Մաղաքիա 4։1-6

4  «Ահա գալիս է այն օրը, որ բորբոքված է հնոցի պես+, և հանդուգն ու ամբարշտություն անող բոլոր մարդիկ ծղոտի պես պիտի դառնան+։ Եվ այդ օրը, որ գալիս է, կխժռի նրանց,– ասում է Զորքերի Տեր Եհովան,– այնպես որ նրանց համար ո՛չ արմատ կթողնի, ո՛չ էլ ճյուղ+։  Իսկ ձեզ՝ իմ անունից վախեցողներիդ համար, արդարության արևը կշողա+, և նրա շողերում* բուժում կլինի+։ Դուք դուրս կգաք ու պարարտ հորթերի պես կցատկոտեք»+։  «Դուք ոտնակոխ կանեք ամբարիշտներին, որովհետև այն օրը, երբ ես գործի անցնեմ, նրանք փոշի կդառնան ձեր ոտքերի տակ»+,– ասում է Զորքերի Տեր Եհովան։  «Հիշեք իմ ծառա Մովսեսի օրենքը՝ կանոններն ու դատավճիռները+, որ ես Քորեբում պատվիրեցի նրան ողջ Իսրայելի համար։  Ահա ես ձեզ մոտ եմ ուղարկում Եղիա մարգարեին+ նախքան Եհովայի մեծ ու ահազդու օրվա գալը+։  Եվ նա հայրերի սիրտը հետ կդարձնի որդիներին և որդիների սիրտը՝ հայրերին, որպեսզի ես չգամ ու չզարկեմ երկիրը և այն կործանման չմատնեմ»+։

Ծանոթագրություններ

Բռց.՝ «թևերի մեջ»։