Ղուկաս 15։1-32

15  Բոլոր հարկահավաքներն+ ու մեղավորները+ գալիս էին Հիսուսի մոտ, որ լսեն նրան։  Իսկ փարիսեցիներն ու դպիրները փնթփնթում էին՝ ասելով. «Այս մարդը ընդունում է մեղավորներին և ուտում է նրանց հետ»+։  Այդ ժամանակ նա այս առակը պատմեց նրանց.  «Եթե մի մարդ հարյուր ոչխար ունենա և նրանցից մեկին կորցնի, մի՞թե չի թողնի իննսունիննին անապատում և չի գնա կորածի հետևից, մինչև որ գտնի նրան+։  Եվ երբ գտնի, կուրախանա+ ու կդնի նրան իր ուսերին։  Երբ նա տուն գա, կկանչի իր ընկերներին ու հարևաններին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, որովհետև գտա իմ կորած ոչխարին»+։  Ասում եմ ձեզ. այդպես էլ երկնքում ավելի մեծ ուրախություն կլինի զղջացող+ մեկ մեղավորի համար, քան իննսունինը արդարների համար, որոնք զղջալու կարիք չունեն+։  Կամ եթե մի կին տասը դրախմա* ունենա և մեկ դրախման կորցնի, մի՞թե չի վառի ճրագը և չի ավլի տունը և ուշադիր չի փնտրի, մինչև որ գտնի այն։  Եվ երբ գտնի, կկանչի իր ընկերուհիներին ու հարևանուհիներին և կասի. «Ուրախացե՛ք ինձ հետ, գտա՛ իմ կորցրած դրախման»։ 10  Ասում եմ ձեզ. այդպես էլ Աստծու հրեշտակներն են ուրախանում զղջացող մեկ մեղավորի համար»+։ 11  Ապա ասաց. «Մի մարդ երկու որդի ուներ+։ 12  Կրտսերն ասաց իր հորը. «Հա՛յր, տուր ինձ քո ունեցվածքից իմ հասանելիքը»+։ Եվ հայրն իր ունեցվածքը+ բաժանեց նրանց միջև։ 13  Շատ օրեր չանցած՝ կրտսեր որդին ամեն ինչ հավաքեց ու ճանապարհ ընկավ մի հեռու երկիր և այնտեղ ցոփ ու շվայտ կյանք վարելով՝ վատնեց իր ունեցվածքը+։ 14  Երբ նա ամեն բան սպառեց, այդ երկրում սաստիկ սով սկսվեց, և նա կարիքի մեջ հայտնվեց։ 15  Ուստի գնաց այդ երկրի քաղաքացիներից մեկի մոտ, որ նա վարձի իրեն։ Նա էլ նրան ուղարկեց իր դաշտերը՝ խոզերին+ արածեցնելու։ 16  Եվ նա փափագում էր իր քաղցը հագեցնել եղջերենու պատիճներով, որոնք խոզերն էին ուտում, և ոչ ոք նրան ոչինչ չէր տալիս+։ 17  Երբ նա խելքի եկավ, ասաց. «Քանի՜ վարձկան մարդիկ ունի իմ հայրը, որ առատ հաց ունեն, մինչդեռ ես այստեղ սովից մեռնում եմ։ 18  Վեր կենամ, ճանապարհ ընկնեմ+ հորս մոտ ու ասեմ նրան. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ+։ 19  Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»»։ 20  Ուստի վեր կացավ ու գնաց իր հոր մոտ։ Երբ նա դեռ հեռու էր, նրա հայրը տեսավ նրան ու խղճահարվեց, ապա վազեց, նրա վզովն ընկավ ու համբուրեց։ 21  Որդին ասաց. «Հա՛յր, ես մեղք եմ գործել երկնքի ու քո դեմ+։ Ես այլևս արժանի չեմ քո որդին կոչվելու։ Ինձ քո վարձկաններից մեկի պես դարձրու»+։ 22  Սակայն հայրը ծառաներին ասաց. «Իսկույն բերեք ամենալավ պատմուճանը և հագցրեք+ նրան, ձեռքին մատանի+ դրեք և ոտքերին սանդալներ հագցրեք։ 23  Բերեք պարարտ+ ցուլը ու մորթեք, եկեք ուտենք և ուրախանանք, 24  որովհետև իմ այս որդին մեռած էր և կենդանացավ+, կորած էր և գտնվեց»։ Եվ նրանք սկսեցին ուրախանալ։ 25  Իսկ նրա ավագ որդին+ դաշտում էր։ Երբ նա եկավ ու մոտեցավ տանը, երաժշտության ու պարի ձայներ լսեց։ 26  Ծառաներից մեկին կանչեց ու հարցրեց, թե ինչ առիթով են ուրախանում։ 27  Նա էլ ասաց. «Քո եղբայրն+ է եկել, և հայրդ+ պարարտ ցուլը մորթեց, քանի որ նա ողջ-​առողջ վերադարձել է»։ 28  Նա էլ զայրացավ ու չուզեց ներս մտնել։ Բայց հայրը դուրս եկավ ու սկսեց խնդրել նրան+։ 29  Նա էլ ասաց հորը. «Այսքան տարի է ծառայում եմ քեզ ու երբեք քո պատվիրանները չեմ ոտնահարել, բայց դու ինձ մի ուլ անգամ չտվեցիր, որ ընկերներիս հետ զվարճանամ+։ 30  Սակայն հենց որ քո այս որդին եկավ+, որ պոռնիկների հետ կերավ քո ունեցվածքը+, նրա համար պարարտ ցուլը մորթեցիր»+։ 31  Հայրն էլ ասաց նրան. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես եղել, և իմ ողջ ունեցածը քոնն է+, 32  բայց մենք պետք է ուրախանանք ու ցնծանք, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց»»+։

Ծանոթագրություններ

Դրախման հուն. արծաթե դրամ էր, որը կշռ. էր 3,4 գ։ Տե՛ս հավելված 17։