Ղևտական 23։1-44

23  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով.  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց. «Եհովայի եղանակային տոները+, որ պետք է հայտարարեք+, սուրբ հավաքույթներ են։ Սրանք են իմ եղանակային տոները։  Վեց օր կարելի է աշխատել, բայց յոթերորդ օրը լիակատար հանգստի շաբաթ է+՝ սուրբ հավաքույթ։ Ոչ մի գործ չանեք։ Դա շաբաթ է Եհովայի պատվին այն բոլոր վայրերում, որտեղ կբնակվեք+։  Սրանք են Եհովայի եղանակային տոները+՝ սուրբ հավաքույթները+, որոնք պետք է հայտարարեք իրենց սահմանված+ ժամանակներում։  Առաջին ամսում՝ ամսվա տասնչորսերորդ օրը+՝ երկու երեկոների միջև*, Պասեք+ է Եհովայի պատվին։  Այդ ամսվա տասնհինգերորդ օրը Անթթխմոր հացերի տոնն է Եհովայի պատվին+։ Յոթ օր անթթխմոր հաց+ կերեք։  Առաջին օրը սուրբ հավաքույթ կլինի ձեզ համար+։ Ոչ մի ծանր գործ չանեք։  Յոթ օր հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային։ Յոթերորդ օրը սուրբ հավաքույթ կլինի։ Ոչ մի ծանր գործ չանեք»»։  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 10  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա նրանց. «Երբ գաք այն երկիրը, որ տալու եմ ձեզ, և նրա բերքը հավաքեք, ձեր բերքի առաջին խուրձը+ բերեք քահանայի մոտ։ 11  Նա Եհովայի առաջ կերերացնի խուրձը+, որպեսզի ձեզ համար հավանություն ստանա։ Շաբաթի հաջորդ օրը քահանան պետք է երերացնի այն։ 12  Այն օրը, երբ նա ձեր խուրձը երերացնի, պետք է մատուցեք մինչև մեկ տարեկան անարատ խոյ որպես ողջակեզ Եհովայի համար։ 13  Նաև որպես հացի ընծա պետք է մատուցեք յուղով խառնած բարձրորակ ալյուր՝ արդուի երկու տասներորդ չափով՝ որպես հրկիզվող ընծա Եհովայի համար և հաճելի բուրմունք, ինչպես նաև մեկ քառորդ հիմեն գինի՝ որպես ըմպելիքի ընծա։ 14  Մինչև ձեր Աստծուն ընծա մատուցելու օրը դուք պետք է ո՛չ հաց ուտեք, ո՛չ բոված հացահատիկ, ո՛չ էլ նոր հացահատիկ+։ Սա ձեզ համար կանոն է դարեդար, սերնդեսերունդ այն բոլոր վայրերում, որտեղ կբնակվեք։ 15  Շաբաթի հաջորդ օրվանից սկսած՝ այն օրվանից, երբ երերացնելու ընծայի խուրձը բերեք, դուք պետք է հաշվեք յոթ շաբաթ+։ Դրանք պետք է ամբողջական շաբաթներ լինեն։ 16  Յոթերորդ շաբաթվա հաջորդ օրը, այսինքն՝ հիսուներորդ օրը+ մի նոր հացի ընծա+ մատուցեք Եհովային։ 17  Ձեր բնակատեղերից պետք է բերեք երկու հաց+ որպես երերացնելու ընծա, որոնք պետք է պատրաստված լինեն բարձրորակ ալյուրից՝ արդուի երկու տասներորդ չափով։ Դրանք հարկավոր է խմորված+ թխել՝ որպես առաջին հասած պտուղներ Եհովայի համար+։ 18  Հացերի հետ պետք է մատուցեք յոթ անարատ արու գառ+՝ յուրաքանչյուրը մեկ տարեկան, նաև մեկ մատղաշ ցուլ ու երկու խոյ։ Դրանք հացի ընծայի և ըմպելիքի ընծաների հետ միասին պետք է որպես ողջակեզ մատուցվեն Եհովայի համար՝ որպես հրկիզվող ընծա, որի բուրմունքը հաճելի է Եհովային։ 19  Մեկ ուլ+ պետք է մատուցեք որպես մեղքի ընծա և երկու արու գառ՝ յուրաքանչյուրը մեկ տարեկան՝ որպես խաղաղության զոհ+։ 20  Քահանան երկու արու գառները առաջին հասած պտուղների հացերի հետ միասին պետք է Եհովայի առաջ երերացնի+ որպես երերացնելու ընծա։ Դրանք պետք է սուրբ լինեն Եհովայի համար և պետք է քահանային պատկանեն+։ 21  Հենց այդ օրը հայտարարեք+, որ ձեզ համար սուրբ հավաքույթ է լինելու։ Ոչ մի ծանր գործ չանեք։ Սա ձեզ համար կանոն է դարեդար, սերնդեսերունդ ձեր բոլոր բնակատեղերում։ 22  Երբ ձեր երկրի բերքը հավաքեք, ձեր արտի եզրերից այն ամբողջությամբ չհավաքեք և ձեր բերքի մնացորդները չվերցնեք+։ Դրանք խեղճին+ ու պանդուխտին+ թողեք։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»։ 23  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 24  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Յոթերորդ ամսում+՝ ամսվա առաջին օրը, լիակատար հանգիստ պետք է լինի ձեզ համար՝ փողի+ ձայնով հայտարարվող հիշատակի օր՝ սուրբ հավաքույթ+։ 25  Ոչ մի ծանր գործ չանեք. հրկիզվող ընծա մատուցեք Եհովային»»։ 26  Եհովան նորից խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 27  «Իսկ յոթերորդ ամսվա տասներորդ օրը Քավության+ օրն է։ Սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար, և դուք պետք է ճնշեք ձեր հոգիները+ ու հրկիզվող ընծա+ մատուցեք Եհովային։ 28  Այդ օրը ոչ մի գործ չանեք, որովհետև դա Քավության օրն է, որ ձեր Աստված Եհովայի առաջ քավություն+ արվի ձեզ համար։ 29  Ցանկացած մարդ*, որը այդ օրը չճնշի իրեն, պետք է վերանա իր ժողովրդի միջից+։ 30  Եթե որևէ հոգի ինչ-որ գործ անի այդ օրը, ապա այդ հոգուն կկործանեմ իր ժողովրդի միջից+։ 31  Ոչ մի գործ չանեք+։ Սա ձեզ համար կանոն է դարեդար, սերնդեսերունդ այն բոլոր վայրերում, որտեղ կբնակվեք։ 32  Դա լիակատար հանգստի շաբաթ է+ ձեզ համար, և այդ ամսի իննի երեկոյան դուք պետք է ճնշեք+ ձեր հոգիները։ Երեկոյից երեկո պահեք ձեր շաբաթը»։ 33  Եհովան շարունակեց խոսել Մովսեսի հետ՝ ասելով. 34  «Խոսիր Իսրայելի որդիների հետ ու ասա. «Յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրվանից սկսած՝ յոթ օր Եհովայի պատվին Տաղավարների տոն պետք է լինի+։ 35  Առաջին օրը սուրբ հավաքույթ է։ Ոչ մի ծանր գործ չանեք։ 36  Յոթ օր Եհովային պետք է հրկիզվող ընծա մատուցեք։ Ութերորդ օրը սուրբ հավաքույթ պետք է լինի ձեզ համար+, և դուք հրկիզվող ընծա պետք է մատուցեք Եհովային։ Դա հանդիսավոր հավաքույթ* է։ Ոչ մի ծանր գործ չանեք։ 37  Սրանք են Եհովայի եղանակային տոները+, որոնք պետք է հայտարարեք որպես սուրբ հավաքույթներ+, որպեսզի հրկիզվող ընծա+ մատուցեք Եհովային՝ ողջակեզ+, հացի ընծա+ զոհի հետ միասին, ըմպելիքի ընծաներ+՝ ըստ ամենօրյա կարգի, 38  բացի Եհովայի շաբաթներից+, ձեր նվերներից+, ձեր բոլոր երդման ընծաներից+ և բացի ձեր բոլոր կամավոր ընծաներից+, որոնք պետք է տաք Եհովային։ 39  Սակայն յոթերորդ ամսվա տասնհինգերորդ օրը, երբ երկրի պտուղը հավաքած կլինեք, յոթ օր+ Եհովայի տոնը+ պետք է նշեք։ Առաջին օրը լիակատար հանգիստ պետք է լինի, և ութերորդ օրը լիակատար հանգիստ պետք է լինի+։ 40  Առաջին օրը պետք է վերցնեք ամենալավ ծառերի պտուղները, արմավենու ճյուղերը+, տերևախիտ ծառերի ու գետահովտում աճող բարդիների ոստերը և յոթ օր պետք է ուրախանաք+ ձեր Աստված Եհովայի առաջ։ 41  Տարվա մեջ յոթ օր այն պետք է նշեք որպես Եհովային նվիրված տոն+։ Այն տոնեք յոթերորդ ամսում. դա կանոն է ձեզ համար դարեդար, սերնդեսերունդ։ 42  Յոթ օր տաղավարներում պետք է ապրեք+։ Իսրայելի բոլոր բնիկները պետք է տաղավարներում ապրեն+, 43  որպեսզի ձեր սերունդները իմանան+, որ Իսրայելի որդիներին Եգիպտոսից հանելիս ես նրանց տաղավարներում բնակեցրի+։ Ես Եհովան եմ՝ ձեր Աստվածը»»։ 44  Եվ Մովսեսը Եհովայի եղանակային տոների+ մասին պատմեց Իսրայելի որդիներին։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ելք 12։6-ի ծնթ.։
Բռց.՝ «հոգի»։
Եբր.՝ աթսերեթ, հուն.՝ էքսոդիոն։ Սա տոնական օր էր, որի ժմնկ նշվում էր Եգիպտոսից դուրս գալը։