Մաղաքիա 1։1-14

1  Պատգամ. Եհովայի խոսքը+ Իսրայելի մասին Մաղաքիայի միջոցով.  «Ես սիրել եմ ձեզ»+,– ասում է Եհովան։ Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ես ցույց տվել քո սերը մեր հանդեպ»+։ «Մի՞թե Եսավը Հակոբի եղբայրը չէր+,– ասում է Եհովան,– բայց ես Հակոբին սիրեցի+,  իսկ Եսավին+ ատեցի։ Ես ամայի դարձրի նրա լեռները+ և նրա ժառանգությունը անապատի շնագայլերին տվեցի»+։  «Քանի որ Եդոմն* ասում է՝ «մենք կործանվել ենք, բայց կվերադառնանք ու կշինենք ավերակները», դրա համար Զորքերի Տեր Եհովան* այսպես է ասում. «Նրանք կշինեն, իսկ ես կքանդեմ+։ Նրանց կկոչեն ամբարշտության երկիր և Եհովայի կողմից հավիտյան* դատապարտված ժողովուրդ+։  Ձեր աչքերը կտեսնեն դա, և դուք կասեք. «Թող Եհովան մեծարվի ողջ Իսրայելի երկրում»»»+։  ««Որդին պատվում է հորը+, ծառան՝ տիրոջը+։ Եթե ես հայր եմ+, ո՞ւր է իմ պատիվը+, եթե ես Տեր եմ, ո՞ւր է իմ հանդեպ վախը»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան ձեզ, ո՛վ քահանաներ, որ անարգում եք իմ անունը+։ «Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս ենք անարգում քո անունը»»։  «Իմ զոհասեղանի վրա պիղծ հաց մատուցելով»+։ «Դուք ասում եք. «Ինչո՞վ ենք պղծել քեզ»»։ «Նրանով, որ ասում եք. «Եհովայի սեղանն+ անարգանքի է արժանի»+։  Զոհաբերության համար մատուցում եք կույր կենդանի և ասում. «Դրանում վատ բան չկա»։ Կաղ կամ հիվանդ կենդանի եք մատուցում ու ասում. «Դրանում վատ բան չկա»»»+։ «Մոտեցրու, խնդրեմ, այն քո կառավարչին, տես նա կհաճի՞ կամ սիրով կընդունի՞ քեզ»,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Իսկ հիմա, խնդրում եմ, Աստծու հավանությունը փնտրեք*+, որպեսզի նա մեր հանդեպ բարեհաճություն ցուցաբերի+։ Ձեր ձեռքով եղավ դա, մի՞թե նա բարեհաճորեն կընդունի ձեզնից որևէ մեկին»,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 10  «Ավելին, ձեզնից ո՞վ է փակելու դռները+։ Դուք իմ զոհասեղանի կրակն էլ ձրի չեք վառում+։ Ես ձեզ չեմ հաճում,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և ինձ տհաճ է ձեր նվիրաբերման զոհը»+։ 11  «Արևածագից մինչև արևամուտ իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ+, ամեն տեղ զոհերի ծուխ կբարձրանա+, ու իմ անվանը ընծա կմատուցվի՝ անարատ նվեր+, որովհետև իմ անունը մեծ կլինի ազգերի մեջ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 12  «Բայց դուք պղծում եք+ ինձ՝ ասելով. «Պիղծ է Եհովայի սեղանը, և դրա վրայի պտուղը՝ կերակուրը, անարգված է»+։ 13  Դուք ասում եք՝ «ի՜նչ հոգնեցնող է»+ և արհամարհանքով փնչացնում եք,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Դուք բերում եք հափշտակածը, կաղը և հիվանդը+, բերում եք այն որպես նվեր։ Մի՞թե ինձ հաճելի կլինի ընդունել այն ձեր ձեռքից»+,– ասում է Եհովան։ 14  «Անիծյալ է նենգությամբ վարվողը, որն իր հոտում անարատ արու կենդանի ունի, բայց երդում է տալիս ու Եհովային արատավորն է զոհ մատուցում+։ Բայց չէ՞ որ ես մեծ Թագավոր եմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– և իմ անունը ահ կներշնչի ազգերին»+։

Ծանոթագրություններ

Տե՛ս Ծն 3։22-ի ծնթ.։
Այս արտահայտ-ը «Մաղաքիա» գրքում հանդիպում է 24 անգամ։
Եսավին տրված երկրորդ անունը՝ ըստ Ծն 25։30 և 36։1-ի։
Բռց.՝ «երեսը փափկացրեք»։