Մաղաքիա 2։1-17

2  «Եվ հիմա այս պատվիրանը ձեզ է տրվում, ո՛վ քահանաներ+։  Եթե չլսեք+, ձեր սրտում չդնեք+ այդ պատվիրանը, որպեսզի իմ անվանը փառք տաք+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– ես անեծք կուղարկեմ ձեզ վրա+ և կանիծեմ ձեր օրհնությունները+։ Այո՛, ես արդեն անիծել եմ, որովհետև իմ պատվիրանը ձեր սրտում չեք դնում»։  «Ահա ձեր պատճառով ես կփչացնեմ ցանած սերմը+ և գոմաղբ ցրիվ կտամ ձեր երեսին՝ ձեր տոների ժամանակ զոհաբերված կենդանիների գոմաղբը, և ձեզ կտանեն ու կգցեն դրա մեջ։  Եվ դուք կիմանաք, որ այդ պատվիրանը ես տվել եմ ձեզ+, որպեսզի Ղևիի հետ կապած իմ ուխտը+ ուժի մեջ մնա»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Նրա հետ կապած իմ ուխտը կյանքի ու խաղաղության ուխտ էր+։ Ես դրանք տվեցի նրան, որ երկյուղ ունենա, և նա շարունակ վախենում էր ինձանից+։ Իմ անունը սարսափի մեջ էր գցում նրան+։  Ճշմարտության օրենքը նրա բերանում էր+, և նրա շուրթերում անարդարություն չկար։ Նա խաղաղությամբ և ուղղամտությամբ քայլեց ինձ հետ+ ու շատերին անօրենությունից հետ դարձրեց+։  Չէ՞ որ քահանայի շուրթերում գիտելիքներ պետք է լինեն, և մարդիկ օրենք պետք է փնտրեն նրա բերանից+, որովհետև նա Զորքերի Տեր Եհովայի պատգամաբերն է+։  Բայց դուք շեղվեցիք ճանապարհից+, պատճառ եղաք, որ շատերը օրենքում սայթաքեն+։ Դուք դրժեցիք Ղևիի հետ կապած ուխտը+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։–  Ես էլ ձեզ արհամարհելի ու ստոր կդարձնեմ ողջ ժողովրդի առաջ+, քանի որ դուք չէիք պահում իմ ճանապարհները և օրենքի մեջ կողմնապահություն էիք անում»+։ 10  «Մի՞թե բոլորս մեկ հայր չունենք+, մի՞թե մեկ Աստված չէ ստեղծել մեզ+։ Այդ դեպքում ինչո՞ւ ենք նենգորեն վարվում իրար հետ+՝ դրժելով մեր նախահայրերի ուխտը+։ 11  Հուդան նենգորեն վարվեց և գարշելի բան արեց Իսրայելում ու Երուսաղեմում+։ Հուդան պղծեց Եհովայի սրբությունը+, որը Նա սիրում է, և կնության առավ օտար աստծու աղջկան+։ 12  Եհովան Հակոբի վրաններից բնաջինջ կանի յուրաքանչյուրին+, ով այդպես է վարվում, ով արթուն է, ով պատասխանում է և ով նվիրաբերման զոհ+ է մատուցում Զորքերի Տեր Եհովային»։ 13  «Ահա թե էլ ինչ եք անում, ինչի պատճառով Եհովայի զոհասեղանը լցվում է արցունքներով, լացով ու հառաչանքով, այնպես որ ձեր նվիրաբերման զոհին այլևս ուշադրություն չի դարձվում և տհաճ է ձեր ձեռքից մի բան վերցնել+։ 14  Բայց դուք ասում եք. «Ինչի՞ համար»+։ Նրա համար, որ Եհովան վկա է եղել քո և երիտասարդությանդ կնոջ միջև+, որի հետ դու անհավատարմությամբ վարվեցիր, թեև նա քո ընկերն է և քո ուխտի կինը+։ 15  Բայց կար մեկը, որ այդպես չվարվեց, որովհետև նա ուներ այն, ինչ մնացել էր Աստծու ոգուց։ Ի՞նչ էր նա փնտրում. Աստծուց՝ սերունդ+։ Ուշադրությամբ հետևեք ձեր ոգուն+, և թող ոչ ոք անհավատարմությամբ չվարվի իր երիտասարդության կնոջ հետ+, 16  որովհետև ես ատում եմ ապահարզանը+,– ասում է Իսրայելի Աստված Եհովան,– և նրան, ով իր հանդերձը ծածկում է բռնությամբ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։– Ուշադրությամբ հետևեք ձեր ոգուն և անհավատարմությամբ մի՛ վարվեք+։ 17  Դուք ձանձրացնում եք Եհովային ձեր խոսքերով+ և հարցնում. «Ինչո՞վ ենք ձանձրացնում նրան»։ Նրանով, որ ասում եք՝ «ամեն չարագործ հաճելի է Եհովայի աչքին, և նա հավանություն է տալիս այդպիսիններին»+ կամ էլ ասում եք՝ «որտե՞ղ է արդարության Աստվածը»»+։

Ծանոթագրություններ