Ղևտական 17։1-16

17  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Ահարոնի, նրա որդիների և Իսրայելի բոլոր որդիների հետ ու ասա. «Այսպես է պատվիրում Եհովան և ասում.  «Եթե Իսրայելի տնից որևէ մեկը ճամբարում կամ ճամբարից դուրս ցուլ, մատղաշ խոյ կամ նոխազ մորթի  և այն չբերի հանդիպման վրանի մուտքի մոտ+՝ Եհովայի խորանի առաջ, որ իբրև ընծա մատուցի Եհովային, այդ մարդը արյունապարտ կհամարվի։ Նա արյուն է թափել, և այդ մարդը պետք է վերանա իր ժողովրդի միջից+,  որպեսզի Իսրայելի որդիները իրենց զոհերն այլևս դաշտում չմատուցեն+, այլ բերեն Եհովայի առաջ՝ հանդիպման վրանի մուտքի մոտ՝ քահանայի մոտ+, և դրանք Եհովայի համար զոհաբերեն որպես խաղաղության զոհեր+։  Քահանան հանդիպման վրանի մուտքի մոտ արյունը պետք է շաղ տա Եհովայի զոհասեղանի վրա+ և ճարպը+ այրի որպես Եհովային հաճելի բուրմունք+։  Նրանք այլևս չպետք է զոհեր մատուցեն այծանման դևերին*+, որոնց հետ պոռնկություն են անում*+։ Սա ձեզ համար կանոն կլինի դարեդար, սերնդեսերունդ»»։  Նաև ասա նրանց. «Եթե Իսրայելի տնից կամ ձեր մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը ողջակեզ+ կամ զոհ մատուցի  ու չբերի հանդիպման վրանի մուտքի մոտ՝ Եհովային մատուցելու համար+, ապա այդ մարդը պետք է վերանա իր ժողովրդի միջից+։ 10  Իսկ եթե Իսրայելի տնից կամ ձեր մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը որևիցե արյուն ուտի+, ապա իմ երեսը կուղղեմ արյուն ուտող այդ հոգու դեմ+ և անպատճառ նրան կվերացնեմ իր ժողովրդի միջից, 11  քանի որ մարմնի հոգին արյան մեջ է+, ու ես այն նախատեսել եմ զոհասեղանի համար, որպեսզի քավություն անեք+ ձեր հոգիների համար, քանի որ արյունն+ է քավություն անում+, և հոգին դրա մեջ է։ 12  Դա է պատճառը, որ Իսրայելի որդիներին ասացի. «Ձեր միջից ոչ մի հոգի չպետք է արյուն ուտի, ու ձեր մեջ բնակվող ոչ մի պանդուխտ+ նույնպես չպետք է արյուն ուտի»+։ 13  Եթե Իսրայելի որդիներից կամ ձեր մեջ բնակվող պանդուխտներից որևէ մեկը որս անելիս գազան կամ թռչուն բռնի, որը կարելի է ուտել, ապա դրա արյունը պետք է թափի+ և հողով ծածկի+, 14  քանի որ ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է, և հոգին արյան մեջ է։ Ուստի ես ասացի Իսրայելի որդիներին. «Ոչ մի տեսակ մարմնի արյուն չուտեք, որովհետև ամեն տեսակ մարմնի հոգին իր արյունն է+։ Ով որ ուտի այն, պետք է վերանա»+։ 15  Ցանկացած մարդ*՝ լինի բնիկ թե պանդուխտ, որը սատկած կամ գազանի կողմից հոշոտված կենդանու մարմին ուտի+, պետք է լվա իր հանդերձներն ու ջրով լվացվի. նա մինչև երեկո անմաքուր կլինի+։ Դրանից հետո նա մաքուր կլինի։ 16  Սակայն եթե դրանք չլվա ու իր մարմինը չլվանա, ապա պետք է պատասխան տա իր հանցանքի համար»»+։

Ծանոթագրություններ

Հվնբր դրանց երկրպագողների պատկերացմամբ դրանք մազոտ արարածներ էին, որոնք նոխազի տեսք ունեին։
Այսինքն՝ հոգևոր պոռնկություն։
Բռց.՝ «հոգի»։