Ղուկաս 2։1-52

2  Այն օրերին Օգոստոս կայսրից հրամանագիր+ դուրս եկավ, որ ամբողջ երկրում գրանցում անցկացվի։  (Այս առաջին գրանցումը կատարվեց, երբ Կյուրենիոսը կառավարիչ էր Ասորիքում*  Եվ բոլոր մարդիկ գնում էին գրանցվելու+, յուրաքանչյուրն՝ իր քաղաքում։  Հովսեփն էլ դուրս եկավ Գալիլեայից՝ Նազարեթ քաղաքից, ու գնաց Հրեաստան՝ Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ+ է կոչվում, որովհետև նա Դավթի տնից և նրա ազգատոհմից էր+,  որպեսզի Մարիամի+ հետ գրանցվի, որն այդ ժամանակ արդեն նրա կինն էր+ և հղի էր+։  Երբ նրանք այնտեղ էին, Մարիամի ծննդաբերելու ժամանակը հասավ։  Նա ծնեց իր անդրանիկ որդուն+, բարուրեց ու դրեց մսուրի մեջ+, քանի որ իջևանատանը նրանց համար տեղ չկար։  Այդ տեղանքում հովիվներ կային, որոնք դաշտում էին ապրում և գիշերը* իրենց հոտերին պահակություն էին անում։  Հանկարծ Եհովայի հրեշտակը+ կանգնեց նրանց առաջ, ու Եհովայի փառքը+ լուսավորեց նրանց շուրջը։ Հովիվները շատ վախեցան։ 10  Բայց հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը բոլոր մարդկանց է սպասում+։ 11  Դավթի քաղաքում+ այսօր ձեզ համար Փրկիչ ծնվեց+՝ Քրիստոս Տերը+։ 12  Սա ձեզ համար նշան լինի. դուք մի մանուկ կգտնեք՝ բարուրված և մսուրի մեջ պառկած»։ 13  Եվ հանկարծ այն հրեշտակի հետ երկնային զորքի+ մի բազմություն հայտնվեց, որ գովաբանում էր Աստծուն+ ու ասում. 14  «Փա՜ռք Աստծուն բարձունքներում+, և խաղաղությո՜ւն+ երկրի վրա նրա բարեհաճությունն+ ունեցող մարդկանց մեջ»։ 15  Երբ հրեշտակները նրանցից հեռացան ու երկինք բարձրացան, հովիվներն իրար ասացին. «Եկեք շտապ Բեթլեհեմ գնանք ու տեսնենք պատահածը, որի մասին Եհովան+ հայտնեց մեզ»։ 16  Նրանք շտապելով գնացին և գտան Մարիամին ու Հովսեփին, նաև մանկանը՝ մսուրի մեջ պառկած։ 17  Երբ տեսան մանկանը, պատմեցին, թե ինչ ասվեց իրենց երեխայի մասին։ 18  Բոլորը, ովքեր լսում էին հովիվների պատմածը, զարմանում էին, 19  իսկ Մարիամը այս խոսքերը պահում էր իր սրտում+՝ խորհելով դրանց շուրջ։ 20  Այնուհետև հովիվները հետ դարձան՝ փառավորելով և գովաբանելով Աստծուն այն ամենի համար, ինչ որ լսեցին ու տեսան, ինչպես և իրենց ասվել էր։ 21  Նրա ծնվելուց հետո՝ ութերորդ օրը+, նրան թլփատեցին+ և անունը Հիսուս դրեցին+՝ այն անունը, որ հրեշտակն էր տվել նրան, երբ Մարիամը դեռ հղի չէր+։ 22  Նաև երբ Մովսեսի օրենքի համաձայն նրանց մաքրման+ օրերը լրացան, նրան բերեցին Երուսաղեմ, որպեսզի ներկայացնեն Եհովային, 23  ինչպես որ Եհովայի օրենքում է գրված՝ «ամեն արու առաջնեկ* սուրբ պիտի կոչվի Եհովայի համար»+, 24  նաև որպեսզի Եհովայի օրենքում ասվածի համաձայն զոհ մատուցեն՝ «մի զույգ տատրակ կամ երկու մատղաշ աղավնի»+։ 25  Երուսաղեմում մի մարդ կար Սիմեոն անունով. այս մարդը արդար էր ու աստվածավախ և սպասում էր Իսրայելի մխիթարությանը+, և սուրբ ոգին նրա վրա էր։ 26  Սուրբ ոգու միջոցով Աստծուց հայտնություն էր եղել նրան, որ նա մահ չէր տեսնելու, մինչև որ Եհովայի Քրիստոսին+ չտեսներ։ 27  Ոգու առաջնորդությամբ+ նա եկավ տաճար, ու երբ ծնողները մանուկ Հիսուսին բերեցին, որպեսզի կատարեն այն, ինչ օրենքն էր պահանջում նրա համար+, 28  Սիմեոնը իր գիրկն առավ նրան, օրհնեց Աստծուն ու ասաց. 29  «Հիմա, Գերիշխա՛ն Տեր, դու խաղաղությամբ արձակում ես+ ծառայիդ՝ քո խոսքի համաձայն, 30  որովհետև իմ աչքերը տեսան նրան, ում միջոցով դու փրկություն ես տալու+, 31  որին դու պատրաստեցիր բոլոր ժողովուրդների առջև+։ 32  Նա լույս+ է, որը կհեռացնի ազգերին+ ծածկող խավարը+, և փառքն է քո Իսրայել ժողովրդի»։ 33  Եվ նրա հայրն ու մայրը զարմանում էին այն ամենի վրա, որ Սիմեոնն ասում էր նրա մասին։ 34  Ապա Սիմեոնը օրհնեց նրանց և նրա մայր Մարիամին ասաց. «Նա պատճառ կլինի, որ Իսրայելում+ շատերն ընկնեն+ և նորից վեր կենան, և նա արհամարհանքի առարկա կլինի+ 35  (և քո հոգու միջով մի երկար սուր կանցնի)+, որպեսզի բազում սրտերի խորհուրդներ հայտնի դառնան»+։ 36  Այնտեղ էր Աննա մարգարեուհին՝ Փանուելի աղջիկը՝ Ասերի ցեղից (նա տարիքն առած կին էր և իր կուսության ժամանակից՝ յոթ տարի էր ապրել ամուսնու հետ 37  և հիմա ութսունչորս տարեկան այրի+ էր)։ Նա երբեք չէր հեռանում տաճարից և ծոմերով ու աղաչանքներով գիշեր-​ցերեկ սուրբ ծառայություն էր մատուցում+։ 38  Հենց նույն ժամին նա մոտեցավ նրանց ու սկսեց շնորհակալություն հայտնել Աստծուն և խոսել երեխայի մասին բոլոր նրանց հետ, ովքեր սպասում էին Երուսաղեմի ազատագրմանը+։ 39  Ամեն ինչ Եհովայի օրենքի համաձայն կատարելուց հետո+ նրանք վերադարձան Գալիլեա՝ իրենց Նազարեթ+ քաղաքը։ 40  Երեխան մեծանում էր ու զորանում+ և լցվում էր իմաստությամբ, և Աստծու բարեհաճությունը+ նրա վրա էր։ 41  Նրա ծնողները սովորություն ունեին ամեն տարի գնալ Երուսաղեմ+՝ Պասեքի տոնին։ 42  Երբ նա տասներկու տարեկան եղավ, նրանք, սովորության համաձայն+, գնացին տոնին 43  և այնտեղ մնացին մինչև տոնի ավարտը։ Բայց երբ վերադառնում էին, Հիսուսը մնաց Երուսաղեմում, և նրա ծնողները չնկատեցին դա։ 44  Կարծելով, թե նա իրենց հետ ճամփորդողների մեջ է՝ նրանք մեկ օրվա ճանապարհ+ անցան, իսկ հետո սկսեցին ազգականների ու ծանոթների մեջ փնտրել նրան։ 45  Սակայն չգտնելով՝ վերադարձան Երուսաղեմ և ջանք չխնայելով՝ նրան էին փնտրում։ 46  Երեք օր հետո նրան գտան տաճարում+. նա ուսուցիչների մեջ նստած՝ լսում ու հարցեր էր տալիս։ 47  Բոլոր նրան լսողները հիանում էին նրա հասկացողությամբ և պատասխաններով+։ 48  Երբ ծնողները նրան տեսան, զարմացան, և նրա մայրն ասաց. «Զավա՛կս, ինչո՞ւ մեզ հետ այսպես վարվեցիր։ Հայրդ ու ես անհանգստացած քեզ էինք փնտրում»։ 49  Բայց նա ասաց. «Ինչո՞ւ էիք ինձ փնտրում։ Չգիտեի՞ք, որ ես իմ Հոր տանը պետք է լինեմ»+։ 50  Սակայն նրանք չհասկացան այն, ինչ իրենց ասաց+։ 51  Եվ նա նրանց հետ եկավ Նազարեթ ու շարունակում էր ենթարկվել+ նրանց։ Իսկ նրա մայրը այս բոլոր խոսքերը պահում էր իր սրտում+։ 52  Հիսուսը մեծանում էր ու շարունակում էր իմաստությամբ լցվել+՝ արժանանալով Աստծու և մարդկանց հավանությանը+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Մթ 4։24-ի ծնթ.։
Վերաբ. է գիշերվա չորս պահերին։
Բռց.՝ «արգանդ բացող ամեն արու առաջնեկ»։