Ղևտական 15։1-33

15  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.  «Խոսեք Իսրայելի որդիների հետ ու ասացեք նրանց. «Եթե որևէ տղամարդու սեռական օրգանից արտահոսում+ լինի, ապա նրա արտահոսումը անմաքուր է։  Նրա արտահոսման պատճառով եղած անմաքրությունը սա կլինի. անկախ այն բանից՝ նրա սեռական օրգանից արտահոսում է լինում, թե արտահոսման պատճառով խցանվում է նրա սեռական օրգանը, դա նրա անմաքրությունն է։  Ցանկացած անկողին, որի վրա արտահոսում ունեցողը պառկի, անմաքուր կլինի, և ցանկացած առարկա, որի վրա նա նստի, անմաքուր կլինի։  Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի+։  Ով որ նստի այն առարկայի վրա, որի վրա նստած է եղել արտահոսում ունեցողը, պետք է լվանա+ իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի։  Ով որ դիպչի արտահոսում+ ունեցողի մարմնին, պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի+։  Եթե արտահոսում ունեցողը թքի որևէ մաքուր մարդու վրա, ապա վերջինս պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի։  Ցանկացած թամբ+, որի վրա արտահոսում ունեցողը նստած է եղել, անմաքուր կլինի։ 10  Ով որ դիպչի նրա տակ եղող որևէ իրի, մինչև երեկո անմաքուր կլինի, և նա, ով տանի այդ իրը, պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ 11  Եթե արտահոսում+ ունեցողը, առանց ձեռքերը ջրով լվանալու, դիպչի որևէ մեկի, վերջինս պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ 12  Այն կավե անոթը, որին արտահոսում ունեցողը դիպչի, պետք է կոտրվի+, իսկ փայտյա+ ցանկացած անոթ պետք է ջրով լվացվի։ 13  Եթե արտահոսում ունեցողը իր արտահոսումից մաքրվի, ապա իր մաքրման համար յոթ օր պետք է հաշվի+, այնուհետև պետք է լվանա իր հանդերձները, աղբյուրի ջրով+ լվա իր մարմինը ու հետո մաքուր կլինի։ 14  Ութերորդ օրը պետք է վերցնի երկու տատրակ+ կամ երկու մատղաշ աղավնի և գա Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ, ու դրանք տա քահանային։ 15  Քահանան կմատուցի դրանք. մեկը՝ որպես մեղքի ընծա, մյուսը՝ որպես ողջակեզ+։ Քահանան Եհովայի առաջ քավություն կանի նրա արտահոսման համար։ 16  Եթե որևէ տղամարդուց սերմ+ ծորա, նա պետք է ջրով լվանա իր ամբողջ մարմինը. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ 17  Ցանկացած հագուստ և ցանկացած կաշի, որի վրա սերմը կընկնի, պետք է ջրով լվացվի. դա մինչև երեկո անմաքուր կլինի+։ 18  Եթե սերմի ծորում ունեցող տղամարդը պառկի մի կնոջ հետ, ապա նրանք պետք է ջրով լվացվեն. նրանք մինչև երեկո անմաքուր կլինեն+։ 19  Եթե որևէ կին արտահոսում ունենա, և նրա մարմնի արտահոսումը արյուն լինի+, ապա նա յոթ օր իր դաշտանի+ պատճառով անմաքուր+ կմնա, և ով որ դիպչի նրան, մինչև երեկո անմաքուր կլինի։ 20  Որևէ բան, որի վրա նա պառկի իր դաշտանի անմաքրության ընթացքում, անմաքուր կլինի, և ինչի վրա, որ նա նստի, անմաքուր կլինի+։ 21  Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի+։ 22  Ով որ դիպչի ցանկացած առարկայի, որի վրա նա նստած է եղել, պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի+։ 23  Եթե այդ իրը եղել է այն անկողնու կամ մեկ ուրիշ առարկայի վրա, որի վրա նա նստած է եղել, ապա դրան դիպչողը+ մինչև երեկո անմաքուր կլինի։ 24  Եթե մի տղամարդ պառկի նրա հետ և անմաքուր դառնա նրա դաշտանի անմաքրության պատճառով+, ապա յոթ օր անմաքուր կլինի, և ցանկացած անկողին, որի վրա այդ տղամարդը պառկի, անմաքուր կլինի։ 25  Իսկ եթե կնոջ արյան արտահոսումը շարունակվի շատ օրեր+, և դա իր դաշտանի անմաքրության կանոնավոր ժամանակը չլինի+, կամ եթե արտահոսումն ավելի երկար տևի, քան նրա դաշտանի անմաքրությունն է, ապա նրա անմաքուր արտահոսման բոլոր օրերը նրա դաշտանի անմաքրության օրերի պես կլինեն։ Նա անմաքուր է։ 26  Ցանկացած անկողին, որի վրա նա պառկի իր արտահոսման օրերից որևէ մեկի ժամանակ, նրա համար որպես անկողին կլինի իր դաշտանի անմաքրության ընթացքում+, և ցանկացած առարկա, որի վրա նա նստի, անմաքուր կդառնա, ինչպես որ լինում է նրա դաշտանի անմաքրության ժամանակ։ 27  Ով որ դրանց դիպչի+, անմաքուր կլինի. նա պետք է լվանա իր հանդերձները ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի։ 28  Եթե նա մաքրվի իր արտահոսումից, ապա իր համար յոթ օր պետք է հաշվի ու դրանից հետո մաքուր կլինի+։ 29  Իսկ ութերորդ օրը նա պետք է վերցնի երկու տատրակ+ կամ երկու մատղաշ աղավնի և դրանք բերի քահանայի մոտ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ+։ 30  Քահանան մեկը կմատուցի որպես մեղքի ընծա, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ+։ Քահանան Եհովայի առաջ քավություն+ կանի նրա անմաքուր արտահոսման համար։ 31  Իսրայելի որդիներին հեռու պահեք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց անմաքրության մեջ չմեռնեն այն պատճառով, որ պղծել են իմ խորանը, որն իրենց մեջ է+։ 32  Սա է օրենքը արտահոսում+ ունեցող տղամարդու, սերմի+ ծորում ունեցող տղամարդու մասին, ինչի պատճառով նա անմաքուր է դառնում, 33  դաշտան+ ունեցող կնոջ մասին, որը անմաքուր է, արտահոսում+ ունեցող ցանկացած մարդու մասին՝ լինի տղամարդ թե կին, ինչպես նաև այն տղամարդու մասին, որը պառկում է անմաքուր կնոջ հետ»»։

Ծանոթագրություններ