Ղուկաս 13։1-35

13  Այդ ժամանակ այնտեղ կային մարդիկ, որոնք պատմեցին նրան այն գալիլեացիների+ մասին, որոնց արյունը Պիղատոսը խառնել էր նրանց զոհաբերությունների հետ։  Նա էլ ասաց նրանց. «Մի՞թե կարծում եք, թե այդ գալիլեացիները, որ կրեցին այս բաները, մյուս գալիլեացիներից ավելի մեղավոր էին+։  Ո՛չ, ասում եմ ձեզ, բայց եթե չզղջաք, դուք բոլորդ էլ այդպես կկործանվեք+։  Կամ այն տասնութ հոգին, որոնց վրա Սիլովամում աշտարակը փուլ եկավ և սպանեց նրանց, մի՞թե կարծում եք, թե նրանք ավելի մեղավոր* էին, քան Երուսաղեմում բնակվող մյուս բոլոր մարդիկ։  Ո՛չ, ասում եմ ձեզ, բայց եթե չզղջաք, դուք բոլորդ էլ նույն ձևով կկործանվեք»+։  Ապա այս առակը պատմեց. «Մի մարդ իր խաղողի այգում+ թզենի էր տնկել, և նա եկավ նրա վրա պտուղ փնտրելու+, բայց ոչինչ չգտավ+։  Ուստի խաղողագործին ասաց. «Արդեն երեք տարի է+, որ գալիս եմ այս թզենու վրա պտուղ փնտրելու, բայց ոչինչ չեմ գտնում։ Կտրի՛ր այն+։ Ինչո՞ւ զուր տեղը հող զբաղեցնի»։  Նա էլ ասաց. «Տե՛ր, թող+ այս տարի էլ մնա, նրա շուրջը փորեմ ու գոմաղբ լցնեմ,  և եթե ապագայում պտուղ տա, լա՛վ, իսկ եթե ոչ, կկտրես այն»»+։ 10  Մի շաբաթ օր Հիսուսը ժողովարաններից մեկում ուսուցանում էր։ 11  Այնտեղ մի կին կար, որ տասնութ տարի հիվանդ էր, որի պատճառը չար ոգին էր+. նա կծկված էր ու չէր կարողանում ուղղվել։ 12  Այդ կնոջը տեսնելով՝ Հիսուսը դիմեց նրան՝ ասելով. «Ո՛վ կին, դու ազատված+ ես քո հիվանդությունից»։ 13  Եվ իր ձեռքերը նրա վրա դրեց, նա էլ իսկույն ուղղվեց+ ու սկսեց փառաբանել Աստծուն։ 14  Բայց ժողովարանի պետը, տեսնելով, որ Հիսուսը շաբաթ օրով բուժեց, վրդովվեց ու ժողովրդին ասաց. «Վեց օր կա, որոնց ընթացքում կարելի է գործ անել+, ուստի այդ օրերի՛ն եկեք և բուժվեք, այլ ոչ թե շաբաթ օրը»+։ 15  Սակայն Տերն ասաց նրան. «Կեղծավորնե՛ր+, ձեզանից ամեն մեկը շաբաթ օրը չի՞ արձակում իր ցուլը կամ էշը մսուրից և չի՞ տանում ջուր խմեցնելու+։ 16  Իսկ այս կինը, որ Աբրահամի դուստրն է+, և որին Սատանան տասնութ տարի է՝ կապված էր պահում, արդյոք արժանի չէ՞ր, որ շաբաթ օրը այդ կապանքից ազատ արձակվեր»։ 17  Այս խոսքերից նրա բոլոր հակառակորդներն ամաչեցին+, իսկ ամբողջ ժողովուրդը ուրախանում էր այն բոլոր փառավոր գործերի համար, որ նա անում էր+։ 18  Նա շարունակեց. «Ինչի՞ է նման Աստծու թագավորությունը, և ինչի՞ հետ այն համեմատեմ+։ 19  Այն նման է մանանեխի հատիկի, որ մի մարդ վերցրեց ու ցանեց իր պարտեզում։ Այն աճեց ու ծառ դարձավ, և երկնքի թռչունները+ բնակվեցին նրա ճյուղերի մեջ»+։ 20  Նա դարձյալ ասաց. «Ինչի՞ հետ համեմատեմ Աստծու թագավորությունը։ 21  Այն նման է թթխմորի, որը մի կին վերցրեց և խառնեց երեք մեծ չափ* ալյուրի մեջ, մինչև որ ամբողջ զանգվածը խմորվեց»+։ 22  Հիսուսը, շարունակելով իր ճանապարհը դեպի Երուսաղեմ, անցնում էր քաղաքների ու գյուղերի միջով և սովորեցնում էր մարդկանց+։ 23  Մի մարդ հարցրեց նրան. «Տե՛ր, քի՞չ են փրկվողները»+։ Նա էլ պատասխանեց. 24  «Ամեն ջանք գործադրեք+, որ նեղ դռնով ներս մտնեք+, որովհետև ասում եմ ձեզ, շատերը կուզենան մտնել, բայց չեն կարողանա+։ 25  Երբ տանտերը վեր կենա և դուռը փակի, և դուք դրսում կանգնեք ու սկսեք դուռը թակել ու ասել՝ «Տե՛ր, բաց արա»+, նա էլ կասի. «Չգիտեմ, թե որտեղից եք դուք»+։ 26  Դուք կասեք. «Մենք կերանք ու խմեցինք քո առաջ, և դու ուսուցանեցիր մեր գլխավոր փողոցներում*»+։ 27  Բայց նա կասի ձեզ. «Չգիտեմ, թե որտեղից եք։ Հեռացե՛ք ինձանից, բոլոր անարդարություն գործողնե՛րդ»+։ 28  Այնտեղ դուք լաց կլինեք և կկրճտացնեք ձեր ատամները+, երբ տեսնեք Աբրահամին, Իսահակին, Հակոբին և բոլոր մարգարեներին Աստծու թագավորության մեջ+, իսկ ձեզ՝ դուրս նետված։ 29  Մարդիկ կգան արևելքից ու արևմուտքից, հյուսիսից ու հարավից+ և սեղանի շուրջ կթիկնեն Աստծու թագավորության մեջ+։ 30  Այսպիսով՝ ոմանք, ովքեր վերջիններ են, առաջիններ կլինեն, իսկ ոմանք, ովքեր առաջիններ են, վերջիններ կլինեն»+։ 31  Այդ ժամին մի քանի փարիսեցիներ եկան ու ասացին նրան. «Դո՛ւրս եկ ու գնա՛ այստեղից, որովհետև Հերովդեսն ուզում է սպանել քեզ»։ 32  Նա էլ ասաց նրանց. «Գնացե՛ք ու ասացե՛ք այդ աղվեսին+. «Այսօր և վաղը ես դևեր կհանեմ և բուժումներ կանեմ, իսկ երրորդ օրը կվերջացնեմ»+։ 33  Սակայն այսօր և վաղը ես կշարունակեմ ճամփորդել, իսկ հաջորդ օրը կգնամ, որովհետև անհնար է, որ որևէ մարգարե Երուսաղեմից դուրս մահվան մատնվի+։ 34  Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, մարգարեներին սպանող+ և քեզ մոտ ուղարկվածներին քարկոծող+... Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին այնպես, ինչպես հավն է հավաքում իր ճտերին թևերի տակ+, բայց դուք չուզեցիք+։ 35  Ահա ձեր տունը*+ լքված է թողնվում ձեզ։ Ասում եմ ձեզ. այլևս չեք տեսնի ինձ, մինչև որ չասեք. «Օրհնյա՜լ է նա, ով գալիս է Եհովայի անունով»»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «պարտապան»։
Հուն.՝ սատա։ Ալյուրի և ընդեղենների չափման միավոր, որը հվսր է 7,33 լ.։
Տե՛ս Մթ 6։5-ի ծնթ.։
Այսինքն՝ տաճարը։