Մատթեոս 16։1-28

16  Փարիսեցիներն+ ու սադուկեցիները եկան նրա մոտ ու փորձելու նպատակով երկնքից մի նշան էին ուզում նրանից+։  Նա էլ ասաց նրանց. «[Երբ երեկոն իջնում է, սովորաբար ասում եք՝ «պարզ եղանակ է լինելու, քանի որ երկինքը հուր-​կարմիր է»,  իսկ առավոտյան, թե՝ «այսօր ցուրտ, անձրևոտ եղանակ է լինելու, որովհետև թեպետ երկինքը հուր-​կարմիր է, սակայն մռայլ է»։ Գիտեք՝ ինչպես մեկնել երկնքի երեսը, բայց ժամանակների նշանները չեք կարողանում մեկնել]*+։  Չար և շնացող սերունդը շարունակ նշան է փնտրում, սակայն նրան ոչ մի նշան չի տրվի+, բացի Հովնանի նշանից»+։ Եվ թողնելով նրանց՝ հեռացավ+։  Երբ աշակերտները լճի մյուս կողմն էին անցնում, մոռացան իրենց հետ հաց վերցնել+։  Հիսուսն ասաց նրանց. «Աչալո՛ւրջ եղեք և զգուշացե՛ք փարիսեցիների ու սադուկեցիների թթխմորից»+։  Եվ նրանք սկսեցին իրար մեջ խորհել. «Մենք հաց չենք վերցրել մեզ հետ»։  Իմանալով այդ մասին՝ Հիսուսն ասաց. «Թերահավատնե՛ր+, ինչո՞ւ եք այդպիսի բան խորհում իրար մեջ, թե՝ հաց չունեք։  Մի՞թե դեռ չեք հասկանում կամ մի՞թե չեք հիշում այն հինգ հացը և հինգ հազար հոգուն. քանի՞ զամբյուղ վերցրիք+։ 10  Կամ չե՞ք հիշում այն յոթ հացը և չորս հազար հոգուն, և քանի՞ կողով վերցրիք+։ 11  Մի՞թե չեք հասկանում, որ հացի մասին չեմ խոսում ձեզ հետ, այլ փարիսեցիների և սադուկեցիների թթխմորից զգուշանալու մասին»+։ 12  Այդ ժամանակ նրանք հասկացան, որ նա խոսում էր ոչ թե հացի թթխմորից զգուշանալու, այլ փարիսեցիների և սադուկեցիների ուսմունքներից+ զգուշանալու մասին։ 13  Գալով Փիլիպոսի Կեսարիայի կողմերը՝ Հիսուսը հարցրեց իր աշակերտներին. «Մարդիկ ի՞նչ են ասում՝ ո՞վ է մարդու Որդին»+։ 14  Նրանք էլ պատասխանեցին. «Ոմանք ասում են՝ Հովհաննես Մկրտիչը+, մյուսները, թե՝ Եղիան+, իսկ ուրիշներն էլ ասում են՝ Երեմիան կամ մարգարեներից մեկը»։ 15  Նա էլ հարցրեց նրանց. «Իսկ դո՞ւք ինչ եք ասում՝ ո՞վ եմ ես»+։ 16  Սիմոն Պետրոսը պատասխանեց. «Դու Քրիստոսն ես+՝ կենդանի Աստծու Որդին»+։ 17  Հիսուսն էլ ասաց նրան. «Երջանիկ ես դու, Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, քանի որ ոչ թե մարմինն ու արյունը հայտնեցին քեզ այդ մասին, այլ իմ Հայրը, որ երկնքում է+։ 18  Եվ ես ասում եմ քեզ. դու Պետրոս ես+, և ես այս ժայռի*+ վրա կկառուցեմ իմ ժողովը, և գերեզմանի*+ դռները չեն կարողանա հաղթել նրան+։ 19  Ես երկնքի թագավորության բանալիները կտամ քեզ, և ինչ որ կապես երկրի վրա, երկնքում արդեն կապված կլինի, իսկ ինչ որ արձակես երկրի վրա, երկնքում արդեն արձակված կլինի»+։ 20  Այնուհետև նա խստորեն պատվիրեց աշակերտներին, որ ոչ մեկի չասեն, որ ինքն է Քրիստոսը+։ 21  Այդ ժամանակվանից՝ Հիսուս Քրիստոսը սկսեց հայտնել իր աշակերտներին, որ պետք է գնա Երուսաղեմ, շատ չարչարանքներ կրի երեցների, ավագ քահանաների ու դպիրների կողմից և որ պետք է սպանվի ու երրորդ օրը հարություն առնի+։ 22  Պետրոսն էլ նրան մի կողմ տարավ ու սաստեց՝ ասելով. «Բարի՛ եղիր քո հանդեպ, Տե՛ր, այդ բանը քեզ հետ չի պատահի»+։ 23  Բայց նա, մեջքը դարձնելով Պետրոսին, ասաց. «Հեռո՛ւ ինձանից, Սատանա՛+։ Դու գայթակղության քա՛ր ես ինձ համար, որովհետև դու ոչ թե Աստծու մտքերն+ ես խորհում, այլ մարդկանց»։ 24  Ապա Հիսուսն ասաց իր աշակերտներին. «Եթե որևէ մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձը ուրանա, վերցնի իր տանջանքի ցիցը ու շարունակ+ ինձ հետևի։ 25  Ով ուզում է փրկել իր հոգին*, կկորցնի այն, բայց ով կորցնի իր հոգին ինձ համար, կգտնի այն+։ 26  Ի՞նչ օգուտ կլինի մարդուն, եթե նա շահի ողջ աշխարհը, բայց զրկվի իր հոգուց+։ Կամ ի՞նչ պիտի տա մարդը իր հոգու դիմաց+։ 27  Մարդու Որդին պիտի գա իր Հոր փառքով իր հրեշտակների հետ, և այդ ժամանակ նա կհատուցի յուրաքանչյուրին իր գործերի համեմատ+։ 28  Ճշմարիտ ասում եմ ձեզ. այստեղ կանգնածների մեջ կան ոմանք, ովքեր մահ չեն ճաշակի, մինչև չտեսնեն մարդու Որդուն իր թագավորությամբ գալիս»+։

Ծանոթագրություններ

Ուղիղ փակագծերը ցույց են տալիս, որ տվյալ տեքստը բացակայում է որոշ հին ձեռագրերում, սակայն առկա է այլ ձեռագրերում։
Հուն-ում «Պետրոս» բառը (Պետրոս նշ. է «քար, ժայռի կտոր») ար. սեռի բառ է, մինչդեռ «ժայռ» բառը (պետրա, տր. հոլով) իգ. սեռի բառ է։
Հուն.՝ հադես։ Տե՛ս հավելված 11։
Կամ՝ «կյանքը»։ Տե՛ս հավելված 10։