Ղուկաս 5։1-39

5  Մի անգամ, երբ Գեննեսարեթի լճի*+ մոտ կանգնած Հիսուսը Աստծու խոսքն էր սովորեցնում, նրա շուրջը շատ ժողովուրդ սկսեց խռնվել։  Լճի ափին նա երկու նավակ տեսավ, որոնց միջից ձկնորսները դուրս էին եկել և իրենց ցանցերն էին լվանում+։  Մտնելով նավակներից մեկի մեջ, որը Սիմոնինն էր՝ խնդրեց նրան, որ ցամաքից մի փոքր հեռացնի այն։ Ապա նավակի+ մեջ նստած սկսեց սովորեցնել ժողովրդին։  Երբ իր խոսքն ավարտեց, Սիմոնին ասաց. «Նավակը դեպի խորքը տար, և ցանցերը+ գցեք ջուրը»։  Սիմոնը պատասխանեց. «Վարդապե՛տ, ամբողջ գիշեր չարչարվեցինք և ոչինչ չբռնեցինք+, բայց քանի որ դու ես ասում, կգցե՛մ»։  Եվ երբ նրա ասածի պես արեցին, մեծ քանակությամբ ձուկ բռնեցին, այնքան, որ նրանց ցանցերը պատռվում էին։  Ուստի նրանք նշան արեցին մյուս նավակի մեջ եղող իրենց գործընկերներին, որ գան և օգնեն իրենց+։ Եվ նրանք եկան, ու երկու նավակներն էլ այնքան լցվեցին, որ սուզվում էին։  Տեսնելով սա՝ Սիմոն Պետրոսն+ ընկավ Հիսուսի ծնկների առաջ ու ասաց. «Հեռացի՛ր ինձանից, որովհետև ես մեղավոր մարդ եմ, Տե՛ր»+։  Քանի որ այդքան շատ ձուկ էին բռնել, զարմանքը պատել էր նրան և բոլոր նրա հետ եղողներին, 10  ինչպես նաև իր գործընկերներ Հակոբոսին ու Հովհաննեսին՝ Զեբեդեոսի որդիներին+։ Բայց Հիսուսը Սիմոնին ասաց. «Մի՛ վախեցիր։ Այսուհետև դու մարդկանց պիտի որսաս»+։ 11  Նրանք նավակները ափ հանեցին և ամեն ինչ թողնելով՝ գնացին նրա հետևից+։ 12  Մի օր, երբ նա քաղաքներից մեկում էր, այնտեղ մի մարդ կար բորոտությամբ լեցուն։ Երբ այդ մարդը Հիսուսին տեսավ, երեսի վրա ընկավ ու սկսեց աղաչել. «Տե՛ր, եթե միայն ուզենաս, կարող ես մաքրել ինձ»+։ 13  Նա էլ, մեկնելով իր ձեռքը, դիպավ նրան ու ասաց. «Ուզո՛ւմ եմ։ Մաքրվի՛ր»։ Հենց այդ պահին բորոտությունն անհետացավ նրանից+։ 14  Հետո Հիսուսն այդ մարդուն պատվիրեց, որ ոչ մեկի չպատմի+, և ասաց. «Գնա, ցույց տուր քեզ քահանային+ և մաքրվելուդ համար ընծա մատուցիր+, ինչպես որ Մովսեսը պատվիրեց, որպեսզի նրանց վկայություն լինի»+։ 15  Բայց նրա մասին խոսակցությունները ավելի ու ավելի էին տարածվում, և մարդկանց մեծ բազմություններ էին հավաքվում, որպեսզի լսեին նրան ու բուժվեին իրենց հիվանդություններից+։ 16  Իսկ նա առանձնանում էր ամայի տեղերում և աղոթք էր անում+։ 17  Մի օր, երբ Հիսուսն ուսուցանում էր մարդկանց, այնտեղ փարիսեցիներ և օրենքի ուսուցիչներ էլ կային նստած, որոնք եկել էին Գալիլեայի և Հրեաստանի բոլոր գյուղերից ու Երուսաղեմից։ Եվ նա Եհովայի զորությունն ուներ, որպեսզի բուժեր մարդկանց+։ 18  Մարդիկ մահիճով մի անդամալույծի բերեցին և փորձում էին նրան ներս մտցնել ու դնել նրա առաջ+։ 19  Բայց քանի որ ամբոխի պատճառով չկարողացան նրան ներս տանել, բարձրացան տանիքի վրա և կղմինդրի ծածկը հեռացնելով այնտեղից նրան մահիճով իջեցրին Հիսուսի առաջ+։ 20  Նրանց հավատը տեսնելով՝ նա ասաց. «Ո՛վ մարդ, քո մեղքերը ներված են»+։ 21  Դպիրներն ու փարիսեցիները սկսեցին խորհել ու ասել. «Ո՞վ է սա, որ հայհոյում է+։ Ո՞վ կարող է մեղքեր ներել, բացի Աստծուց»+։ 22  Հիսուսն էլ, հասկանալով նրանց մտքերը, ասաց. «Ի՞նչ եք խորհում ձեր սրտերում+։ 23  Ո՞րն է ավելի հեշտ. ասել՝ «քո մեղքերը ներված են», թե՞ ասել՝ «վեր կաց ու քայլիր»+։ 24  Բայց որպեսզի իմանաք, որ մարդու Որդին երկրի վրա իշխանություն ունի մեղքեր ներելու...– դիմելով անդամալույծին՝ ասաց,– ասում եմ քեզ, վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և տո՛ւն գնա»+։ 25  Նա էլ բոլորի առաջ իսկույն վեր կացավ, վերցրեց մահիճը, և Աստծուն փառաբանելով՝ տուն գնաց+։ 26  Բոլորը ապշեցին+ ու սկսեցին փառաբանել Աստծուն։ Նրանք վախով լցված ասում էին. «Այսօր արտասովոր բաներ տեսանք»+։ 27  Հետո նա դուրս գնաց և Ղևի անունով մի հարկահավաքի տեսավ՝ մաքսատանը նստած, և ասաց նրան. «Իմ հետևո՛րդը դարձիր»+։ 28  Նա էլ, ամեն բան թողնելով+, վեր կացավ ու նրա հետևից գնաց։ 29  Եվ Ղևին իր տանը նրա համար մեծ ճաշկերույթ արեց։ Այնտեղ ճաշի նստած հյուրերի մեջ ներկա էին նաև շատ հարկահավաքներ+։ 30  Փարիսեցիներն ու նրանց դպիրները սկսեցին տրտնջալ նրա աշակերտների մոտ ու ասել. «Ինչո՞ւ եք հարկահավաքների ու մեղավորների հետ ուտում և խմում»+։ 31  Հիսուսն էլ պատասխանեց. «Ոչ թե առողջները բժշկի+ կարիք ունեն, այլ հիվանդները+։ 32  Ես եկա ոչ թե արդարներին կանչելու, որ զղջան, այլ մեղավորներին»+։ 33  Նրանք էլ ասացին նրան. «Հովհաննեսի աշակերտները հաճախ ծոմ են պահում և սրտագին աղոթում, նույնը անում են նաև փարիսեցիների աշակերտները, իսկ քո աշակերտներն ուտում են և խմում»+։ 34  Հիսուսն ասաց. «Մի՞թե կարող եք փեսայի ընկերներին ստիպել, որ ծոմ պահեն, քանի դեռ փեսան նրանց հետ է+։ 35  Սակայն օրեր կգան, երբ փեսան+ կվերցվի նրանցից+, և այդ օրերին նրանք ծոմ կպահեն»+։ 36  Ապա մի օրինակ բերեց. «Ոչ ոք նոր վերնահագուստից չի կտրում և կարկատան չի դնում հին վերնահագուստի վրա, այլապես այդ նոր կարկատանը կպատռի հինը։ Նոր հագուստից վերցված կտորը հնի հետ չի համապատասխանի+։ 37  Եվ ոչ ոք նոր գինին չի լցնում հին տիկերի մեջ, այլապես նոր գինին կպատռի տիկերը+, և այդ ժամանակ և՛ գինին կթափվի, և՛ տիկերը կփչանան+։ 38  Այլ նոր գինին նոր տիկերի մեջ պետք է լցվի։ 39  Ոչ ոք հին գինին խմելուց հետո նորը չի ուզում, որովհետև ասում է. «Հինը+ լավն է»»։

Ծանոթագրություններ

Սա Գալիլեայի ծովի մեկ այլ անվանումն է։ Տե՛ս Թվ 34։11-ում «Քեներեթի ծով»-ի ծնթ.։