի, ո՛վ թերահավատներ+։ 29  Ուրեմն հոգս մի՛ արեք, թե ինչ պիտի ուտեք և ինչ պիտի խմեք, և մի՛ մտատանջվեք+, 30  քանի որ աշխարհի ազգերն են, որ ջանում են ձեռք բերել այդ ամենը, բայց ձեր Հայրը գիտի, որ դրանք անհրաժեշտ են ձեզ+։ 31  Դուք շարունակեք նրա թագավորությունը փնտրել, և այդ ամենը կտրվի ձեզ+։ 32  Մի՛ վախեցիր+, փո՛քր հոտ+, որովհետև ձեր Հայրը հաճեց, որ թագավորությունը ձեզ տա+։ 33  Վաճառե՛ք+ ձեր ունեցվածքը և ողորմության նվերներ տվեք+։ Ձեզ համար չմաշվող քսակներ պատրաստեք՝ չսպառվող գանձեր երկնքում+, որտեղ ո՛չ գողն է հասնում, ո՛չ էլ ցեցն է ոչնչացնում։ 34  Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի+։ 35  Թող ձեր մեջքերը+ գոտևորված լինեն, և ձեր ճրագները+՝ վառված, 36  իսկ դուք նման եղեք այն մարդկանց, ովքեր սպասում են, թե իրենց տերը+ երբ կվերադառնա հարսանիքից+, որպեսզի երբ գա և դուռը թակի+, նրանք անմիջապես բաց անեն նրա առաջ։ 37  Երջանիկ են այն ծառաները, որոնց տերը արթուն կգտնի, երբ գա+։ Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա գոտին կկապի+, սեղանի շուրջ թիկնել կտա նրանց և մոտ գալով՝ սպասավորություն կանի նրանց+։ 38  Իսկ եթե նա տեղ հասնի գիշերվա երկրորդ պահին* կամ նույնիսկ երրորդին* և նրանց արթուն գտնի, ապա երջանիկ են նրանք+։ 39  Բայց սա՛ իմացեք, որ եթե տանտերը իմանա, թե որ ժամին է գողը գալու, արթուն կմնա և թույլ չի տա, որ իր տուն ներխուժեն+։ 40  Դուք նույնպես պատրաստ եղեք, որովհետև մարդու Որդին գուցե գա այն ժամին, որ դուք չեք կարծում»+։ 41  Պետրոսն ասաց. «Տե՛ր, այս առակը մե՞զ ես ասում, թե՞ նաև մյուսներին»։ 42  Տերն էլ ասաց. «Ո՞վ է այն հավատարիմ և իմաստուն+ տնտեսը+, որին իր տերը կնշանակի իր բոլոր սպասավորների վրա, որպեսզի նրանց բաժին կերակուրը տա ճիշտ ժամանակին+։ 43  Երջանիկ է այդ ծառան, եթե նրա տերը, գալով, նրան այդպես անելիս գտնի+։ 44  Ճշմարիտ ասում եմ ձեզ. նա կնշանակի նրան իր ողջ ունեցվածքի վրա+։ 45  Բայց եթե այդ ծառան իր սրտում ասի՝ «իմ տերը ուշանում է գալ»+, սկսի ծեծել ծառաներին ու աղախիններին, ուտի, խմի ու հարբի+, 46  այդ ծառայի տերը կգա այն օրը, երբ նա չի սպասում, և այն ժամին, որ նա չգիտի+, և խստությամբ կպատժի նրան ու նրա բաժինը կդնի անհավատարիմների հետ+։ 47  Այդ ժամանակ այն ծառան, որը հասկացել է իր տիրոջ կամքը, բայց չի պատրաստվել կամ չի վարվել նրա կամքի համաձայն, շատ կծեծվի+։ 48  Իսկ նա, որը առանց հասկանալու+ է ծեծի արժանի բաներ արել, քիչ կծեծվի+։ Ում որ շատ է տրվել, նրանից շատ կպահանջվի+, և ում որ շատ են վստահել, սովորականից շատ կպահանջեն նրանից+։ 49  Ես եկա, որ կրակ գցեմ+ երկրի վրա, և դրանից ավել ի՞նչ կամենամ, եթե այն արդեն բորբոքված է։ 50  Մի մկրտություն կա, որով ես պիտի մկրտվեմ, և որքա՜ն եմ մտահոգվում, մինչև որ այն ավարտվի+։ 51  Կարծում եք, թե ես եկա խաղաղությո՞ւն բերելու երկրի վրա։ Ո՛չ, ասում եմ ձեզ, հակառակը՝ բաժանում+։ 52  Այսուհետև մեկ տան մեջ հինգ հոգի իրարից բաժանված կլինեն. երեքը՝ երկուսի դեմ կլինեն, և երկուսը՝ երեքի+։ 53  Հայրը կբաժանվի որդուց, որդին՝ հորից, մայրը՝ աղջկանից, աղջիկը՝ մորից, սկեսուրը՝ հարսից, և հարսը՝ սկեսրոջից»+։ 54  Ապա նա ժողովրդին ասաց. «Երբ տեսնում եք, որ արևմուտքից ամպ է բարձրանում, իսկույն ասում եք՝ «փոթորիկ է լինելու», և այդպես էլ լինում է+։ 55  Եվ երբ տեսնում եք, որ հարավային քամի է փչում, ասում եք՝ «սաստիկ շոգ է լինելու», և լինում է։ 56  Կեղծավորնե՛ր, գիտեք, թե ինչպես արտաքինից քննել երկինքն ու երկիրը, բայց ինչպե՞ս է, որ չգիտեք, թե ինչպես քննել այս ժամանակը+։ 57  Ինչո՞ւ ինքներդ չեք դատում, թե ինչն է արդար+։ 58  Երբ քո հակառակորդի հետ գնում ես իշխանի մոտ, ձգտիր վեճդ ճանապարհին հարթել նրա հետ, որ քեզ չտանի դատավորի մոտ, դատավորն էլ չհանձնի քեզ դատավճիռն իրականացնողին, իսկ նա քեզ բանտը չնետի+։ 59  Ասում եմ քեզ. այնտեղից դուրս չես գա, մինչև որ վերջին լումադ չվճարես»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս հավելված 12։
Հուն.՝ «ասսարիոն»։ Պղնձե մետաղադրամ, որը դինարի մեկ տասնվեցերորդ մասն էր։ Դինարը աշխատողի ամբողջ օրվա աշխատավարձն էր։ Տե՛ս հավելված 17։
Մեկ կանգունը հվսր է 44,5 սմ։ Տե՛ս հավելված 17։
Տե՛ս Մկ 13։35-ի ծնթ.։
Տե՛ս Մկ 13։35-ի ծնթ.։