Մաղաքիա 3։1-18

3  «Ահա ես ուղարկում եմ իմ պատգամաբերին+, և նա իմ առաջ կհարթի ճանապարհը+։ Հանկարծակի իր տաճար կգա+ ճշմարիտ Տերը+, որին դուք փնտրում եք, և ուխտի+ պատգամաբերը+, որին դուք փափագով սպասում եք+։ Նա կգա»,– ասում է Զորքերի Տեր Եհովան+։  «Բայց ո՞վ կդիմանա նրա գալու օրվան+, ո՞վ կանգուն կմնա, երբ նա հայտնվի+։ Չէ՞ որ նա զտողի կրակի պես կլինի+ և լվացարարների մոխրաջրի+ պես։  Նա կնստի որպես արծաթ զտող+ ու մաքրող և կմաքրի Ղևիի որդիներին+։ Նա կզտի նրանց, ինչպես ոսկին+ ու արծաթը, և նրանք Եհովայի համար կդառնան մի ժողովուրդ, որն արդարությամբ է նվիրաբերման զոհ մատուցում+։  Հուդայի ու Երուսաղեմի նվիրաբերման զոհը հաճելի կլինի Եհովային+, ինչպես վաղեմի օրերում և հնամենի տարիներում+։  Ես կգամ ձեզ մոտ, որ դատեմ ձեզ+, և պատրաստակամորեն վկայություն կտամ+ կախարդների+, շնացողների+, սուտ երդում տվողների դեմ+, նաև նրանց դեմ, ովքեր խարդախում են վարձու աշխատողի վարձը տալիս+, խաբում են այրուն+, որբին*+ և ովքեր ոտնակոխ են անում պանդուխտի իրավունքները+՝ չվախենալով ինձանից»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Չէ՞ որ ես Եհովան եմ, ես չեմ փոխվում+, դրա համար էլ դուք, ո՛վ Հակոբի որդիներ, բնաջինջ չեք եղել+։  Ձեր նախահայրերի օրերից ի վեր դուք շեղվում եք իմ կանոններից ու չեք պահում դրանք+։ Վերադարձեք ինձ մոտ, ու ես կվերադառնամ ձեզ մոտ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ Բայց դուք ասում եք. «Ինչպե՞ս վերադառնանք»։  «Մի՞թե մարդը կկողոպտի Աստծուն. իսկ դուք կողոպտում եք ինձ»։ Բայց դուք ասում եք. «Քեզնից ի՞նչ ենք կողոպտել»։ «Տասանորդներն ու նվիրաբերությունները։  Անեծքով անիծում եք+ ինձ և ամբողջ ազգով կողոպտում եք ինձ։ 10  Բոլոր տասանորդները+ ամբար բերեք, որպեսզի տանս մեջ ուտելիք լինի+, և դրանով ստուգեք ինձ, խնդրեմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– արդյոք չե՞մ բացի ձեզ համար երկնքի պատուհանները+ և օրհնություն չե՞մ թափի, մինչև որ էլ տեղ չլինի»+։ 11  «Հանուն ձեզ ես կսաստեմ վնաս հասցնողին+, որ այն չավերի ձեր երկրի պտուղը, և ձեր այգու որթատունկը անպտուղ չի լինի»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 12  «Բոլոր ազգերը երանի կտան ձեզ+, և դուք ցանկալի երկիր կդառնաք»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։ 13  «Դուք հանդուգն խոսքեր եք ասում իմ դեմ»+,– ասում է Եհովան։ Բայց դուք ասում եք. «Իրար հետ ի՞նչ ենք խոսել քո դեմ»+։ 14  «Դուք ասում եք. «Աստծուն ծառայելը զուր է+։ Ի՞նչ օգուտ, որ կատարեցինք նրա հանդեպ մեր պարտականությունները և որ հանուն Զորքերի Տեր Եհովայի ընկճված ման եկանք+։ 15  Հիմա մենք երանի ենք տալիս հանդուգն մարդկանց+։ Ամբարշտություն անողները բարգավաճում են+։ Նրանք փորձում են Աստծուն, բայց չեն պատժվում»»+։ 16  Այդ ժամանակ Եհովայից վախեցողները+ խոսում էին իրար հետ՝ յուրաքանչյուրն իր ընկերոջ հետ, իսկ Եհովան ուշադիր լսում էր+։ Եվ նրա առաջ հիշատակի գիրք էր գրվում+ Եհովայից վախեցողների ու նրա անվան շուրջ խորհրդածողների մասին+։ 17  «Այն օրը, երբ նրանց իմ հատուկ սեփականությունը դարձնեմ+,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– նրանք իմը կլինեն+։ Ես կկարեկցեմ նրանց, ինչպես որ մարդն է կարեկցում իր որդուն, որը հնազանդվում է նրան+։ 18  Եվ դուք կրկին կտեսնեք արդարի ու ամբարշտի տարբերությունը+, Աստծուն ծառայողի ու չծառայողի տարբերությունը»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «անհայր տղային»։